ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերը Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ Սարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրը Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա Կապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars

Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելն Արեւմուտքի պատվերն է. Նահապետյան

Ներքաղաքական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ օրերս նախատեսված հակաեկեղեցական հավաքն Էջմիածնում տապալվել էր, եւ այն տեղի ունեցավ մոտ 10 հոգով` այն էլ Երեւանում: Այդուհանդերձ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հազարավոր զավակներ գնացել էին Մայր Աթոռ` հնարավոր սադրանքները կանխելու համար: Ի վերջո, ինչո՞ւ հենց այս փուլում կրկին հայտնվեցին ինչ-որ մարդիկ, ովքեր որոշել են դեմ դուրս գալ եկեղեցուն եւ Ամենայն Հայոց հայրապետին, մեզ հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ ուշագրավ փակագծեր բացեց:

— Ձեր գնահատմամբ` ինչու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ Վեհափառ Հայրապետը հերթական անգամ թիրախավորվեցին:

— 2018 թվականից սկսած` սա եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի դեմ չորրորդ մեծ հարձակումն է: Երեքը` հոգեւոր իշխանափոխության հետ կապված, որովհետեւ Վեհափառն օծյալ է, պատգամավոր չէ, որ հետ կանչես ու ասես` մանդատդ վայր դիր: Իսկ այն, ինչ Աստված է որոշում, մարդը ինչպե՞ս կարող է բեկանել: Հիմա, այնուամենայնիվ, ինչ-որ նոր արշավ է սկսվել: Եվ, կարծես թե, այդ արշավը պետական մակարդակով է կազմակերպվում: Սրանով իրենք մի քանի խնդիր են լուծում, եւ առաջնահերթն այն չէ, թե ինչու են ուզում, որ Ամենայն Հայոց Հայրապետը չլինի Գարեգին Երկրորդը: Իրենք Արեւմուտքի պատվերն են կատարում, որի նպատակն է Հարավային Կովկասում ստեղծել կովկասյան բանակ` ՆԱՏՕ-ի ստանդարտներով եւ հրահանգիչներով, թուրքական բանակի գլխավոր շտաբի հրամանատար-սպաների առաջնորդությամբ, որը պետք է ճակատ բացի Ռուսաստանի դեմ հարավի ուղղությամբ: Բայց ՀՀ քաղաքացիները այնպես չէ, որ դյուրին կերպով կհամաձայնեն Վրաստանի եւ Ադրբեջանի զորքերի հետ միասին բանակ կազմած կռվեն Ռուսաստանի դեմ, հատկապես երբ ՌԴ-ում բնակվող 3 միլիոն հայերից շատերը կռվում են ուկրաինական ճակատում` Ռուսաստանի ինքնիշխանության վերականգնման եւ տարածքների ազատագրման համար: Դրա համար պետք է քարոզչական լուրջ հող նախապատրաստվի, այսպես ասած` մոտիվացիա ստեղծվի մարդկանց մոտ:

— Այդ մոտիվացիայի համար բավարար չէ՞ հակառուսականության ակնհայտ լայն տարածումը հանրապետությունում:

 — Հակառուսականությունը դեռեւս բավարար չէ, որ մարդը զենք վերցնի ու կռվի: Բամբասելը, չարախոսնելն այլ է, բայց զենք վերցնելու ու կռվելու համար լուրջ մոտիվացիա է պետք: Մոտիվացիա ստեղծող կարեւորագույն ինստիտուտներից մեկը եկեղեցին է: Օրինակ` Ուկրաինայում լուրջ մոտիվացիա ստեղծելու համար, որպեսզի քաղաքացիները զենք վերցնեն եւ կռվեն Ռուսաստանի դեմ, կարեւորագույն ինստիտուտում իշխանափոխություն արեցին` ստեղծելով երկրորդ եկեղեցի: Մինչ այդ կար Ուկրաինական ուղղափառ եկեղեցի, որը քույր եկեղեցի էր Ռուս ուղղափառ եկեղեցուն, սակայն ապօրինի ձեւով այդ եկեղեցին մասնատեցին եւ ստեղծեցին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի, որի հոգեւոր առաջնորդի նշանակումը կատարվեց Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին կապիտան Կոստանդնապոլսի պատրիարքի կողմից: Հետո եկեղեցիների գույքը սկսեցին խլվել Ուկրաինական ուղղափառ եկեղեցուց եւ հանձնել նոր եկեղեցուն: Նոր ստեղծված եկեղեցին այլեւս հավատացյալներին քարոզում է, որ ճիշտը զենքով Ռուսաստանի դեմ կռվելն է: Այսինքն` ստեղծվում է լուրջ մոտիվացիոն բազա: Իհարկե, բանդերականներն Ուկրաինայում ատելությամբ էին լցված այն ամենի նկատմամբ, ինչ ռուսական է, բայց նրանք բնակչության փոքր մասն էին կազմում: Իսկ Ռուսաստանը` որպես թշնամի, մցրակից, քրիստոնյա ուկրաինացի ժողովրդին ոչնչացնող ներկայացնելու համար պետք էր լուրջ քարոզչություն տանել: Այս առումով զանգվածային լրատվամիջոցների տված տեղեկատվությունը քարոզչություն չէ իրականում, հպանցիկ է, անցողիկ: Մինչդեռ հոգեւորականների ասածը բավականին լուրջ նստվածք է թողնում: Եվ այս առումով պատահական չէ, որ այսօր թիրախավորված են երկու անձ` ոչ միայն Վեհափառ Հայրապետը, այլ` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը` Եզրաս սրբազանը: Այս անձանց թիրախավորելով` բնականաբար, թիրախավորվում է նաեւ եկեղեցին:

— Իսկ ո՞վ է Ամենայն Հայոց կաթողիկոսի իրենց թեկնածուն` Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ շեյխուլիսլամ Ալաշուքյուր Փաշազադե՞ն:

— Ես սկզբունքորեն վստահ եմ, որ ոչինչ նրանց մոտ չի ստացվելու: Մեր եկեղեցու զավակները ցույց տվեցին` պատրաստ են դիմադրել: Բայց իրենց թեկնածուն կարող է եւ հոգեւորական էլ չլինել: Տեսել ենք չէ, որ պատերազմի մեջ գտնվող երկրում ԱԱԾ տնօրեն է նշանակվում ոլորտի հետ բացարձակապես կապ չունեցող մարդ, երկրի վարչապետ է նշանակվում մի անձ, ով կառավարումից ունի այնքան գիտելիք, որքան նորածինը կյանքից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода