Iravunk.com | Կուրյոզ է, որ հեղափոխականների կողմից ընտրված քաղաքապետը դառնում է ռեֆորմիստ. Վահան Բաբայան
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Կուրյոզ է, որ հեղափոխականների կողմից ընտրված քաղաքապետը դառնում է ռեֆորմիստ. Վահան Բաբայան

Ներքաղաքական

«Ազգային առաջընթաց» կուսակցությունով Երեւանի ավագանի դարձած, ապա մանդատից զրկված Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հիմա էլ որոշել է իր կուսակցությունը բացել: Մայիսի 1-ին տեղի կունենա «Նոր ուժ» անունով նրա կուսակցություն անդրանիկ համագումարը: Հատկանշական է այն, որ նոր ձեւավորվող կուսակցության ծրագրային հիմնադրույթներում ասված է, թե «Նոր ուժը» լինելու է ռեֆորմիստական կուսակցություն: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՆԿԱՏԵԼ, ՈՐ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԳԱ ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ»

— Որպես Ռեֆորմիստական կուսակցության նախագահ` Ձեր գնահատմամբ, որքանո՞վ Հայկ Մարությանը իր նոր կուսակցությունով կկարողանա դիրքավորվել ռեֆորմիստական գաղափարախոսության մեջ:

— Դժվարանում եմ ասել, չգիտեմ` Հայկ Մարությանն ուսումնասիրե՞լ է ռեֆորմիստական գաղափարախոսությունը, թե` ոչ, համենայնդեպս, ողջունելի է, որ քաղաքական դաշտի նորաստեղծ խաղացողները սկսում են ընտրել ռեֆորմիստական գաղափարներ: Մենք դեռեւս 2016 թվականին ենք այդ գաղափարախոսությունն ընտրել: Եվ ես ինչպես 8 տարի առաջ, այնպես էլ այսօր գտնում եմ, որ Հայաստանի ապագան ոչ թե հեղափոխականության մեջ է, այլ հենց` ռեֆորմների: Այնպես որ, ողջունում եմ իրենց այդ նախաձեռնությունը:

— Իսկ չե՞ք կարծում, որ Հայկ Մարությանը ոչ թե այդ գաղափարախոսության կրողն է, այլ սա նրա հերթական դերն է, որը ստանձնում է:

— Իրականում առաջին անգամ եմ լսում, որ նրա կուսակցությունը լինելու է ռեֆորմիստական: Ավելի շատ կարելի է նմանեցնել, որ փորձում են այդպիսի բովանդակությամբ ներկայանալ, այլ ոչ թե ռեֆորմիստական գաղափարներով: Երբեւէ չեմ նկատել, որ Հայկ Մարությանը հանդես գա ռեֆորմիստական գաղափարներով: Ինչպես հիշում եք, նա եղել է հեղափոխական, երբ բոլորից զզվում էր եւ հրապարակներում հեղափոխության կոչեր էր անում: Գիտեք, մի քիչ բարդ է լինել հեղափոխական, հետո դառնալ ռեֆորմիստ: Ռեֆորմիզմի գաղափարախոսության հիմքում դրված է, որ իրենք մերժում են հեղափոխականությունը: Եթե նորահայտ կուսակցության առաջնորդը ժամանակին եղել է հեղափոխական այսօր դառնում է հեղափոխություն մերժող, հետեւաբար ինքը մերժում է իր անցյալը եւ փորձում մաքրվել այդ անցյալից: Փաստորեն, ստացվում է, որ նա այդքան ժամանակ սխալ ճանապարհով է շարժվել: Մինչդեռ երեւանցիների գերակշիռ մեծամասնությունն իրեն ձայն է տվել, որպես հեղափոխական, եւ դրա համար է նա ընտրվել քաղաքապետ, այլ ոչ թե` որպես ռեֆորմիստ: 2018 թվականին, եթե հիշում եք, Ռեֆորմիստների կուսակցությունն էլ է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, բայց ժողովուրդն ընտրել է ոչ թե ռեֆորմիստներին, այլ` հեղափոխականներին: Սա կուրյոզ է, որ տարիներ անց հեղափոխականների կողմից ընտրված քաղաքապետը, դառնում է ռեֆորմիստ:

— Այսինքն` ստացվում է, որ Վահան Բաբայանը ճիշտ էր, Հայկ Մարությանը` սխա՞լ:

— Վահան Բաբայանը ճիշտ էր դեռեւս 2016 թվականին, երբ ասում էր, որ Հայաստանի ապագան ռեֆորմներն են, ոչ թե հեղափոխությունը: Եվ այդ ժամանակ ինձ հարցնում էին` ի՞նչ հեղափոխություն Հայաստանում, ես ասում էի` որեւէ բան մի բացառեք, դրանով էլ է մեր երկիրն անցնելու: Իսկ այսօր արդեն փաստ է, որ եկավ ու անցավ: 2018 թվականի հեղափոխության ամենաթեժ ժամանակահատվածում, ես կրկին, որպես ռեֆորմների գաղափարի կրող, ասում էի, որ բարեփոխումներով է պետք երկիրը, քաղաքը զարգացնել, բայց մենք պարտվեցինք ընտրություններում եւ իբր հաղթեցին հեղափոխականները: Իսկ ո՞ւր են այսօր այդ հաղթածները, դուք ինքներդ եք ասում, թե ինչ են գրում իրենց ծրագրային հիմնադրույթներում: Սրանով կարող ենք ֆիկսել, որ ինչպես ժամանակին ենք ասել, Հայաստանի ապագան ռեֆորմների մեջ է եւ ոչ թե հեղափոխականության: Մնացածն արդեն ձեւակերպումներ են: Ժողովուրդն ինքը թող որոշի` արդյոք կարող է մարդ հինգ տարվա մեջ լինել արմատական հեղափոխական, հետո դառնալ` արմատական ռեֆորմիստ: Սա նոնսենս է, ամբողջ աշխարհում, երեւի թե, չենք գտնի նման օրինակ:

«ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԱԼՈՎ ԿԱՄ ՄԻՏԻՆԳՆԵՐ ԱՆԵԼՈՎ` ԵՐԿԻՐԸ ՉԵՍ ՓՐԿԻ, ԻՄՊԻՉՄԵՆԹ ԷԼ ՉԵՍ ԱՆԻ»

— Այսօր ամբողջ ընդդիմադիր դաշտը խոսում է համախմբման մասին, բայց տեսնում ենք, որ թրենդային է դարձել մեկը մյուսի հետեւից նոր կուսակցություններ բացելը: Այս ճանապարհով իրատեսակա՞ն է պայքարել օրվա իշխանության դեմ:

— Յուրաքանչյուրի որոշելիքն է եւ սահմանադրական իրավունքն է կուսակցություններ, կազմակերպություններ ստեղծելը: Դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում: Մարդիկ ինքնադրսեւորվում են, բայց այլ հարց է, թե դա ինչ օգուտ է տալու ՀՀ ապագային: Այստեղ նույնիսկ խնդիրը դրված չէ իշխանությունն ինչպիսին կլինի եւ ով կլինի, խնդիրն այն է, թե ՀՀ ապագան որեւէ մի նման նորաստեղծ կուսակցություն պատկերացնո՞ւմ է, թե իրականության մեջ ինչպես կարող է լինել: Արդյոք այդ մարդկանց համար կուսակցություններ ստեղծելն ուղղակի գործիք չէ հերթական ընտրություններին մասնակցելու համար: Կարծում եմ` ժամանակը ցույց կտա` ով որտեղ է, ով ինչ է անում, չէ որ նման հարցերի լավագույն պատասխան տվողը ժամանակն է:

— Երկրում ստեղծված իրավիճակի ելքը «Միասին» շարժումը տեսնում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մեջ, ինչի համար դիմել է խորհրդարանական երեք ուժերին: Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական, որ հաջողությամբ կպսակվի այս նախաձեռնությունը` նկատի ունենալով, որ այդ կոչերով հանրահավաքներ արդեն եղել են Բաղրամյան փողոցում, որից հետո պարզվեց, որ չկա պատգամավորների այն քանակը, որը կկարողանա այդ գործընթացը կյանքի կոչել:

— Շատ լավ հիշում եմ այդ գործընթացը եւ, ցավոք սրտի, կանխատեսում եմ, որ այս իրավիճակում էլ որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվելու: Երեւի թե, այս հարցն ավելի ճիշտ կլինի ուղղել խորհրդարանական ուժերին` իրենք պատրա՞ստ են առաջնորդվել տվյալ շարժման օրակարգով, որովհետեւ իրենք պետք է նաեւ իրենց վարչապետի թեկնածուն առաջադրեն: Բայց մինչեւ այդ գործընթացը սկսելը` իրենք ունե՞ն այդքան ձայն, որ իմպիչմենթի գործընթաց սկսեն, իմպիչմենթ անող ուժը  ի՞նչ ծրագիր է առաջարկում, ի՞նչ ղեկավարի թեկնածու է առաջարկում, ո՞վ է լինելու իրենց վարչապետը, խորհրդարանական խմբակցությունները համաձա՞յն են, թե՞ իրենք էլ իրենց օրակարգն ունեն: Սրանք չափազանց լուրջ հարցեր են, որոնց վերաբերյալ պետք է ունենալ հստակ օրակարգ, իսկ մարդիկ հպանցիկ ու թեթեւ են նայում: Հարցազրույցներ տալով կամ միտինգներ անելով` երկիրը չես փրկի, իմպիչմենթ էլ չես անի: Այնպես որ, մեծ սպասելիքներ չունեմ:

— Հիմա ակտիվ վերադասավորումներ են ընթանում ընդդիմադիր դաշտում, ո՞րն է Ռեֆորմիստների կուսակցության տեսլականը` երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու:

— Մինչեւ չլինի համախմբում եւ հստակ օրակարգ, ոչինչ չի ստացվելու: Արդեն մի քանի տարի է ասում եմ, որ պետք է ամբողջ ընդդիմադիր քաղաքական ուժերի սպեկտորը համախմբվի մեկ ուղեծրի շուրջ եւ ունենա լուրջ առաջնորդ` ղեկավարի թեկնածու: Ժողովուրդն էլ պետք է իմանա` լավ, եթե անվստահություն ենք հայտնում, Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը ո՞րն է,  ո՞վ է ղեկավարելու երկիրը: Դուք այդպիսի մարդու անուն լսե՞լ եք, դեռ ընդդիմությունը անուն չի տալիս: Մինչեւ այս խնդիրները չլուծվեն, ո՛չ մի փողոցային պայքար, ո՛չ մի թեկուզ ուժեղ կուսակցություն միայնակ, ո՛չ մի շարժում միայնակ, չի կարող հարց լուծել եւ երկրում փոփոխությունների հասնել:

«ԱՅՍՕՐ ՈՎ ԱՌԱՎՈՏ ՄԻ ՔԻՉ ՇՈՒՏ Է ԱՐԹՆԱՆՈՒՄ, ԱՐԴԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է»

— Կարծում եք`  պատրա՞ստ են ընդդիմադիր ուժերն ամբիցիաները մի կողմ դնել եւ համախմբվել այսօր, երբ հենց իրենք են երկրի իրավիճակը գնահատում օրհասական:

— Ես չեմ հավատում, որ պատրաստ են, տեսնեմ էլ աչքովս, չեմ հավատա: Շատ բարդ բան եք ասում, ավելին ասեմ` ինչքան շանսերը մոտ լինեն, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, այնքան բոլորի ամբիցիաները տեղի կտան: Այսօր ով առավոտ մի քիչ շուտ է արթնանում, արդեն վարչապետի թեկնածու է իրեն համարում: Քաղաքական դաշտն այս վիճակում է: Նման պայմաններում շատ անհավանական եմ համարում հաջողության հասնելը: Երբ կլինի լուրջ առաջնորդ եւ բոլորը համաձայնության կգան մեկ մարդու շուրջ, որպես այլընտրանք, ու հասարակությունը եւ ժողովուրդն էլ կընտրի այդ մարդուն, այդ ժամանակ նոր կարող են լինել լուրջ գործընթացներ: Ինչքան ուզեք թեկնածուներ կան, ինչքան ուզեք` խոսացողներ, բայց ռեալ, որ կարող է պատասխանատվություն վերցնել իր վրա, երկրի վիճակ փոխել, արտաքին լուրջ մարտահրավերների դեմն առնել, մի խոսքով` բանակցող դառնալ մեր երկրի համար, այդպիսի մարդ չկա այս պահի դրությամբ ասպարեզում: Եթե լինի, մենք կիմանանք:

— Ստացվում է, որ ընդդիմությունն իր այս վարքագծով հարատե՞ւ է դարձնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

— Որեւէ իշխանություն հավերժ չէ, ամեն ինչ ունի իր ժամանակը: Կարծում եմ` երբ կգա ժամանակը, Նիկոլ Փաշինյանը կհեռանա:

— Իսկ եթե չափազանց ուշ լինի՞ ինչ-որ բան փրկելու համար…

— Ամեն ինչ հարաբերական է` նայած ում համար ինչպես: Մի՛ մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանին 2021 թվականին ընտրել են, ինքն իր մանդատը ստացել է, այսօր էլ այն իրացնում է, իսկ երկրում չկա զանգվածային որեւէ բողոքի դրսեւորում: Բոլորը խոսում են միայն Ֆեյսբուքում, հարցազրույցներ են տալիս, բոլորն ուզում են երկրի ղեկավար դառնալ, բացում են կուսակցություններ, անունները մեկը մեկից լավն է, իսկ միասնություն` չկա: Բայց այս ամենի մեջ առավել հետաքիքր էր, իհարկե, ձեր ասածը, որ նախկին հեղափոխականը դառնում է ռեֆորմիստ: Սա, իրոք, մտածելու տեղիք է տալիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода