Iravunk.com | Պայքարելու եմ մինչեւ վերջ՝ Գիտատեխնիկական գրադարանի պահպանման համար. Դավիթ Ղարիբյան
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահ Բեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրը Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ

Պայքարելու եմ մինչեւ վերջ՝ Գիտատեխնիկական գրադարանի պահպանման համար. Դավիթ Ղարիբյան

Մշակութային

Գրադարանավարներ, գիտնականներ, ուսանողներ, գյուտարարներ եւ տարբեր ոլորտի մասնագետներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով պահպանել «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանն՝ իր եզակի փաստաթղթային ֆոնդերով՝ հատուկ գրադարանի համար կառուցված մասնաշենքում, որտեղ գտնվում է ավելի քան 21 միլիոն միավոր կազմող ֆոնդը: Մասնագետներն ահազանգում են, որ ֆոնդի տեղաշարժը, ամբողջականության խաթարումը կամ գրադարանի կարգավիճակի փոփոխությունն անդառնալի կորուստ կլինի մեր հանրապետության համար։

«Մասնաշենքը նախատեսված է փաստաթղթային տարբեր կրիչներով հսկայական ֆոնդի անվտանգ պահպանման եւ ի շահ՝ հանրության ու պետության օգտագործման։ Գրադարանային ֆոնդի կորուստը կհանգեցնի օգտվողների հիմնարար իրավունքների ոտնահարմանը։ Իսկ գրադարանում տասնամյակներ կուտակված հսկայածավալ գիտատեխնիկական տեղեկատվական բացառիկ ռեսուրսները չեն նպաստի մեր երկրում գիտելիքահենք տնտեսության ձեւավորմանը։ Սա ավանդապահ գրադարան է, որտեղ պահվող փաստաթղթերի մեծ մասը եզակի են Հայաստանի Հանրապետությունում», - ասած է հայտարարության մեջ:

Նշենք, որ տեւական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում ֆոնդի հնարավոր տեղափոխման, գրադարանի կարգավիճակի փոփոխության եւ անգամ Կոմիտասի պող., 49/3 շենքի օտարման մասին, որտեղ տեղակայված է գրադարանը: Անդրադառնալով վերոնշյալին՝  «Իրավունք»-ը զրուցել է «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի երկարամյա ղեկավար ԼԵՎՈՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ որդու՝  դերասան, պրոդյուսեր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻ հետ:

«Հայրս իր ամբողջ կյանքն է նվիրել եւ տարիներով պայքարել է Գիտատեխնիկական գրադարանի պահպանման համար: Եվ այսօր, երբ հայրս արդեն մեկ տարի է հեռացել է կյանքից, որոշեցին նորից հարձակվել եւ գրադարանը փակելու փորձեր անել: Ինչպե՞ս կարելի է այդքան տգետ լինել ու չհասկանալ այդ գրադարանի ֆոնդերի կարեւորությունը՝ մեր երկրի համար: Չնայած՝ ի՞նչ երկիր… Երկիրը կերան», - ցավով արձանագրեց Դավիթ Ղարիբյանը:

Գիտատեխնիկական գրադարանի ստեղծման օրից այն ղեկավարած Լեւոն Ղարիբյանի որդին նաեւ վստահեցրեց. «Հայրս ողջ չէ, բայց ես կամ ու, անկախ նրանից, որ գտնվում եմ Միացյալ Նահանգներում, պայքարելու եմ մինչեւ վերջ՝ Գիտատեխնիկական գրադարանի պահպանման համար՝ խնդրի վերաբերյալ հրավիրելով միջազգային մամուլի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-յի ուշադրությունն ու կոչ անելով, որպեսզի ինձ հետ միասին պայքարեն սոցցանցերում իմ միլիոնավոր հետեւորդները»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода