Ռուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. Միշել
ՄիջազգայինԵվրոպան պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը և անցնի «պատերազմական տնտեսության» ռեժիմի՝ ի պատասխան ռուսական սպառնալիքի, գրում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Euractiv կայքի հոդվածում։
Միշելը, ով հինգշաբթի կգլխավորի ԵՄ առաջնորդների հանդիպումը՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը, ասել է, որ Եվրոպան պետք է պատասխանատվություն ստանձնի իր անվտանգության համար և չվստահի այնպիսի երկրների աջակցությանը, ինչպիսին ԱՄՆ-ն է:
«Եթե մենք չստիպենք ԵՄ-ին ճիշտ արձագանքել և Ուկրաինային բավարար աջակցություն չցուցաբերել Ռուսաստանին կանգնեցնելու համար, մենք հաջորդը կլինենք: Ուստի, մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանությանը և անցնենք «պատերազմական տնտեսության» ռեժիմի։ Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»,- գրել է քաղաքական գործիչը։