Կիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել Ուկրաինայում
ՄիջազգայինՈւկրաինական ռեսուրսները համառորեն շարունակում են թեման, թե քանի րոպե է պահանջվում, որ Սևաստոպոլից արձակված ռուսական «Ցիրկոն» հրթիռը հասնի Կիևի ռեժիմների կողմից վերահսկվող տարբեր քաղաքներ.
Նիկոլաև - 2 րոպե 30 վայրկյան,
Օդեսա - 2 րոպե 36 վայրկյան,
Զապորոժիե - 3 րոպե 18 վայրկյան,
Դնեպրոպետրովսկ - 3 րոպե 54 վայրկյան,
Պոլտավա - 4 րոպե 48 վայրկյան,
Խարկով - 5 րոպե 30 վայրկյան,
Vinnitsa - 5 րոպե 30 վայրկյան,
Կիև - 6 րոպե,
Սումի - 6 րոպե 6 վայրկյան,
Ժիտոմիր - 6 րոպե 18 վայրկյան,
Խմելնիցկի - 6 րոպե 18 վայրկյան,
Չերնիգով - 6 րոպե 48 վայրկյան:
Վայրկյանների ճշգրտությամբ նման հաշվարկը խոսում է այն խորը վախի մասին, որոն առաջացրել են օրերս Կիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները:
Միայն թե այս հաշվարկները բանի պետք չեն. «Ցիրկոնի» տեխնիկական տվյալները, այդ թվում` արագությունը տարբեր ռեսուրսներում ներկայացնում են խիստ մոտավոր, ելնելով ինչ-ինչ գնահատումներից: Աենք, 10 հազար կմ/ժ, այլ աղբյուրներ` 11, 12,5 եւ այլն: Կամ, 5 թե 6 րոպե, ի՞նչ տարբերություն, երբ ուկրաինական (ամերիկյան, եվրոպական: ՀՕՊ-ը բացարձակ անընդունկ գտնվեց այս հրթիռների դեմ, որոնք Կիեւում խոցեցին նաեւ ամերիկյան «Պետրիոտ»-ներ: Իրականում ի՞նչ արագության է ընդունակ ռուսական այս հիպերձայնային հրթիռը, որեւէ ռեալ պաշտոնական տվյալ չկա. գաղտնի տեղեկատվություն է: