Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակ
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրները հաստատել են, որ այս գիշեր երկրի գործնականում ողջ տարածքը գտնվել է ռուսական ուժերի հարվածների տակ:
Ըստ աղբյուրի` սկզբում գործել են անօդաչուները, հետո «Իսկանդերները» (թե՞ «Կալիբր»-ները), առավոտյան ստրատեգիական ավիացիան, ապա` «Կինժալ»-ները։
Պայթյուններ են տեղի ունեցել Կիևի, Դնեպրոպետրովսկի, Խմելնիցկիի, Խարկովի, Չերկասիի, Վիննիցայի, Ռիվնեի և Լվովի մարզերում։ Պավլոգրադում, Չուգուևում, Կրեմենչուգում, Կանևում, Վիննիցայում, Կրիվոյ Ռոգում, Վիշգորոդում, Չերկասիում, Նիկոլաևում, Կամենսկում, Զելենոդոլսկում, Ստրյիսկի շրջանում, Բուրշտինում...
Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել «Կրիվոյ Ռոգ» ՋԷԿ-ին և Կամենսկոյե քաղաքի մոտ գտնվող Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ին: Դնեպրոպետրովսկի արվարձաններում մի շարք պայթյուններից հետո ուժեղ հրդեհ է։
Պոլտավսկայայում հարձակումներ են կատարվել Կրեմենչուգ 330 կՎ ենթակայանի և Միրգորոդի 330 կՎ ենթակայանի վրա։
Չերկասի շրջանում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան և ցանցում լարման զգալի անկումներ։ Հավանաբար Պոլյանիի 330 կՎ ենթակայանին հարվածի պատճառով:
Այնուհետև գործել են 12 TU-95MS-երը:
Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած պայթյուններից հետո լույսը մարել է։
Պայթյուններ են նկատվել Ստրիայում (Լվովսկայա), Զապորոժյեում, Վիննիցայում, Կրեմենչուգում, Լուցկում, Ժիտոմիրում, Կորոստենում, Շեպետովկայում (Խմելնիցկի), Միրգորոդում, Դնեպրոպետրովսկում։ Կրկնվող պայթյուններ են տեղի ունեցել Կիևում, Իվանո-Ֆրնկովսկում և Միրգորոդում։
Ստրիա շրջանում հարձակումներ են եղել գազային ենթակառուցվածքի վրա: Պայթյուններ Բրուշտինի շրջանում (այնտեղ մեծ էլեկտրակայան կա)։
Շարունակվել է Կամենսկոյե Սրեդնեպրովսկայա հիդրոէլեկտրակայանի, Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ի և Կանևսկայա ՀԷԿ-ի վրա հարվածները:
Ըստ աղբյուրի, սա միայն նախնական ցանկն է, տվյալները դեռ հավաքվում են: