Iravunk.com | Պանդեմիային եմ անդրադարձել դեռ այն ժամանակ, երբ քովիդի մասին խոսք անգամ չկար. «Հավալուսն» գրքի հեղինակ
Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Կրեմլ Միջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Լեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին Օրվա խորհուրդ. Ապրիլի 28 Ինչպես ճիշտ լվանալ ելակը Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը 10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադային

Պանդեմիային եմ անդրադարձել դեռ այն ժամանակ, երբ քովիդի մասին խոսք անգամ չկար. «Հավալուսն» գրքի հեղինակ

Մշակութային

Ինչի՞ մասին է «Հավալուսն» գիրքը, հեղինակը ո՞ւմ է ուղղում իր խոսքը եւ ո՞րն է նրա ասելիքը իր ընթերցողին կամ ինչպե՞ս «գիտնականի հետ մասնակիցը դառնալ ու փնտրել մահաբեր վիրուսի դեմ դեղամիջոցը»: «Հավալուսն» գրքի հեղինակը բացում է հետաքրքիր փակագծեր ու չի բացառում, որ գիրքը մի օր կունենա սյուժետային շարունակություն: «Իրավունք»-ը զրուցել է «Հավալուսն» գրքի հեղինակ ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

— Սերգե՛յ, մասնագիտությամբ ո՞վ եք եւ ե՞րբ միտք հղացավ գիրք գրելու համար:

— Լինելով տնտեսագետ եւ զբաղվելով մասնագիտական գործունեությամբ, այն է՝ մակրոտնտեսագիտությամբ, այնուհետեւ հետազոտություններով եւ վերլուծություններով՝ արվեստը եւ մշակույթը մշտապես իմ կյանքի անբաժանելի մասերն են եղել։ Ստեղծագործել սկսել եմ դեռ դպրոցական տարիներից։ Սկզբնական շրջանում առավելապես բանաստեղծությունների տեսքով էին, այնուհետեւ՝ անցա կարճ պատմվածքների, որոնք կառուցվածքով նման էին իրար՝ ունեին երեք գլուխ. առաջին գլխում ընթերցողին ներկայացնում էի հիմնական հերոսներին եւ ստեղծում էի իրադարձությունների զարգացման համար համապատասխան միջավայրը։ Երկրորդ գլխում արդեն զարգանում էր հիմնական գործողությունը՝ տանելով կուլմինացիայի։ Ծավալով ամենամեծ գլուխը միշտ երկրորդն էր ստացվում։ Իսկ երրորդ գլխում արդեն կուլմինացիան էր եւ կտրուկ ավարտը, ինչը հատուկ էի անում, որպեսզի ընթերցողը հնարավորինս շատ «ինչու»-ներ ունենար եւ այդ հարցերին սեփական պատասխաններ գտներ։

«Հավալուսն»-ը իմ առաջին ստեղծագործությունն է լիարժեք վեպի տեսքով։ «Հավալուսն»-ի մասին մտքեր հղացել են դեռ 2018-ի կեսերից, եւ սկսել եմ աշխատել 2019-ի սկզբից։ Առաջին մասը վերջացրեցի հենց 2019-ին, որտեղ նկարագրում եմ ապագայում մարդկությանը սպառնացող պանդեմիայի մասին։ Չեմ վախենա նշել, որ գիրքը որոշակի մարգարեական տարրեր ունի, եթե վերցնենք, օրինակ՝ հենց պանդեմիայի մասը, ինչին անդրադարձել եմ դեռ այն ժամանակ, երբ քովիդի մասին խոսք անգամ չկար։

— Գիրքը ի՞նչ ժանրի է:

— Իրականում դժվար է «Հավալուսն»-ը դասել որեւէ հստակ ժանրի, քանի որ այստեղ երկու ժանրերի հետ գործ ունենք՝ ֆանտաստիկա, որը դրսեւորվում է երկու ուղղություններով՝ գիտական ֆանտաստիկա եւ այլընտրանքային պատմություն, եւ երկրորդը՝ ֆենսթըզի, որն առավել արտացոլվում է տիեզերական ֆենթըզի տեսակում։ Գիտական ֆանտաստիկայի մասը հիմնականում նկատելի է վեպի առաջին մասում, որտեղ նկարագրվում է 2050-ի Երկիր մոլորակը՝ տեխնոլոգիաներ, այլընտրանքային եւ վերականգնվող էներգիայի տեսակներ, արհեստական բանականություն, սոցիալ-տնտեսական խնդիրներ, բնակլիմայական աղետ, ինչի հետեւանքով առաջացած պանդեմիա, որի թիարխում են ոչ միայն մարդիկ, այլեւ նրանք, ում երակներում արյուն է հոսում։

Այլընտրանքային պատմությունը, որպես ֆանտաստիկայի ժանրի տարատեսակ, առավելապես նկարագրված է գլխավոր հերոսի անցած ճանապարհի միջոցով։ Ի վերջո, «Հավալուսն»-ը այնպիսի վեպ է, որի մասին միանշանակ ոչինչ հնարավոր չէ ասել` այն առումով, որ մի կողմից գրքում նկարագրված իրադարձությունները կարող են տեղ գտնել իրականության մեջ, մյուս կողմից՝ դրանք կարող են լինել նաեւ գլխավոր հերոսի երեւակայության եւ կոմայում գտնվելու մտացածին արդյունք։

Ֆենթըզի ժանրը, մասնավորապես տիեզերական ֆենթըզին, սկսվում է այն ժամանակ, երբ ծանոթանում ենք այլմոլորակային ռասսաների եւ քաղաքակրթությունների հետ։ «Հավալուսն»-ում պատկերաված դիցարանը, աստվածները եւ երկշերտ Մենդորի մոլորակը անմոռանալի ու տպավորիչ ճամփորդություն են խոստանում յուրաքանչյուր ընթերցողի։

— Ի՞նչն է նպաստել, որպեսզի հենց այս ժանրով ստեղծագործեք:

— Նախ պետք է նշեմ, որ ֆանտաստիկան իմ ամենասիրած ժանրն է թե՛ գրականության մեջ, թե՛ ֆիլմերում։ Ու չնայած այս ժանրը թույլ է տալիս ստեղծագործել առանց սահմանափակումների՝ իրականում ֆանտաստիկայի պահանջներն էլ են բավականին խիստ։ Եվ այստեղ խոսքը գնում է տեքստի կառուցվածքի մասին։ Ստեղծագործությունը պետք է հստակ կառուցվածք ունենա եւ կարծում եմ, ինձ մոտ ստացվել է պահել ժանրի կանոնները՝ ստեղծելով սեփական պատմությունը։Հարկ է նշել, որ վեպը լի է նշաններով, որոնց մեծ մասը կրոնական եւ մասնավորապես քրիստոնեական սիմվոլներն են։ Հենց ա՛յս ժանրում ստեղծագործելու հիմանական ցանկությունս գալիս էր նրանից, որ անչափ մեծ հետաքրքրություն ունեմ առ կրոնը, հավատքը, արարչագործության մասին անվերջ հարցադրումները ու դրանց՝ հանճարեղության աստիճանի պարզ պատասխանները, որոնք գալիս են կյանքի ընթացքում։«Հավալուսն»-ը ինձ համար փորձ էր կապել կրոնական եւ հավատքի հայտնի եւ անհայտ խորհրդանիշները ֆանտաստիկայի ժանրի հետ եւ ստանալ այնպիսի մի պատմություն, որը կհետաքրքրի գրքասերներից շատերին, եւ ամբողջությամբ հասկանալի կլինի նրանց, ովքեր համապատասխան գիտելիք ունեն նշանագիտությունից։

— Ո՞ւմ համար է նախատեսված գիրքը:

— Չնայած այն հանգամանքին, որ վեպում բավականին շատ են հանդիպում սիմվոլները, եւ, ինչպես նշեցի, ամբողջությամբ հասկանալու համար նշանագիտությունից գիտելիքներ են պետք, «Հավալուսն»-ի սյուժեն շատ արագ է կլանում ընթերցողին իր դինամիկ զարգացող իրադարձություններով եւ տպավորվող կերպարներով։ Գիրքը չունի տարիքային սահմանափակում, ամեն դեպքում մանկական ստեղծագործություն այն չեն կարող համարել։ Ֆանտաստիկայի եւ ֆենթըզի ժանրերի սիրահարները հնարավորություն ունեն այս ժանրերի ստեղծագործություն կարդալու հայերենով՝ գրված Հայաստանում հայ հեղինակի կողմից։  

— Քանի՞ օրինակից է գիրքը, արդեն կա՞ վաճառքում:

— «Հավալուսն»-ի շնորհադեսը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին եւ հենց առաջին ամսում այն դարձավ բեսթսելեր ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների շարքում։ Արդեն մեկուկես տարի է հայ ընթերցողները հնարավորություն ունեն իրենց գրադարանում ունենալ այս վեպը եւ սեփական կարծիքը ձեւավորվել այս ստեղծագործության վերաբերյալ։ Առաջին տպաքանակը լույս է տեսել 500 օրինակից։

— Ո՞վ է գլխավոր հերոսը եւ ի՞նչ ասելիք ունի ընթերցողին:

— Միքայելը երիտասարդ գիտնական է, ով զբաղվում է մահաբեր վիրուսի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ եւ, ի վերջո, հաջողում է։ Իր աշխատանքը հանրությանը ներկայացնելու օրը նա ենթարկվում է ավտովթարի, որից հետո արդեն վեպի սյուժեն ծավալվում է Մենդորի մոլորակում։ Ի շարս շատ սիմվոլների՝ Միքայել անունը նույնպես խորհրդանշական է, ինչը թարգմանաբար նշանակում է «Ես տեսա Աստծուն»։ Երկիր մոլորակում վտանգելով կյանքը՝ նա գտնում է վիրուսի դեմ դեղամիջոցը, իսկ Մենդորի մոլորակում, հանդիպելով աստվածներին, նրա պայքարը մոլորակի համար բոլորովին այլ բովանդակություն է ստանում։ Գրքի հիմնական կարգախոսը՝ «Հետեւի՛ր սրտիդ թելադրանքին ու չթողնե՛ս, որ վախը բույն դնի հոգուդ մեջ», կարմիր թելով անցնում է պատմության ողջ ընթացքով՝ ցույց տալով ընթերցողին, որ բարու համար պայքարում պետք է առաջնորդվել սրտի թելադրանքով եւ վախը չպետք է տեղ ունենա հոգում։ Շարունակելով սիմվոլների թեման` նշեմ, որ գրքի անվանումը նույնպես սիմվոլ է։ Հավալուսնը քրիստոնեական հին սիմվոլներից է, որը խորհրդանշում է ինքնազոհությունը հանուն ավելի մեծ բանի, քան սեփական կյանքն է։ «Հավալուսն»-ում ինքնազոհությունը ներկայացվում է, որպես սիրո դրսեւորման բարձրագույն ձեւ։ Գրքի գլխավոր հերոսը՝ Միքայելը, այստեղ զուգահեռվում է Քրիստոսի հետ, ով նույնպես ինքնազոհության միջոցով հնարավորություն է տալիս մարդկությանը արժանանալ, այսպես կոչված, երկրորդ շանսի։

Ինչպես նշում է Խորխե Լուիս Բորխեսը 1972թ-ին հրատարակած իր «Վագրերի ոսկին» ստեղծագործությունների հավաքածուում տեղ գտած «Չորս շրջան» միկրոնովելում՝ ժամանակակից գրականության հիմքում ընկած են չորս պատմություններ կամ արքետիպեր, իսկ մնացածն այդ չորսի տարբեր ինտերպրիտացիաները կամ վարիացիաներն են։ Այդ չորս պատմությունները հետեւյալն են՝ պաշարված քաղաք, ճամփորդություն, գանձի որոնում եւ Աստծո զոհաբերություն։ Կարող ենք նշել, որ «Հավալուսն»-ը իր մեջ ներառում է առնվազն երեքն այս արքետիպերից՝ ճամփորդություն, որը չի ճանաչում սահմաններ եւ հասնում է տիեզերական ճամփորդության մոլորակների միջեւ, գանձի որոնում, որն այստեղ հանդես է գալիս սեփական «ես»-ի որոնման տեսքով, եւ իհարկե, Աստծո զոհաբերությունը, որի մասին եզրահանգումները թողնում եմ ընթերցողներին։

— Գրքի շարունակություն ընթերցողն ակնկալի՞ հեղինակից:

— Չնայած ստեղծագործող մարդիկ չեն սիրում պլանավորել՝ այս ցիկլում եւս չորս գիրք եմ նախատեսել։ Երկրորդ գիրքն արդեն ընթացքում է եւ առաջիկայում այն նույնպես կներկայացնեմ ընթերցողների դատին։ Որպես այդպիսին, երկրորդ գիրքը առաջինի շարունակությունը չի լինի, սակայն սյուժեով այն կապված է «Հավալուսն»-ի հետ՝ ներկայացնելով մեկ այլ այլմոլորակային ռասսայի պատմություն։ Երկրորդ գրքում կլինեն կերպարներ եւ ռասսաներ, որոնք արդեն հայտնի են առաջին գրքում։ Ամենայն հավանականությամբ, «Հավալուսն»-ը մի օր նույնպես կունենա սյուժետային շարունակություն` այլ գրքի տեսքով։



Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes«Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղելՊատահակա՞ն է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական կառույցների ներկայացուցիչները Հայաստանում են. Հայկ ՆահապետյանEWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸՀավատացնում եմ` Ղարաբաղի էջը փակված չէ՛. Հայկ ՆահապետյանԵԱ.ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՈՍԿԵ, ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԻնչ զենք էլ ունենանք մենք կարող ենք դա օգտագործել եթե...ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՇատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ Մկրտչյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода