Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. Սրբազան Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք» «Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներին Ադբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններին Հայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրը Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում

Հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը. Հայաստանի ցուցանիշն աճել է

Տնտեսություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ)։

Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է 2.54-ի (2022թ․-ին այն հավասար էր 2.47-ի), ավելի մեծ է, քան ԿԸՀ արժեքի աճը (1 միավոր), կարելի է պնդել, որ այս փոփոխությունը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում (տե՛ս նաև ԹԻՀԿ-ի կայքի «Ռեսուրսներ» բաժնի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» ենթաբաժնի «2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» էջում ներկայացված Հաճախակի տրվող հարցեր նյութը):

Ինչպես նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծության մեջ․

«2018թ․ թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած առաջին երկու տարիներին Հայաստանն (47) ականատես եղավ զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների։ Սակայն հետագա տարիներին առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով։ Չնայած նրան, որ Հայաստանն, ինչպես և տարածաշրջանի շատ այլ երկրները, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելի դարձնելու համար կոռուպցիան»։

2023թ․-ի Հայաստանի ԿԸՀ-ի հաշվարկի համար օգտագործված տվյալների աղբյուրների մասին տե՛ս վերը նշված «2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» էջի 2023թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները նյութը։ Հարկ է նշել, որ Հայաստանի ԿԸՀ-ն հաշվարկելու համար օգտագործվել են այն նույն աղբյուրները, ինչ նախորդ երկու տարիներին՝ 2021 և 2022 թվականներին։ Այդ աղբյուրներն են Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (BF (TI)), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2023թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (FH), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2022թ. վարկանիշը (GI), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2023թ. Ուղեցույցը (PRS), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի (VDEM) 2023 թ-ի հրապարակումը և Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2023թ. հրապարակումը:

Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012թ․-ից մինչև 2023թ. ընկած ժամանակահատվածում:

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023 թ. աղյուսակում Հայաստանը գրավում է 62-րդ տեղը (2022 թ.-ին Հայաստանը Ռումինիայի հետ կիսում էր 63-ից 64-րդ տեղերը): Գծապատկեր 2-ում ներկայացված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի 2023 ԿԸՀ արժեքները։

Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։

Ինչպես և նախորդ երեք տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2023 թվականին (47) ևս ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից, որը, ինչպես և անցյալ երկու տարիներին, հավասար է 43-ի։ Միևնույն ժամանակ այն ցածր է ԿԸՀ այն արժեքից (50), որից ցածր ԿԸՀ արժեք ունեցող երկրներում, համաձայն հակակոռուպցիոն փորձագետների, կոռուպցիան հանդիսանում է լուրջ հիմնահարց։ Այն նաև գերազանցում է իր հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵՍՏՄ մյուս բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզսստան) 2023 ԿԸՀ արժեքներից։ Արդյունքում, բացի Վրաստանից, որը 2023 ԿԸՀ համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է Հայաստանից ավելի բարձր տեղ (այդ աղյուսակում այն իր ԿԸՀ 53 միավորով կիսում է 49-ից 52-րդ տեղերը), նշված բոլոր երկրները այդ նույն դասակարգման աղյուսակում զբաղեցնում են Հայաստանից շատ ավելի ցածր տեղեր։ Մասնավորապես, իր մյուս հարևաններից Թուրքիան (34) կիսում է 115-ից 120-րդ տեղերը, Իրանը (24)` 149-ից 153-րդ տեղեր, իսկ Ադրբեջանը (23)՝ 154-ից 157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (39) զբաղեցնում է 93-ից 96-րդ տեղերը, Բելառուսը (37)՝ 98-ից 103-րդ տեղերը, Ռուսաստանը և Ղրղզստանը (26-ական միավոր)՝ 141-ից 144-րդ տեղերը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Գծապատկեր 3-ում բերված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 2023թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակը` ներառյալ նրա բոլոր երկրների բոլոր աղբյուրների հաշվարկված համաթվերը։

 



Նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода