20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթը ՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդին Պետդեպարտամենտը հայտադարություն է տարածել Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրը Հnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն Պեգով Շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջ ԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համար

Ուր էլ գնա Նիկոլը մի Հակոբ գտնվելու է, որ իրեն հիշեցնի՝ մենք չենք հանձնվում. Պէրպէրեան

Տեսանյութեր

«Իրավունքն» անդրադարձել էր նրան, որ Նիկոլ Փաշինյանի տիկինոջ` Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձը երեւանյան օբյեկտներից «Դառգետ»-ում անցնցում չի անցել: Հարակից սեղաններից մեկում նստած է եղել քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐՊԷՐԵԱՆԸ եւ վանկարկել` «Արցա՜խ, Արցա՜խ, Արցա՛խ…»: Իսկ թե ինչ է տեղի ունեցել հետո` պարզեցինք հենց Հ. Պերպէրեանից «Իրավունք TV»-ի տաղավորում:

—  Փետրվարի 1-ին Փաշինյանները նշում էին Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձը, նույն վայրում հայտնվեցիք եւ Դուք: Ինչպե՞ս ստացվեց այդպես եւ ի՞նչ եղավ:

— Արդեն աշխատանքային ժամս ավարտվել էր այդ նույն օբյեկտում, որտեղ ես աշխատում եմ, բայց ես մնացել էի աշխատավայրում, հաց էի ուտում եւ գարեջուր խմում: Նկատեցի, որ ԱԱԾ աշխատակիցներ են մուտք գործում, դուրս գալիս, հասկացա, որ ինչ-որ մի «կարեւոր» անձնավորություն է գալու: Ինձ հետաքրքիր էր, թե ով է գալու, որ այսքան անվտանգության աշխատակիցներ կան: Որոշ ժամանակ անց ներս մտավ Նիկոլ Փաշինյանը` որդու` Աշոտիկի հետ, իսկ հետո ներս մտան նաեւ ընտանիքի մյուս անդամները` Աննա Հակոբյանը, աղջիկները եւ աներձագը: Իրենք նստեցին ներքեւի սրահում, որտեղ այդ օրը համերգ էր լինելու: Ես ուզում էի ներկա գտնվել այդ համերգին ու երկար մտածում էի` արժե՞ մնալ, թե` ոչ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ներկայությունն իմ վրա ազդում է, նույն օդը չեմ կարողանում շնչել, ինչ ինքն է շնչում: Բայց քանի որ ես իմ աշխատանքը հատուկ այնպես էի կազմակերպել, որ այդ օրը ազատ լինեմ եւ մասնակցեմ համերգին, որոշեցի մնալ եւ ինքս ինձ ասացի` նա իմ պլանները չի փոխելու: Իսկապես շատ լավ համերգ էր: Եվ երբ արդեն վերջացրել էին իրենց խրախճանքը` Աննա Հակոբյանի ծննդյան կապակցությամբ, այնպես եղավ, որ հենց իմ սեղանի կողքով էր անցնում Նիկոլ Փաշինյանը: Սկսեցի վանկարկել` «Արցա՛խ, Արցա՛խ, Արցա՛խ»: Ինքն իհարկե  շատ վատ ընդունեց այդ փաստը, կանգնեց մի քանի վայրկյան, ինձ նայեց, ուզում էր պատասխանել, բայց չկարողացավ որեւէ բան ասել: Այստեղ հատկանշականն այն է, որ ես չասացի` «դավաճան», «սյունյաց ողջույն» չտվեցի, չասացի` թուրք, բոլորիս էլ պարզ է, որ նա այդ խոսքերից չի նեղվում: Մինչդեռ պարզվեց` «Արցախ» բառից շատ լավ էլ նեղվում է: Իմ այս արարքով մի փոքր սփոփվեցի` այն պարզ պատճառով, որ ցույց տվեցի` որտեղ էլ գնա ինչ-որ մի Հակոբ կամ ոչ Հակոբ լինելու է, որ իրեն հիշեցնի` մենք պահանջատեր ենք, չենք հանձնվում, Արցախին էլ տեր ենք: Այդքանով պետք է սահմանափակվեր այս պատմությունը, բայց, ցավոք, ուրիշ ուղղությամբ գնաց` մի աշխատողի պատճառով:

— Մամուլում անմիջապես տարածվեցին լուրեր, որ «Արցախ» ասելու համար` Ձեզ ազատել են աշխատանքից: Ի՞նչ կասեք այս մասին:

— «Արցախ» բառից Հայաստանում ոչ ոք չի նեղվում, ընդամենը նեղվում է մի խումբ, որը Նիկոլ Փաշինյանն է ու իրեն շրջապատած անձինք: Անտարբերներ կան, բայց նեղվողներ այդ բառից չկան: Իրականում խնդիրը մի աշխատողի հետ էր, որն, այսպես ասած, քաղաքականությամբ չի զբաղվում: Նա զուտ դիտարկել էր կատարվածը, թե դրանով հաճախորդին նեղացրել եմ: Իր համար կապ չուներ, թե այդ հաճախորդն ով է, երեւի, տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում մեր շուրջ, տեղյակ չէ, որ ցեղասպանվում ու հայրենազրկվում ենք: Նա ուղղակի մտածում էր, թե ես` որպես իրենց աշխատակից, նեղացրել եմ հաճախորդին եւ, համապատասխանաբար, պետք է ինձ աշխատանքից ազատել:

— Բայց չէ՞ որ Դուք այդ պահին եւս հաճախորդ էիք, որովհետեւ միջադեպը տեղի է ունեցել ոչ Ձեր աշխատանքի ընթացքում:

— Ամեն դեպքում, ներկայացնում եմ այդ օբյեկտը, եւ նա այդ պահին որոշել էր, որ աշխատանքից պետք է ինձ ազատի: Ես շտապեցի գրառում անել այդ մասին սոցցանցում, որը կարծում եմ` իմ կողմից սխալ էր: Պետք է մի քիչ համբերատար լինել, որովհետեւ երբ տնօրինությունը եւ սեփականատերն իմացան տեղի ունեցածի մասին, անմիջապես ասացին, որ ես աշխատանքից չեմ ազատվել, թյուրիմացություն է տեղի ունեցել, վերադառնամ իմ սովորական աշխատանքին:

— Փաստորեն, հիմա շարունակո՞ւմ եք աշխատել նույն օբյեկտում:

— Քանի որ ձմեռվա շրջան է, եւ հանրային սննդի կետերում գործն այդքան էլ շատ չէ, փորձում ենք մեր արձակուրդներն այդ ժամանակահատվածում վերցնենք: Իսկ սա հարմար պահ էր, որպեսզի ես մեկ շաբաթ արձակուրդ վերցնեի, որից հետո շարունակելու եմ իմ աշխատանքը:

— Այդուհանդերձ, վստա՞հ եք, որ աշխատանքի վերադառնալու հետ կապված խնդիր չի լինի:

Չեմ կարծում, թե աշխատանքի հետ կապված խնդիր կլինի: Հնարավոր է` ճնշումներ լինեն իշխանությունների կողմից, թե` Հակոբը պետք է աշխատանքից ազատվի, բայց սեփականատիրոջ կամքին հավատում եմ, որ չի ենթարկվի ճնշումների: Ամեն դեպքում, եթե նույնիսկ ենթարկվեն ճնշումների, պատրաստ եմ դիմում գրել եւ դուրս գալ, որովհետեւ արդեն վեց տարի է` այս կռվի մեջ եմ, առաջին անգամ չէ, որ աշխատանքից ազատում են:

— Աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համա՞ր…

— Զանգում են, վախեցնում, թե հանեք Հակոբին գործից, այլապես խնդիրներ կունենաք: Այդպիսի դեպքեր շատ են եղել ինձ հետ, խնդիր չկա կդիմանանք: Ինձ համար կարեւորն այն է, որ Նիկոլը երբեք չմտածի, որ կարող է Արցախը հանձնի, ու ոչ ոք իրեն բան չասի: Որտեղ էլ գնա, առնվազն մի հոգի պետք է հիշեցնի իրեն, թե ով է ինքը: Ի դեպ, «Դառգետ»-ում ովքեր ներկա էին այդ ժամանակ, Փաշինյանների գնալուց հետո մոտեցան ինձ, շնորհակալություն հայտնեցին եւ ասացին, որ իրենց փոխարեն էլ ես արեցի այն, ինչ պետք էր: Սա ցույց է տալիս, որ հասարակության մեջ կա այն գիտակցումը, որ մենք Նիկոլի հետ գնում ենք դեպի կործանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահինԻրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. MehrԱռաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջՈվքեր են եղել վթարված ուղղաթիռում. ՄանրամասներԲացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.TasnimՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода