Շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջ ԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համար Ինչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատները Ցնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունը Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է Կադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անց Ռաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասին Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ Ալիև Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Մանդատից զրկելով` իշխանությունը որոշակիորեն բարձրացրեց Հայկ Մարությանի վարկանիշը. Մանրիկյան

Ներքաղաքական

Նախորդ շաբաթ Երեւանի ավագանու արտահերթ նիստով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցություններին հաջողվեց ձերբազատվել ընդդիմադիր երեք ավագանու անդամներից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

Ոչ հարգելի բացակայությունները, որպես պատճառ հիմնավորելով, իշխանությունն ավագանու մանդատից զրկեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանին եւ Նարինե Հայրապետյանին (Նարե Սոսե), ինչպես նաեւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից` Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Ի՞նչ կասեք այս մասին:

 — Ճիշտն ասած, ինձ համար շատ տարօրինակ էր, որ այդպես հրատապ ընդդիմադիր ավագանու անդամներին զրկում են մանդատներից: Իշխող քաղաքական ուժը միշտ խոսում է ժողովրդավարության եւ քաղաքակրթության բաստիոն լինելու մասին, բայց այսպիսի նախագի՞ծ է բերում ավագանու արտահերթ նիստով: Եվ ամենազարմանալին այն է, որ ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդին զրկեցին մանդատից: Սա ես գնահատում եմ, որպես քաղաքական պատվեր, որ Հայկ Մարությանին խաղից դուրս հանեն: Միգուցե սխալվում եմ, բայց սա իմ անձնական կարծիքն է: Չեմ կարծում, թե այն ավագանու անդամները, ովքեր մանդատից զրկվեցին ինչ-որ վտանգ էին ներկայացնում Տիգրան Ավինյանի հետագա պաշտոնավարման համար կամ իշխանության համար ինչ-որ անցանկալի մի բան կարող էր տեղի ունենալ: Անգամ, եթե քաղաքային իշխանության դիրքերից նայենք հարցին, ավագանու ընդդիմադիր երեք անդամներին մանդատից զրկելը առաջնային հարց չէր: Այսօր քաղաքում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնց լուծումն առավել առաջնային է, քան ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատներից զրկելու հարցը:

Այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը սրանով ավելի ամրապնդե՞ց քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիրքերը:

— Չեմ կարծում, թե սա ճիշտ տակտիկական քայլ էր, որով նա կարողացավ պահել իր աթոռը: Կարծում եմ` տվյալ պարագայում Տիգրան Ավինյանի առաջնային խնդիրը որեւէ նախագիծ անցկացնելու համար անհրաժեշտ ձայներ ունենալը պետք է լիներ, ոչ թե մտածելը, թե ինչպես լռեցնի Հայկ Մարությանին: Երեւանի ավագանիում իշխանությունն ուներ 32 ձայն, ընդդիմությունը՝ 33, իրենց թիվ մեկ խնդիրը կայուն մեծամասնություն ապահովելն ու քվորում ունենալը պետք է լիներ: Խնդիրն այն է, որ Հայկ Մարությանի լինելն ավագանու կազմում այնպես չէ, որ որոշիչ կարող էր լինել՝ Տիգրան Ավինյանը քաղաքապետի պաշտոնից կզրկվի՞, թե՝ ոչ: Ավելին` այնպես չէ, որ Հայկ Մարությանին մանդատից զրկելով` նա զրկվեց իր խոսքն ասելու իրավունքից: Նա շատ հանգիստ կարող է իր խմբակցության ավագանու անդամների հրավերով ներկա լինել հետագա նիստերին: Լիովին օրինական է այն, որ խմբակցությունը կարող է հրավիրել քաղաքացի Հայկ Մարությանին` ներկա լինել ավագանու նիստին: Այնպես որ, եթե ամբողջովին օբյեկտիվ լինենք, պետք է ասենք, որ մանդատից զրկելով` իշխանությունը որոշակիորեն բարձրացրեց Հայկ Մարությանի վարկանիշը, քան թե լռեցրեց: Շատ մարդկանց արձագանքը եղավ այն, որ Հայկ Մարությանին մի անգամ քաղաքապետի պաշտոնից զրկեցին, հիմա էլ` ավագանու մանդատից: Այսինքն` ինչքան էլ խուսափենք այս բառից, ստացվում է, որ կա քաղաքական հետապնդում Հայկ Մարությանի հանդեպ:

Արդյոք այս ամենը չի խոսում նաեւ ընդդիմության թուլության մասին, որ, պարզապես, մի քանի բացակայության համար՝ իշխանությունը կարող է որոշում ընդունել եւ զրկել երեւանցիներից ստացած նրանց մանդատներից:

— Այս որոշումը, որով զրկեցին երեք ավագանու անդամի մանդատներից, շատ սխալ է: Ընդ որում՝ սա հենց Հայկ Մարությանի քաղաքապետ եղած շրջանում ընդունած որոշում է: Այդ ժամանակահատվածում մենք եղել ենք ավագանու անդամ եւ դեմ ենք քվեարկել այդ չարիք որոշմանը: Փաստացի ստացվեց, որ իր օրոք ընդունված որոշումով՝ «շախ եւ մատ» արեցին հենց իրեն: Իհարկե, չէի ցանկանա Հայկ Մարությանը զրկվեր մանդատից, որովհետեւ ավագանու կազմում իր լինելն ինձ համար, որպես երեւանցի, ավելի հետաքրքիր էր: Չէ որ այդ դեպքում ժամանակ առ ժամանակ կունենայինք գործող եւ նախկին քաղաքապետերի ուղիղ բանավեճ հենց նիստերի դահլիճում, որը կտար երեւանիցներիս հուզող բազմում հարցերի հետաքրքիր պատասխաններ, քան այն, երբ մարդիկ իրար հետ բանավիճում են ֆեյսբուքում կամ մամուլով: Սա երեւանցուն եւ մեր զարգացող ու շնչող քաղաքին շատ օգտակար կլիներ: Ես երբեւիցե չեմ հիշում, որ Երեւանի նախկին քաղաքապետը ավագանու անդամ լինի, ինչը կարծում եմ՝ ի շահ մայրաքաղաքի էր: Դեռ մի կողմ թողնենք ժողովրդավարությունը, որոշման օրինականությունը, ամեն դեպքում՝ 2-3 բացակայի համար ընտրված ավագանուն մանդատից զրկելու հարց բարձրացնելը ծիծաղելի է եւ անընդունելի: Այն ժամանակ էլ ասում էին, թե՝ եկեք գրանցվեք նիստին, բայց մի քվեարկեք, այդպես բոյկոտեք, որպեսզի բացակա չհաշվեն: Բայց չէ որ բոյկոտի սկզբունքը առաջին հերթին նիստերի դահլիճ չբարձրանալն է: Այսինքն՝ ստացվում է, որ ապահովված չէ ընդդիմադիրների անհամաձայնություն արտահայտելու ձեւաչափերից մեկը, որը բոյկոտն է:

Ի դեպ, այս որոշումը կիրառվեց ընտրովի, օրինակ, մանդատից չզրկվեց «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, որը երբեւէ չի մասնակցել ավագանու նիստերին, բայց զրկվեցին բացակայություններ ունեցող երեք ավագանու անդամները: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Այս որոշումն առհասարակ նոնսենսային է: Երբ կարմիր գծերը թանկացրին՝ դարձնելով 160 հազար դրամ, բազում անգամ բարձրացրել եմ խնդիրը, ասել եմ՝ եթե ավագանու նիստով չկարողացան փոխել այս որոշումը, ապա ընդդիմադիր ավագանու անդամները թող հարցը վիճարկեն վարչական դատարանում: Բայց ավագանիում գործող ոչ մի քաղաքական ուժ, ավագանու անդամ եւ անգամ որեւէ փաստաբան, չմիացավ այս կոչին, հարցը չվիճարկեց դատարանում, թեպետ այն ակնհայտ անհամաչափ թանկացում էր: Ավելին՝ համոզված եմ, որ եթե տրանսպորտի թանկացման նախագիծն էլ մնար օրակարգում, ոչ էլ սա էին վիճարկելու: Այդուհանդերձ, հիմա էլի եմ հորդորում՝ հարգարժա՛ն ավագանու անդամներ, ովքեր մանդատից զրկվել են, պայքարեք եւ վիճարկեք այս հարցը վարչական դատարանում: Ի վերջո, ավագանու մի որոշման հիման վրա են ձեզ զրկել մանդատներից, իսկ ավագանու որոշումը օրենքի ուժից ցածր է: Դատարանով վիճարկելու դեպքում՝ ընդդիմադիրները կհաղթեն եւ կվերականգնեն իրենց մանդատները: Ընդդիմությունը պետք է իր ձեռքի տակ եղած բոլոր լծակներն օգտագործի՝ հանուն արդարության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահինԻրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. MehrԱռաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջՈվքեր են եղել վթարված ուղղաթիռում. ՄանրամասներԲացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.TasnimՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանՃանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչԹալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներինԵլնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՇարժումը չի հասնելու իր վերջնական նպատակին․Աստղահոգեբանը մանրամասներ է ներկայացնումՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода