Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռից Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է Իրանում համազգային սուգ է հայտարարվել ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև Շատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակ

Արդյո՞ք կապիտալ ծախսերի կատարման հարցում այս անգամ էլ կգործադրվի իշխանությունների աճպարարական «տաղանդը». 168.am

Տնտեսություն

ՀՀ տնտեսությունը շուրջ երկու տարի կրում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը։ Հիմնական դրական ազդեցությունը պայմանավորված է դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով դեպի այդ երկիր ՀՀ-ից վերաարտահանման բազմապատիկ աճով։ Նշված ազդեցությունը վերջին շրջանում հետզհետե թուլանում է, և հեռու չեն այն ժամանակները, երբ տնտեսական աճի հարցում «հույսը պետք է դրվի» սեփական ներուժի վրա։

Այս պարագայում, բնականաբար, անհրաժեշտ է, որ տնտեսությունը հնարավորինս «հենվի» «արտահանելի» հատվածի (հիմնականում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության) վրա։ Մինչդեռ վերջին երկու տարիներին տնտեսական աճն ապահովվել է գրեթե առանց «արտահանելի» հատվածի մասնակցության՝ գերազանցապես «ոչ արտահանելի» հատվածի՝ առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտների հաշվին։ Փոխարենը, ընդհանուր տնտեսական աճի տեմպին արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների աճի տեմպերի ավանդաբար էապես զիջելու հետևանքով ՀՆԱ-ում ավելի են փոքրացել «արտահանելի» հատվածի ոլորտների տեսակարար կշիռները, և արդյունքում ավելի է նվազել տնտեսական աճին «արտահանելի» հատվածի նպաստելու դերը։

 

2021 թվականի 5.8% տնտեսական աճի պայմաններում արդյունաբերության աճը կազմել է 3.3%, 2022-ի 12.6% տնտեսական աճի պայմաններում՝ 7.9%։ 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսների (2023-ի տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել) 9.4% տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) պարագայում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է ընդամենը 2.1% աճ։ Ընդ որում, հունվար-հոկտեմբեր ամիսներին, 9.2% ՏԱՑ-ի պարագայում, արդյունաբերության ոլորտի կուտակային աճի տեմպը բացասական էր՝ -0.5%, և նոյեմբերին դրական է դարձել միայն այն բանի շնորհիվ, որ համաձայն պաշտոնական վիճակագրության, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճել է շուրջ 13.7 անգամ: Փոխարենը, օրինակ, հանքարդյունաբերության ենթաոլորտում ավանդական դարձած անկումը ոչ միայն շարունակվել է, այլև այն նույնիսկ հունվար-հոկտեմբերի համեմատ ավելի է արագացել։ Այն դեպքում, երբ այս ենթաոլորտը զգալի աճ է ունեցել նույնիսկ 2020 թվականի ընդհանուր անկման պարագայում։ Ընդհանրապես, անհերքելի է ՀՀ տնտեսական ներուժի առումով հանքարդյունաբերության «համակարգաստեղծ» բնույթը։

Ի դեպ, 2022 թվականին և 2023-ի առաջին կիսամյակում արդյունաբերության ոլորտի աճը հիմնականում ապահովվում էր մշակող արդյունաբերության շնորհիվ, սակայն վերջին ամիսներին այստեղ ևս բացասական երևույթները խորացել են, և 2023թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին այս ենթաոլորտում նույնպես արձանագրվել է անկում: Նոյեմբերին մշակող արտադրության «աննախադեպ վերելքը»՝ 33.4%-ով, նույնպես ենթաճյուղի ոսկերչական արտադրատեսակների արտադրության՝ վերը հիշատակված անհասկանալի բարձր աճի արդյունք է։

 

 

 

Գյուղատնտեսության վիճակը նույնպես անմխիթար է՝ 2021-ին արձանագրվել է 1.0% անկում, 2022-ին՝ ընդամենը 1.6% աճ, իսկ 2023-ի ինն ամիսների արդյունքներով՝ 1.6% աճ։

 

Բազմիցս խոսվել է այն մասին, որ ՀՀ տնտեսական աճը զգալիորեն գերազանցում է տնտեսության ներուժին և արտածին բարենպաստ գործոնների չեզոքացման պարագայում ՀՀ-ում լավագույն դեպքում կարձանագրվի 4-4.5 տոկոս տնտեսական աճ։ Ուստի, այս ուղղությամբ կարևորվում է կառավարության շեշտադրումը տնտեսության աճի ներուժի բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը։ Մինչդեռ բոլորիս հայտնի է, որ գործող կառավարությունը չի կարողանում ապահովել իր իսկ կողմից առաջադրված ծրագրերի կատարումը: ՀՀ պետական բյուջեով պլանավորվող կապիտալ ծախսերը տարիներ շարունակ թերակատարվում են։

 

Վերջին երեք տարիների համեմատությունը ցույց է տալիս, որ ինն ամիսների ամենացածր կատարողականը ճշտված պլանի նկատմամբ արձանագրվել է 2023 թվականին: Չնայած ՀՀ ֆինանսների նախարար Վ. Հովհաննիսյանը 2023թ. ապրիլին հավաստիացնում էր, որ Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին։ Հաշվի առնելով, որ 2023թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը դեռևս չի հրապարակվել, միջժամանակային համեմատությունները կատարվել են նախորդ երեք տարիների ինն ամիսների կատարողականների շրջանակներում։ Ըստ այդմ, 2021-ի ինն ամիսներին կապիտալ ծախսերի թերակատարումը կազմել է 31.7%, 2022-ին՝ 36.8%, 2023-ին՝ 42.6%։

Նկատի ունենալով, որ 2023-ին կապիտալ ծախսերի թերակատարում է արձանագրվել թե՛ առաջին եռամսյակին, թե՛ առաջին կիսամյակին և թե՛ ինն ամիսներին, կարելի է ենթադրել, որ այս միտումների պահպանման պարագայում դրանք ամենայն հավանականությամբ կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով։ Իհարկե, այս համատեքստում չպետք է «թերագնահատել» իշխանությունների աճպարարական «տաղանդը»։ Մասնավորապես, 2022 թվականին նույնպես կապիտալ ծախսերը առաջին երեք եռամսյակում էապես թերակատարվում էին, սակայն եղանակային առումով կապիտալ ծախսերի համար ոչ նպաստավոր չորրորդ եռամսյակի վերջին ամիսներին դրանք կտրուկ աճեցին, և տարեկան թերակատարումը կազմեց ընդամենը 5.1%:

 

Չի բացառվում, որ նույնպիսի «հրաշք» տեղի ունենա նաև 2023թ. պետական բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի հետ։

 

Ի դեպ, պետք է արձանագրել, որ առօրյա գործելաոճ է դարձել այն, որ առավել ականջահաճո լինելն ապահովելու համար իրավիճակը, որպես կանոն, ներկայացվում է չափազանց «վարդագույն երանգներով»։ Օրինակ՝ իշխանափոխության հենց սկզբից Փաշինյանը և իր թիմակիցները թմբկահարում էին կապիտալ ծախսերի կարևորությունը, իսկ վերջին երկու տարիների բյուջեի նախագծերը ներկայացնելիս որպես դրանց լուրջ առավելություն՝ նշում են հատկապես պլանավորվող կապիտալ ծախսերի աննախադեպ աճը։ Մինչդեռ դրանց թերակատարման մասին խոսելիս նրանք նախանձելի զսպվածություն են ցուցաբերում։ Ավելին, տարակուսելի է այն հանգամանքը, որ, չնայած տվյալ տարում կապիտալ ծախսերի գծով արձանագրված չափազանց մեծ թերակատարմանը, հաջորդ տարվա բյուջեով դրանք, միևնույն է, զգալիորեն ավելացվում են։ Այսպես, 2023թ. պետական բյուջեով պլանավորվող կապիտալ ծախսերը 2022-ի համեմատ 58.5%-ով ավելացվել են, այն դեպքում, երբ 2023թ. պետական բյուջեի նախագիծը ԱԺ ներկայացնելու պահի դրությամբ՝ 2022թ. առաջին ինն ամիսների արդյունքներով, դրանց փաստացի թերակատարումը 36.8% է կազմել։ Կամ՝ 2024թ. պետական բյուջեով ծրագրվել են նախորդ տարվա պլանավորվածին 27.4%-ով գերազանցող կապիտալ ծախսեր, այն դեպքում, երբ 2023 թվականին դրանք զգալիորեն թերակատարվել են թե՛ առաջին եռամսյակի, թե՛ առաջին կիսամյակի և թե՛ առաջին ինն ամիսների արդյունքներով՝ համապատասխանաբար 69.2%, 47.4% և 42.6%։

 

Ըստ էության՝ հասկանալի է, որ իշխանության համար կարևորն այն է, որ հասարակությունը ստանա «աննախադեպերի» ու «պատմական ռեկորդների» հերթական չափաբաժինը, իսկ խոստումները չկատարելու դեպքում, կբավարարվեն մի քանի «զուսպ» հայտարարություններով՝ միաժամանակ ամեն կերպ փորձելով ձախողման պատասխանատվությունն իրենցից հեռացնել

Դժվար է չընդունել, որ ՀՀ տնտեսական ներուժը բավարար չէ 2024թ. պետբյուջեով ամրագրված տնտեսական աճի 7% տեմպն ապահովելու համար, և նկարագրված իրավիճակում դրան հնարավոր կլինի հասնել միայն արտածին բարենպաստ գործոնների առկայության պայմաններում։ Այսինքն՝ տնտեսական աճի կառավարության նախանշած տեմպի ապահովման ակնկալիքը նման է վիճակախաղով խոշոր գումար շահելու հույսին։

Մինչդեռ տնտեսությունն ավելի «ինքնավստահ» կլիներ, եթե ժամանակին արդյունավետ միջոցներ ձեռնարկվեին տնտեսական, մասնավորապես՝ արդյունաբերական, ներուժի բարձրացման ուղղությամբ։ Եվ այս պարագայում, ճիշտ կլիներ, որ կառավարությունն առաջնահերթ իրականացներ այնպիսի քայլեր, ինչպիսիք են կապիտալ ծախսերի ժամանակին կազմակերպումը և դրանց կատարման արդյունավետության բարձրացումը։

Նյութի աղբյուրը` 168.am-ի

 



Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն Պեգով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода