Ով էր սպանված ուսանողը եւ ինչ կապ ուներ իրեն դաժանաբար սպանած հանցագործի հետ. Բացառիկ մանրամասներ
ՔրեականՄարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել,որի արդյունքում առանձնակի դաժանությամբ սպանվել էր ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողը: Արդեն այսօր հայտնաբերվել իքոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանողը եւ ոչ միայն։ Ըստ ականատեսների, սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին, նա ասել է, թե պետք է կոկորդը կտրի ու կտրել է։
Ո՞վ էր սպանված ուսանողը եւ ի՞նչ կապ ուներ հանցագործի հետ մանրամասներ է ներկայացրել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը, նախ անդրադառնալով.
-Չեմ կարող սպանություն կատարողի եւ նրան օժանդակողների մասին որեւէ բան ասել, իսկ մեր ուսանողը 3-րդ կուրսի ուսանող էր, երբեւէ բացասական իմաստով աչքի չի ընկել: Սովորող ուսանող էր, հարգանք էր վայելում թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների շրջանում: Ասում են, որ այդ տղաները իրենց բակից են, եւ հենց բակից է սկսվել կոնֆլիկտը, նա ապրում էր Քանաքեռ համայնքում, այսինքն վեճը քոլեջից դուրս էր: