Կիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ) «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Խարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Զելենսկու վարկանիշը զրոյանում է Լայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. Բաղդասարով Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացում

Շնորհավոր Ամանոր եւ թանկացած կարմիր գծեր…մնաց մի տարբերակ. Մանրիկյան

Հանդիպում

Երեւանի ավագանին 32 կողմ եւ 3 դեմ ձայներով ընդունեց ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը թանկացնելու՝ հայտնի «կարմիր գծեր»-ի աղմկահարույց նախագիծը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

- Դուք բազմիցս անդրադառնալով այս նախագծին՝ հորդորում էիք գործող ավագանու սթափ գիտակցող անդամներին տապալել այն: Սակայն, հիմա արդեն ունենք ընդունված որոշում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այո, ավտոկայանատեղիների հետ կապված նախագիծը ընդունվեց եւ հունվարի 1-ից երեւանցիները Կենտրոնում կամ Արաբկիր վարչական շրջանում կայանելու համար համապատասխանաբար պետք է վճարեն Ա գոտում կայանելու համար 160 հազար դրամ, Բ գոտում կայանելու համար՝ 24 հազար դրամ: Սա աբսուրդի ժանրից էր եւ անթույլատրելի, չէր կարելի այդչափ բարձրացնել ավտոկայանատեղիների գումարը: Մնում է ասել՝ շնորհավոր Ամանոր եւ թանկացած կարմիր գծեր, սիրելի երեւանցիներ: Այս ամենը կարող էր կանխվել տեղի ունեցած նիստում, եթե ամենասկզբում ընդունվեր «Հանրային ձայն» խմբակցության առաջարկը՝  նախագիծը օրակարգից դուրս հանելու վերաբերյալ: Կարող էր նաեւ չանցնել այս նախագիծը, եթե քվորում չապահովվեր: Բայց մենք տեսանք քվեարկության արդյունքները, թե ով ինչպես քվեարկեց, որ այս նախագիծը մնա օրակարգում: Ամեն ինչ շատ պարզ էր: Իսկ փորձը ցույց է տվել, որ մեծամասամբ երբ հարցը մնում է օրակարգում, հետո քվեակությամբ անպայման  հաստատում է եւ որոշում դառնում, ինչը եղավ այս չարաբաստիկ նախագծի պարագայում: Ամեն դեպքում, ես էլի շարունակում եմ հակված մնալ այն կարծիքին, որ այս նախագիծը չի բեռնաթափելու կենտրոնը:

- Այլեւս կա՞ տարբերակ ձերբազատվելու այս որոշումից, թե՞ երեւանցիներին մնում է համակերպվել:

- Մնաց մեկ տարբերակ՝ այս չարաբաստիկ նախագծի դեմ պայքարելու, խնդրի լուծումն իրավական դաշտում է: Դիմում եմ երեւանցիների եւ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների խնդիրներով մտահոգ փաստաբաններին՝ ձեւավորեք նախաձեռնող խումբ, անմիջապես բողոքարկեք ավագանու այս որոշումը Վարչական դատարանում, որպեսզի կիրառվի հայցի ապահովման միջոց եւ թույլ չտան այս որոշումն ուժի մեջ մտնի՝ մինչեւ դատական վերջնական վճիռը: Ի դեպ, ասեմ, որ կա նախադեպ, երբ ավագանին որոշում է ընդունել եւ այն բողոքարկվել է Վարչական դատարանում եւ բավարարվել է: Ես ավելի քան համոզված եմ, որ դատարանով այս նախագիծը եւս կարելի է չեղյալ հայտարարել, որովհետեւ այն բացարձակապես հիմնավորված չէ:

- Այդուհանդերձ, նիստի ընթացքում եղան ելույթներ, որոնք փորձում էին համոզիչ դարձնել, թե ինչու է պետք թանկացնել ավտոկայանատեղիները…

- Ամբողջ նիստի ընթացքում առնվազն 15 անգամ լսել եմ, թե Թիֆլիսում այսպես է, Մոսկվայում՝ այնպես: Այդպես էլ չհասկացան, որ չպետք է համեմատվեն ուրիշ քաղաքների հետ: Թիֆլիսը չի ձեր քաղաքի կենտրոնը, ոչ էլ Բրյուսելն ու Մոսկվան: Դուք պետք է սեփական երկրի, քաղաքի, ժողովրդի շահերից հանդես գաք: Վերջիվերջո, պետք է սեփական օրակարգ ունենանք: Թող Թիֆլիսի ավագանին իր նիստերի ժամանակ ասի Երեւանում սա այսպես է, նա՝ այնպես: Այդպես էլ պարզ չդարձավ՝ ավագանու նիստ էր, թե՞ մանկապարտեզ:

- Ի վերջո, այն, որ այս նախագիծը ընդունվեց գլխավոր մեղավորը չհամախմբված ընդդիմադիր խմբակցություննե՞րն էին, թե՞ երեւանցիները, որոնք այդքան ահազանգերից հետո՝ այս հարցում մնացին անտարբեր:

- Ինքս բազմիցս բարձրաձայնել եմ ու զգուշացրել, որ՝ ժողովուրդ ջան, այս հարցը քաղաքական չէ, ինչ-որ կուսակցությունների, քաղաքական ուժերի կողմից ուղորդվող միջոցառում չէ, այլ վերաբերում է բոլորիս: Այո՛, ժողովուրդը պետք է իր ձայնը լսելի դարձներ քաղաքային իշխանությանը, որ իրենք դեմ են այս նախագծին, ինչը չարեցին: Քաղաքային գործադիր մարմինն էլ օգտվեց այս հարմար պահից ու բարձրացրեց ավտոկայանատեղների գումարները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Կիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода