Iravunk.com | ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է «Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները Ռուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ) «Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնի Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզում

ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

Վերլուծություն

Իր վեր­ջին ա­սու­լի­սով, որ­տեղ Նի­կո­լը Ա­լիե­ւին խոս­տա­ցավ հանձ­նել եւս չորս գյուղ «դու­խով վար­չա­պե­տը» իր շրջա­պա­տին դրել է վերջ­նա­կան փա­կու­ղու ա­ռաջ: Մի կող­մից սրանք պետք է պաշտ­պա­նեն Նի­կո­լի վա­րած դա­վա­ճա­նա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, մյուս կող­մից` պաշտ­պա­նե­լու հա­մար փաս­տարկ գտնե­լը դառ­նում է ա­վե­լի ու ա­վե­լի դժվար:

ՆԻԿՈԼԱԶԳԻՆԵՐԸ   ՇՓՈԹՈՒԹՅԱՆ  ՄԵՋ

Այս­պես, աս­ֆալ­տա­յին գե­նե­րալ «տռու­սիկ Գա­գոն» նույն ին­քը` ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր Գա­գիկ Մել­քոն­յա­նը պար­տա­վոր է պաշտ­պա­նել իր ա­ռաջ­նորդ Նի­կո­լին: Հա­կա­ռակ դեպ­քում ե՛ւ իր հան­դեպ, ե՛ւ քրեա­կա­տարո­ղա­կան ո­լոր­տից պաշ­տո­նանկ ար­ված իր որ­դու հան­դեպ, ե՛ւ քո­լե­ջի ու­սա­նող դա­նա­կա­հա­րած իր թո­ռան հան­դեպ կբաց­վեն քրեա­կան գոր­ծեր: Սա­կայն «տռու­սիկ Գա­գո­յի» ին­տե­լեկ­տո­ւալ մա­կար­դա­կը, ոչ էլ ֆան­տա­զիան այ­լեւս չեն բա­վա­րա­րում Նի­կո­լի դա­վա­ճա­նութ­յուն­նե­րը պաշտ­պա­նե­լու ու ար­դա­րաց­նե­լու հա­մար: Եվ վա­ռո­դի հոտ չա­ռած գե­նե­րա­լը անց­նում է ցնո­րա­բա­նութ­յուն­նե­րի, ա­սե­լով, թե հո­ղե­րը հանձ­նե­լու մեջ մե­ղա­վոր են լրագ­րող­նե­րը եւ խմբա­գիր­նե­րը: Կար­ծես թե, պա­րա­նոիկ դրսե­ւո­րում­նե­րը ՔՊ-շկա­նե­րի մեջ դար­ձել են վա­րա­կիչ, եւ դա­վա­ճա­նա­կան հիս­տե­րիան սկսում է ձեռք բե­րել հա­մա­ճա­րա­կի բնույթ:

Դժ­վա­րա­ցել է նաեւ նի­կո­լա­կան­նե­րի քա­րո­զիչ­նե­րի գոր­ծը, ով­քեր հպար­տո­րեն ա­սում էին, թե Նի­կո­լը բարձ­րաց­րել է  թո­շակ­նե­րը: Ի­րա­կա­նում այդ թո­շակ­նե­րը բարձ­րաց­վել են 3000 դրա­մով, ին­չը կլի­ներ ան­կախ նրա­նից` ով է վար­չա­պե­տը, քա­նի որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ թո­շակ­նե­րի չա­փե­րը միշտ էլ բարձ­րաց­վում էին: Սա­կայն շատ ա­վե­լի մեծ չա­փով բարձ­րա­ցան գնե­րը, իսկ տրանս­պոր­տի  սա­կագ­նի օրերս ե­ռա­կի բարձ­րա­ցու­մը ոչ միայն չե­զո­քաց­րեց թո­շակ­նե­րի բարձ­րաց­ման չնչին չա­փը, այ­լեւ պրակ­տի­կո­րեն նվա­զեց­րեց թո­շա­կա­ռու­նե­րի թո­շակ­նե­րը 3-6 հա­զար դրա­մով:

Ա­տե­լութ­յու­նը Նի­կո­լի ու նրա վար­չախմ­բի հան­դեպ գնալով դառ­նում է ա­վե­լի ու ա­վե­լի հա­մա­տա­րած ու բա­ցա­հայտ: Նի­կո­լին հայ­հո­յում են հա­վաք­նե­րում, խա­նութ­նե­րում, ռես­տո­րան­նե­րում, հար­սա­նիք­նե­րում, հայ­հո­յում են նրանք, ով­քեր ժա­մա­նա­կին պա­րում էին փո­ղոց­նե­րում կամ իր հետ միա­սին «հու-հու» էին գո­ռում, ա­ռա­վել եւս Նի­կո­լին ա­տում են նրանք, ով­քեր այդ նույն ժա­մա­նակ բա­ցա­հայտ կամ ոչ բա­ցա­հայտ դի­մադ­րում էին նրա իշ­խա­նա­զավթ­մա­նը:

Այն­պես որ, նի­կո­լազ­գի­նե­րն ի­րենց ա­ռաջ­նոր­դին պաշտ­պա­նում են ոչ թե փաս­տարկ­նե­րով կամ Նի­կո­լի ա­սած «թեո­րեմ­նե­րով» (ի դեպ, կրթութ­յան պա­կա­սի պատ­ճա­ռով այդ բա­ռը Նի­կո­լը դժվա­րութ­յամբ էր ար­տա­սա­նում), այլ` «աք­սիո­մա­նե­րով»: Այ­սինքն` նի­կո­լա­կան­նե­րի հա­մար Նի­կո­լը միշտ ճիշտ է:

Ինչ վե­րա­բե­րում է Նի­կո­լին, ա­պա նա ա­ռա­ջար­կում է թե՛ քա­ղա­քա­կա­նութ­յան, թե՛ կյան­քի մեջ աք­սիոմ­նե­րից անց­նել թեո­րեմ­նե­րի. «Մ­տա­ծել ենք աք­սեոմ­նե­րով, դա խան­գա­րել է, հի­մա պետք է ապ­րենք թեո­րեմ­նե­րով»: Ըստ էութ­յան, այս խու­ճուճ փի­լի­սո­փա­յա­կան մտքե­րի տակ Նի­կո­լը փոր­ձում էր անց­կաց­նել այն թե­զը, որ պետք է մո­ռա­նալ Ար­ցա­խը ու Ցե­ղաս­պա­նութ­յու­նը, մո­ռա­նալ թե ինչ են ա­րել մեզ թուր­քե­րը ու ադր­բե­ջան­ցի­նե­րը, մո­ռա­նալ, թե 200 տա­րի շա­րու­նակ ինչ­պես է մեզ փրկել ու պաշտ­պա­նել Ռու­սաս­տա­նը, մո­ռա­նալ մեր հայ­րե­րի եւ պա­պե­րի ներդ­րում­նե­րը, մո­ռա­նալ մեր ազ­գի մե­ծե­րի խրատ­նե­րը: Նի­կո­լը իր ա­սու­լի­սի ժա­մա­նակ եւս մեկ ան­գամ հայ­տա­րա­րեց, որ «թուր­քը» իր հա­մար վի­րա­վո­րա­կան բառ չէ: Թուր­քը, ո­րը  զավ­թել է մեր եր­կի­րը, ցե­ղաս­պա­նել է մեր ժո­ղովր­դին, բռնա­բա­րել է հայ կա­նանց, սրի է քա­շել հայ մա­նուկ­նե­րին, հո­ղին է հա­վա­սա­րեց­րել մեր վանք­նե­րը: Դա Նի­կո­լի հա­մար վի­րա­վո­րա­կան բառ չէ: Ա­վե­լին, Նի­կո­լը ա­սում է, ի՞նչ տար­բե­րութ­յուն թուրք, թե՞ գեր­մա­նա­ցի: Գու­ցե նա  նկա­տի ու­նի գեր­մա­նա­կան ֆա­շիզ­մը: Այդ դեպ­քում իս­կա­պես թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը նույն­պես նա­ցիզմ է, իսկ տար­բե­րութ­յունն այն է, որ թուր­քա­կան նա­ցիզ­մի արդ­յուն­քում տե­ղի ու­նե­ցավ հենց հայ ժո­ղովր­դի ցե­ղաս­պա­նութ­յու­նը, եւ հենց հայ ժո­ղո­վուր­դը հայ­րենազրկ­վեց: Եվ միայն թուր­քի հա­մար կա­րող է վի­րա­վո­րա­կան չլի­նել, երբ նրան թուրք են ան­վա­նում:

 Նի­կո­լի «թեո­րեմ­նե­րի» արդ­յուն­քում մենք ար­դեն կորց­րել ենք մեր երկ­րի 1/3-ը, տվել ենք 6 հա­զար ե­րի­տա­սարդ­նե­րի զոհ եւ 120 հա­զար փախս­տա­կան: Մենք ար­դեն կորց­րել ենք ճա­նա­պարհ­ներ, գե­տեր, վան­քեր եւ այդ ա­մե­նը մեկ մար­դու ա­պուշ թեո­րեմ­նե­րի ու հան­ցա­վոր դա­վա­ճա­նութ­յան հե­տե­ւան­քով: Թեեւ, այդ մեկ մար­դուն ա­ջակ­ցում են հա­զա­րա­վոր մանր ու մի­ջին դա­վա­ճա­նիկ­ներ:

ՁԱԽՈՂԱԿ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՓՈՒՍՏ ՏՎԵՑ

­Նի­կո­լին պա­տաս­խան տա­լիս Ար­շակ Կա­րա­պետ­յա­նն ա­սաց շատ ճիշտ ար­տա­հայ­տութ­յուն. «Ի­րա կող­քին է­սօր ով կանգ­նած են, պա­տաս­խա­նա­տու են լի­նե­լու, գու­ցե ի­րե­նից մի քիչ պա­կաս»: Սա­կայն հարց է ծա­գում, իսկ ով որ կանգ­նած էր ե­րեկ եւ հե­ռաց­վե­ցին ու վռնդվե­ցին ի­րենց պաշ­տոն­նե­րից, պա­տաս­խան չպի­տի՞ տան, թե՞ կա­րե­լի է ծա­ռա­յել դա­վա­ճա­նին ա­միս­ներ ու տա­րի­ներ շա­րու­նակ եւ հե­տո պաշ­տո­նը կորց­նե­լով` ան­մի­ջա­պես ար­դա­րաց­վել:

Ար­շակ Կա­րա­պետ­յա­նն այն բա­ցա­ռիկ ձա­խո­ղակ բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կանն է, ո­րն իր պար­տա­կա­նութ­յուն­նե­րը չկա­րո­ղա­ցավ կա­տա­րել եր­կու պա­տե­րազմ­նե­րի դեպ­քում եւ երկ­րի եր­կու ղե­կա­վար­նե­րի օ­րոք:

­Բո­լորս հի­շում ենք, որ 4-օր­յա պա­տե­րազ­մից հե­տո Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը, ո­րը զբա­ղեց­նում էր հա­յոց բա­նա­կի հե­տա­խու­զութ­յան ղե­կա­վա­րի պաշ­տո­նը, Սերժ Սարգս­յա­նի կող­մից պաշ­տո­նանկ ար­վեց: Պարզ­վեց, որ նա չէր կա­տա­րել իր ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նութ­յուն­նե­րը, ո­րի հա­մար էլ եւ հե­ռաց­վել էր ՀՀ 3-րդ նա­խա­գա­հի կող­մից իր ա­շա­խա­տան­քից:

­Սա­կայն Նի­կո­լի հե­ղաշր­ջու­մից հե­տո Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը կրկին ջրի ե­րես է ել­նում, եւ ինչ­պես պարզ­վեց ե­րեկ­վա Նի­կո­լի ա­սու­լի­սից, կրկին տա­պա­լում է իր աշ­խա­տան­քը: Ընդ ո­րում, ե­րեկ դա հա­վաս­տիաց­րեց ե՛ւ Նի­կո­լը, ե՛ւ խոս­տո­վա­նեց հենց ին­քը` Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը: Բանն այն է, որ 2021 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 14-ին, երբ ադր­բե­ջան­ցի­նե­րը ներ­խու­ժե­ցին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից ներս, Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը իր իսկ խոս­քով գտնվում էր Դու­բա­յում: Սա նշա­նա­կում է, որ Ար­շակ Կա­րա­պետ­յա­նի ղե­կա­վա­րութ­յան ներ­քո բա­նա­կը բա­ցար­ձա­կա­պես պատ­րաստ չէր ադր­բե­ջա­նա­կան հար­ձակ­մա­նը: Կամ էլ թե չէ, ե­թե բա­նա­կա­յին հե­տա­խու­զութ­յու­նը ճշտել էր, որ Ադր­բե­ջա­նը կա­տա­րում է զոր­քե­րի տե­ղա­շարժ ու պատ­րաստ­վում է զանգ­վա­ծա­բար մտնել ՀՀ տա­րած­քից ներս եւ այդ պայ­ման­նե­րում ՊՆ նա­խա­րա­րը մեկ­նում է ինչ-որ հան­դիպ­ման երկ­րից դուրս, սա ար­դեն ոչ այլ ինչ է, քան դա­վա­ճա­նութ­յուն:

Ա­վե­լին, Նի­կո­լի բե­րած փաս­տե­րից հե­տե­ւում է, որ Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը ան­գամ ադր­բե­ջան­ցի­նե­րի ներ­խու­ժու­մից հե­տո Նի­կո­լին հա­վաս­տիաց­նում էր, որ սահ­ման­նե­րում ա­մեն ինչ հան­գիստ է: Այս­տե­ղից էլ բխում է, որ ՊՆ-ում այն­պի­սի բար­դակ էր, որ նա­խա­րա­րին չէին տե­ղե­կաց­րել նույ­նիսկ այն մա­սին, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը ներ­խու­ժել են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն: Իսկ ե­թե բար­դակ չէր եւ տե­ղե­կաց­րել էին , ա­պա ստաց­վում է, որ Ար­շա­կը մի­տում­նա­վոր մո­լո­րեց­նում էր Նի­կո­լին եւ այս­տեղ նույն­պես դա­վա­ճա­նութ­յան հոտ է գա­լիս:

Այս­քա­նից հե­տո իր մաս­նա­գի­տա­կան եւ ծա­ռա­յո­ղա­կան հար­ցե­րում առն­վազն ձա­խո­ղակ ու ան­փույթ գտնված Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը ո­րո­շել է մտնել մի ո­լորտ, որ­տեղ չու­նի ո՛չ գի­տե­լիք, ո՛չ փորձ, ո՛չ էլ հա­մա­պա­տաս­խան թիմ: Ար­շա­կը ո­րո­շել է դառ­նալ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, այն էլ` ա­ռաջ­նորդ: Կա­րե­լի է միայն պատ­կե­րաց­նել, թե ո՞ւր կհասց­նի այս­պի­սի քա­ղա­քա­կան ա­ռաջ­նոր­դը ա­ռանց այդ էլ գրե­թե կոր­ծան­ված Հա­յաս­տա­նը: Եվ ինչ­պե՞ս հաս­կա­նալ, որ Նի­կո­լին հլու-հնա­զանդ ծա­ռա­յող , Նի­կո­լի բո­լոր (ինչ­պես ինքն է ա­սում) դա­վա­ճա­նութ­յուն­նե­րը մար­սող, ա­վե­լին` դրանց մաս­նա­կից Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը ոչ թե այն ժա­մա­նակ ի նշան ան­հա­մա­ձայ­նութ­յան հրա­ժա­րա­կան տվեց, թեեւ, ի­րեն հար­գող զին­վո­րա­կա­նը ոչ թե հրա­ժա­րա­կան պետք է տար, այլ փո­խեր քա­ղա­քա­կան դա­վա­ճա­նութ­յան ըն­թաց­քը եւ բռներ դա­վա­ճա­նի ձեռ­քը, բայց ոչ` Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը տա­քուկ-տա­քուկ զբա­ղեց­նում էր իր պաշ­տո­նը եւ այժմ Նի­կո­լի հետ հա­վա­սար կի­սում է այն դա­վա­ճա­նութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը, ո­րին նա եւս մաս­նա­կից է ե­ղել, ա­վե­լին` ե­ղել է գլխա­վոր դե­րե­րից մե­կում:

Ի­հար­կե, տա­րօ­րի­նակ է նաեւ Նի­կո­լի պահ­ված­քը, ո­րը նախ մեծ պաշ­տոն է տա­լիս «նախ­կին­նե­րին» ծա­ռա­յած Ար­շակ Կա­րա­պետ­յա­նին եւ հե­տո, մա­յիս­յան ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րից հե­տո, մի բան էլ ի­րեն ա­ռաջ է քա­շում եւ նշա­նա­կում պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար: Իսկ այն բա­նից հե­տո, երբ ՊՆ նա­խա­րա­րը դրսե­ւո­րեց առն­վազն հան­ցա­վոր անփութ­ութ­յուն, ո­րի արդ­յուն­քում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը կորց­րեց տա­րածք­ներ, Նի­կո­լը բա­վա­րար­վում է ըն­դա­մե­նը պաշ­տո­նան­կութ­յամբ, փո­խա­նակ ան­մի­ջա­պես անց­կաց­ներ հետ­քան­նութ­յուն` արդ­յո՞ք կա­տար­վա­ծը ան­փութ­յուն էր, թե՞ դա­վա­ճա­նութ­յուն: Սա­կայն հա­վա­նա­բար կա­տար­վա­ծը Նի­կո­լի սրտով էր, եւ հենց այդ­պի­սի արդ­յունք ստա­նա­լու հա­մար նախ­կի­նում ար­դեն իսկ ի­րեն ոչ դրա­կան կող­մից ցու­ցադ­րած Ար­շակ Կա­րա­պետ­յա­նին Նի­կո­լը դրեց բա­նա­կի գլխին եւ մի բան էլ, ըստ Ար­շա­կի, ար­գե­լեց  զենք կի­րա­ռել թշնա­մու նկատ­մամբ: Ար­շա­կն էլ, փո­խա­նակ այդ­պի­սի հրա­ման ստա­նա­լուց հե­տո ըմ­բոս­տա­նար, գլու­խը կախ հա­մա­ձայն­եց ղե­կա­վա­րել բա­նակ, ո­րը ի­րա­վունք չու­նի կրա­կե­լու:

Այսպի­սով, կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ այս եր­կու­սի մի­ջեւ ի­րա­կա­նում կար ինչ-որ փոխ­հա­մա­ձայ­նութ­յուն, եւ այ­սօր Նի­կո­լը փոր­ձում է գո­վազ­դել Ար­շակ Կա­րա­պետ­յա­նին, որ­պես իբր թե Ռու­սաս­տա­նում լայն ու ազ­դե­ցիկ կա­պեր ու­նե­ցող մե­կին: Գու­ցե, Ար­շա­կը իս­կա­պես Ռու­սաս­տա­նում ու­նի ո­րո­շա­կի կա­պեր, քա­նի որ ու­նի ո­րո­շա­կի ֆի­նան­սա­վո­րում, սա­կայն ամ­բողջ հար­ցն այն է, թե ո՞ր շրջա­նակ­նե­րի հետ է այդ կա­պե­րը եւ ո՞ր աղբ­յու­րից են գա­լիս այդ փո­ղե­րը, չէ՞ որ Ռու­սաս­տա­նում կան բազ­մա­թիվ շեր­տեր եւ խմբա­վո­րում­ներ, այդ թվում` այս­պես կոչ­ված 5-րդ շա­րաս­յու­նը: Մի բան կա­րե­լի է վստա­հա­բար ա­սել, որ չկա ոչ մի նշույլ, որ Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը ու­նի կա­պեր Ռու­սաս­տա­նի պաշ­տո­նա­կան կամ քա­ղա­քա­գի­տա­կան կամ հայ­րե­նա­սի­րա­կան շրջա­նակ­նե­րի հետ: Իսկ Նի­կո­լը իր ա­սու­լի­սի ժա­մա­նակ, իբր թե Ար­շակ Կա­րա­պետ­յա­նին փնո­վե­լով եւ նրան ներ­կա­յաց­նե­լով որ­պես Ռու­սաս­տա­նում ազ­դե­ցիկ կա­պեր ու­նե­ցող գոր­ծիչ, ի­րա­կա­նում դրա­նով փոր­ձում էր ստեղ­ծել կեղծ թի­րախ այն Նի­կո­լին ա­տող ընդ­դի­մա­դիր ընտ­րա­զանգ­վա­ծի հա­մար, ով­քեր փնտրում են այն­պի­սի ա­ռաջ­նոր­դի, ով լայն կա­պեր կու­նե­նա Ռու­սաս­տա­նի պե­տութ­յու­նը ներ­կա­յան­ցող շրջա­նակ­նե­րի հետ: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե Նի­կո­լը եւ Ար­շա­կը ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն չու­նեն, ա­պա 2021 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 14-ից հե­տո պետք է հա­րուց­ված լի­ներ հա­մա­պա­տաս­խան քրեա­կան գործ, եւ այ­սօր հան­րութ­յու­նը պետք է ու­նե­նար ոչ թե Նի­կո­լի գան­գատ­նե­րը ա­սու­լի­սում, այլ քրեա­կան գոր­ծով տրված պա­տաս­խան` արդ­յոք 2021 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 14-ին Ար­շակ Կա­րա­պետ­յա­նի ա­րար­քը հան­ցա­վոր ան­փու­թութ­յուն էր, թե՞ դա­վա­ճա­նութ­յուն:

ԵՎ ԴՈՒ ԱՌՈՒՇ

­Հա­վա­նա­բար, ինչ-որ բան մեր հա­սա­րա­կութ­յան մեջ այն չէ: Ե­թե ընդ­դի­մութ­յու­նը Ար­շակ Կա­րա­պետ­յան է, Էդ­մոն Մա­րուք­յա­նը ու Սամ­վել Բա­բա­յա­նը, ա­պա մեր վեր­ջը վատ է լի­նե­լու:

­Կամ էլ նա­յեք «Հա­յաս­տան» դա­շին­քին: Լե­ւոն Քո­չար­յա­նը ու Ա­լեն Սի­մոն­յա­նը միա­սին գնում են գոր­ծու­ղում­նե­րի, իսկ «Հա­յաս­տան» դա­շին­քի ցու­ցա­կի մեջ նե­րառ­ված Ա­ռուշ Ա­ռու­շան­յա­նը դի­մում է տա­լիս ՔՊ-ին ան­դա­մագր­վե­լու հա­մար: Ն­րա հայ­րը տա­լիս է սար­սա­փե­լի մեծ փո­ղեր ժեշ­տի կտո­րի հա­մար, ո­րի վրա գրված են զրո­ներ…Ի­րենց գլխա­վոր ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յան դե­րում տես­նող «Հա­յաս­տան» դա­շին­քի պատ­գա­մա­վոր­նե­րը խորհր­դա­րա­նա­կան «ժան­րի» շրջա­նա­կում խե­լոք հա­մա­գոր­ծակ­ցում են ՔՊ-ա­կան­նե­րի հետ: Ըն­դա­մե­նը ե­րեկ Նի­կո­լին ծա­ռա­յող դա­վա­ճա­նիկ­նե­րն այ­սօր ա­մե­նա­բարձրն են գո­ռում, որ Նի­կո­լը դա­վա­ճան է, էլ չա­սած նրանց մա­սին, ով­քեր Նի­կո­լից հրա­ժար­վել են ոչ թե ե­րեկ, այլ ե­րեկ չէ ա­ռա­ջին օ­րը: Ե­րեկ­վա ա­րեւմ­տա­մետ­նե­րը, ա­վե­լի ճիշտ` ա­րեւմ­տա­մետ­նե­րի կո­շիկ­նե­րը լի­զող­նե­րն այ­սօր հան­րա­հավաք­նե­րում դրսե­ւո­րում են ի­րենց որ­պես ռու­սա­մետ­ներ: Ժա­մա­նա­կին ռու­սա­մետ­նե­րը ցույ­ցեր են ա­նում եւ հայ­հո­յում Պու­տի­նին: Մի խոս­քով` փո­ղին մու­նաթ: Եվ այս տխուր ու եղ­կե­լի ի­րա­կա­նութ­յան մեջ օ­րե­ցօր կո­րում է Հա­յաս­տա­նը, կո­րում է հույ­սը, որ մենք` հա­յերս, կա­րող ենք պահ­պա­նել մեր ան­կախ պե­տա­կա­նութ­յու­նը կամ ընդ­հան­րա­պես ո­րե­ւէ տե­սա­կի պե­տա­կա­նութ­յու­նը: Եվ Նի­կո­լը այս ան­բա­րո­յա­կան խրախ­ճան­քի ար­տադ­րանքն է եւ ոչ թե քաջ Նա­զա­րի բախ­տով վար­չա­պե­տի ա­թո­ռին հայտն­ված մե­կը:

­Մին­չեւ մենք չհաս­կա­նանք, որ սե­փա­կան շա­հե­րից ու փո­ղե­րից կա ա­վե­լի բարձր նպա­տակ, մին­չեւ մենք շա­րու­նա­կենք ծա­ռա­յել ոս­կե ցլի­կին, մին­չեւ մենք չգի­տակ­ցենք, որ ա­ռա­ջին հեր­թին ինք­ներս ենք պար­տա­վոր պաշտ­պա­նել, կա­ռու­ցել մեր եր­կի­րը, ու մին­չեւ մենք մնանք այս­պի­սի ե­րախ­տա­մոռ մեզ ձեռք մեկ­նած այլ ժո­ղո­վուրդ­նե­րի ու երկր­նե­րի հան­դեպ, մեզ ու­ղեկ­ցե­լու են դժբախ­տութ­յուն­ներն ու կո­րուստ­նե­րը:

ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ

 

 



«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода