Չեմ կիսում լավատեսությունը, թե ԵՄ կարգավիճակ ստանալու հարցը երկու-երեք ամսվա հարց է. Մարգարյան
ՆերքաղաքականԵվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձեւը: Ի՞նչ է այն իրենից ենթադրում, փակագծեր է բացել ռազմաքաղաքական հարցերով փորձագետ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
— ՀՀ իշխանությունները ձեւակերպում են այս հարցը ոչ թե որպես արդեն հստակ քաղաքականություն, որն ունի քայլերի հաջորդականություն եւ որն արդեն դրված է սեղանին, այլ ձեւակերպում են մի հարց, որը դեռ պետք է դառնա հանրային քննարկման առարկա: Մենք էլ մեր տնային աշխատանքը պիտի կատարենք: Նախ պետք է հասկանանք՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար արդյոք չի՞ խանգարում ԵԱՏՄ անդամակցությունը: Պետք է միեւնույն ժամանակ գիտակցենք, որ գործընթացը մեկ-երկու օրվա չէ: Չեմ կիսում այն լավատեսությունը, թե ԵՄ կարգավիճակ ստանալու հարցը երկու-երեք ամսվա հարց է: Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ կարող ենք թեկնածուի կարգավիճակ ստանալ` առանց դուրս գալու ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից: