ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերը Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ Սարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրը Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա Կապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars

Լրտեսության մեջ կասկածվող ֆրանսուհին մտադիր է դատի տալ Հայաստանին

Ներքաղաքական

Ֆրանսահայ հայտնի ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ տեղեկացրել էր, որ Հայաստանում, մասնավորապես՝ Վարդենիսում վերջերս ձերբակալվել է մի ֆրանսուհի, որը կասկածվում է լրտեսության մեջ: Ըստ Լ. Նիկոլյանի` ֆրանսուհին պնդել է, թե իրեն բռնաբարել են, ազոտական թթու (կիսլատա) են լցրել վրան: Ո՞վ է այդ ֆրանսուհին, իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ են լռում պատկան մարմինները, «Իրավունքը» մանրամասներ է պարզել Լ. Նիկոլյանից:

— Հայտնի՞ է այդ ֆրանսուհու անուն-ազգանունը, իրականում ինչո՞ւ էր եկել Հայաստան եւ ինչպե՞ս էր հայտնվել Վարդենիսում:

— Գլխավոր խնդիրը հենց սա է՝ «ո՞վ է նա», ինչպես ասում է հայտնի երգի մեջ Թաթա Սիմոնյանը: Ոչ ոք չի ճանաչում այս աղջկան, որ անուն-ազգանունն է Կլաուդիա Լոստանլեն: Ես գտա նրա մասին միայն տեղեկություն, որ նա այնպիսի ռազմական կրթություն է ստացել, որ դրանից հետո՝ կա՛մ պետք է բանակում ծառայես, կա՛մ կառավարության աշխատող դառնաս: Բայց կրթությունից հետո ինչ է աշխատել` չգիտեմ: Խոսում է ռուսերեն, նույնիսկ ռուսերենի դասեր է տվել: Ասում է, թե եկել էր Հայաստան, իբրեւ լրագրող, բայց լրագրողական փաստաթուղթ չունի, կարող է լինել անկախ լրագրող, բայց ոչ մի հոդված չեմ տեսել իր անուն-ազգանունով, ոչ մի հեռուստատեսային կամ ռադիո հաղորդում չկա, որտեղ նա ունի մասնակցություն, ոչ մի հարցազրույց չկա, որը վարում է նա, նույնիսկ Ֆեյսբուքում եւ Թվիթերում չկա: Հետեւապես, ո՞րն է եղել իր առաքելությունը Հայաստանում: Եկել էր՝ որպես տուրի՞ստ, թե՞ որպես լրագրող: Ընդ որում՝ եկել է Հայաստան երկու անձնագրով: Նա մտել է հայկական տարածք իտալական անձնագրով, բայց ֆրանսիական անձնագիր էլ ունի: Եվ, ի վերջո, ինչո՞ւ էր գնացել Գորիս, եթե որպես տուրստ է եկել, տուրիստները գնում են Դիլիջան, Սեւան, Էջմիածին, Երեւան: Գորիսում Անվտանգությունը նրան ստուգել է, ուրեմն՝ ինչ-որ բան եղել է, գուցե նկարել է մի բան, որը չէր կարելի: Ստուգել են, ոչինչ չեն գտել, որովհետեւ հյուրանոցում երկու համար էր վերցրել: Տեսե՞լ եք մի տուրիստի, որը հյուրանոցում երկու համար է վերցնում, երբ մենակ է: Թե ո՞ւմ համար է աշխատում, եւս պարզ չէ՝ ֆրանսիական գաղտնի ծառայությունների՞ համար, թե՞ այլ երկրի: Ինչեւէ, Գորիսից եկել է Երեւան եւ գնացել է Վարդենիս: Վարդենիսը տուրիստական վա՞յր է, հիմա անգամ երեւանցիները չեն գնում Վարդենիս: Ինչպե՞ս է նա Սոթք հասել, սա եւս հետաքրքիր է, ո՞ւմ միջոցով: Անհնար բան է սա անգամ երեւանցու համար, քանի որ ճանապարհին կանգնած է ոստիկանությունը, նաեւ ռազմական ոստիկանությունն է տարածքը վերահսկում: Ես անձամբ եղել եմ այնտեղ, իհարկե, չեմ ասի, թե ինչպես ու գիտեմ, որ անհնար է հասնել այնտեղ: Բնականաբար, ես չէի գնացել նկարահանումներ անելու, այլ գնացել էի մեր զինվորներին բարեւելու՝ այն էլ սպայի ուղեկցությամբ:

— Պարոն Նիկոլյան, իսկ ինչո՞վ է զբաղված եղել Վարդենիսում, ի՞նչ են նկատել անվտանգության ծառայողները:

— Հետաքրքրականն այն է, որ Վարդենիսում մի շոր է հագին եղել, որի թեւին եղել է հայկական զինանշանը: Որտեղի՞ց այդ հագուստը, ինչի՞ համար էր հագել, եթե տուրիստ է կամ եթե լրագրող է, ուրեմն՝ պետք է լիներ չեզոք: Սոթքում նկարահանում անելու նպատակը ո՞րն է եղել, ինչո՞ւ է հայկական դիրքերը նկարել: Ընդ որում, եթե Ֆրանսիայի համար է աշխատում, ուրեմն՝ նրա հետ պետք է լիներ Ֆրանսիայի դեսպանատան ատաշեն, ինչո՞ւ է եղել մենակ: Վերջապես մեկը զանգահարել է անվտանգության ծառայությանը եւ ասել, որ մի աղջիկ կա տարածքում արտասահմանցի, նկարահանումներ է անում, իսկ տեսախցիկը դնում պայուսակի մեջ: Սա եւս ուշագրավ է, որովհետեւ եթե լրագրող ես, տեսախցիկը ուսիդ կգցես, ոչ թե ամեն անգամ պայուսակիցդ կհանես: ԱԱԾ-ն բռնում է նրան, հեռախոսները ստուգում են, համակարգիչը՝ եւս, հարցնում են, թե ով է, ինչու է նկարահանում, ում համար է աշխատում: Սակայն, աղջիկը ոչինչ չի պատասխանում, չի խոսում: Օրենքով սա այն դեպքն է, երբ նրան անմիջապես պետք է տանեին ԱԱԾ-ի կենտրոնական գրասենյակ՝ Երեւան, Նալբանդյան 104: Բայց չեն տանում, պահում են՝ համոզված լինելով, որ «խոշոր ձուկ են բռնել»: Եվ որպեսզի նա խոսի, սկսում են տանջել, ըստ այդ աղջկա, ապտակներ են նրան հասցրել, հետո բանը հասել է նույնիսկ բռնաբարության: Բայց քանի որ այդպես էլ չի խոսել, ազատել են, ուղարկել Երեւան: Այս ամբողջ պատմությունից հետո նա դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, դեսպանատանը բոլորն են տեղյակ այս մասին, եւ իմ տեղեկություններով՝ նրա բողոքին ի պատասխան ասել են, որ՝ «դու եկել ես Հայաստան իտալական անձնագրով, եթե մտնեիր ֆրանսիական անձնագրով, սա արդեն ուրիշ հարց կլիներ»: Իհարկե, սա ձեւ է եղել, որպեսզի գլուխներն ազատեն, բայց չէ որ նա նույնքան նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, եւ դեսպանատունը պարտավոր էր օրենքին համապատասխան պաշտպանել իր քաղաքացու շահերը: Պարզապես, Ֆրանսիայի դեսպանատունը չի ցանկացել աղմուկ բարձրացնել եւ խնդիրներ ունենալ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Դրա համար ամեն ինչ արել են, որպեսզի շուտ նրան ուղարկեն Ֆրանսիա: Թե արդյոք դիմել է նաեւ Իտալիայի դեսպանատուն, չգիտեմ:

— Փաստորեն, ՀՀ ազգային անվտանգությունն այս անձի հետ կապված որեւէ խնդիր չի՞ տեսել, որ նա արդեն Ֆրանսիայում է:

— Այո, նա հիմա Ֆրանսիայում է: Եվ այստեղ դիմել է դատաբժշկի, որի եզրակացության հիման վրա պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Բայց հետաքրքիրն այն է, որ Վարդենիսում տեղի ունեցածի մասին ԱԱԾ ղեկավարությունը տեղյակ չի եղել: Իսկ տեղեկանալուց հետո չեն բարձրաձայնել այդ մասին, ուրեմն՝ մի խնդիր կա, որ ուզում են փակել թեման: Սակայն, ասեմ, որ արդեն իսկ այս հարցով ֆրանսիական մամուլը եւս հետաքրքրված է: Ինձ թվում է՝ Վարդենիսում մի սխալ բան, այդուհանդերձ, եղել է: Բռնել էիք, լավ էիք արել, ուղարկեիք Երեւան…

— Ի վերջո, Կլաուդիա Լոստանլեն լրտե՞ս է, թե՞ անախորժ պատմության զոհ:

— Ես չգիտեմ՝ այդ մասին թող բարձրաձայնի ԱԱԾ մամուլի ծառայությունը՝ սխալմո՞ւնք է եղել, թե՞ իրականում լրտես է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода