Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռից Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է Իրանում համազգային սուգ է հայտարարվել ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև Շատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակ Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ծնողներին՝ համբերություն, փոքրիկներին՝ բարի երթ. Անի Ներկարարյանը որդուն ուղեկցեց առաջին դասարան

Հասարակություն

Սեպտեմբերմեկյան եռուզեռը սովորաբար լրագրողների կյանքում թեժ ու ծանրաբեռնված աշխատանքային օր է: Տպագիր մամուլի եւ էլեկտրոնային կայքերի էջերում այսօր անպակաս են հայտնի քաղաքական ու մշակութային գործիչները, որոնց փոքրիկներն առաջին դասարան են գնում: Բայց սա այն իրադարձությունն է, որից անմասն չեն անգամ լրագրողները, որոնք լուսաբանողից կարող են վերածվել որդուն դպրոց ուղեկցող ոչ պակաս հուզված մայրիկի: Այսօր առաջին դասարանցիների շարքում է նաեւ Օragir.news-ի լրագրող ԱՆԻ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻ որդին՝ ԱՐԹՈՒՐԸ: Նրան դպրոց են ուղեկցել մայրիկը, հայրիկը, եղբայրն ու քույրիկը, ինչպես նաեւ տատիկն ու պապիկը: Իր հարցումներով հայտնի լրագրողին այս անգամ «Իրավունքն» է հարցեր ուղղել:

- Անի, ո՞ր դպրոցն է հաճախելու Ձեր փոքրիկը եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ դպրոցը:

- Քանի որ ավագ որդիս եւ դուստրս հաճախում են Գառնիկ Ադդարյանի անվան համար 133 հիմնական դպրոցը, այդ իսկ պատճառով Արթուրն էլ, բնականաբար, նույն դպրոցն ընդունվեց։ Իրականում, մարդու կյանքի վրա մեծապես ազդում են այն գիտելիքները, որոնք նրանք ձեռք են բերում իրենց ուսուցչից։ Եվ ես համոզված եմ, որ երեխաներս այս դպրոցում ամեն օր  գիտելիքների մեծ պաշար են ստանում՝ շնորհիվ ուսուցիչների պրոֆեսիոնալ աշխատանքի, նրանց ջերմ վերաբերմունքի։ Նրանք ամեն երեխայի հետ յուրովի աշխատելու իրենց ձեւն ունեն։

- Ձեր փոքրիկը համակերպվե՞լ է դպրոց հաճախելու մտքի հետ:

- Կարծում եմ՝ դեռ խորապես չի գիտակցում, թե դպրոցն իրենից ինչ է ներկայացնում, սակայն ոգեւորված է։ Համոզված եմ, որ լավ է սովորելու, շատ խելացի, ճարպիկ տղա է։

- Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա կրթական համակարգի, գնահատման միավորների մասին։

- Այն գնահատման համակարգը, որը կար մեր ժամանակ, շատ ավելի արդյունավետ էր։ Ես հասկանում են, որ հիմա տարրական դասարաններում երեխաներին չեն գնահատում, ենթադրաբար նրանց մեջ սովորելու ցանկությունը չկոտրելու, նրանց չընկճելու համար, սակայն մյուս կողմից, հիշելով մեզ՝ կարող եմ վստահեցնել, որ այդ գնահատականները մեզ ոգեւորում էին ու թեկուզ մրցակցության միջոցով անում այնպես, որ ավելի լավ սովորեինք։ Որքան գիտեմ, երեխաներին չեն գնահատում նաեւ նրա համար, որպեսզի նրանք հենց միայն գնահատականի համար չսովորեն, բայց ինձ թվում է, որ գնահատականը այն միջոցն է, որով երեխան իմանում է իր գիտելիքների չափի մասին։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ կրթական համակարգին, ապա այստեղ 1-2 բառով հնարավոր չէ խոսել դրանց մասին, քանի որ դրանք բազմազան են։

- Որպես դպրոցական տարիքի երեք երեխա ունեցող մայր՝ ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապված դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ:

- Քանի որ արդեն երրորդ բալիկս է հաճախելու դպրոց, քիչ, թե շատ արդեն անցել եմ որոշ դժվարությունների միջով։ Կոնկրետ Արթուրիս մասով իմ միակ մտահոգությունն այն է, որ նա կարողանա շուտ հարմարվել նոր միջավայրին։

- Կհիշե՞ք մեկ հիշարժան դեպք Ձեր դպրոցական տարիներից:

- Ես շատ չարաճճի եմ եղել, արել եմ բոլոր այն «դասական անկարգությունները», որոնք մեր ժամանակ «նորաձեւ էին»՝դասերից փախնել, մատյան վառել, օրագրիս մեջ բարձր գնահատականներ ավելացրել եւ այլն։ Բայց ընդհանուր առմամբ այդքան էլ վատ չեմ սովորել, ու ուսուցիչները սիրում էին ինձ։

- Ի՞նչ կմաղթեք առաջին դասարանի շեմին կանգնած երեխաներին եւ նրանց ծնողներին:

- Ծնողներին միանշանակ համբերություն, իսկ երեխաներին ինչ-որ բան մաղթելը, երեւի թե, մի քիչ տարօրինակ կլինի՝ հաշվի առնելով նրանց տարիիքը, ավելի շատ ոչ թե մաղթում, այլ ցանկանում եմ, որպեսզի նրանք շուտ հարմարվեն, ընդունեն իրենց կյանքում այս լուրջ փոփոխությունը ու մաքսիմալ թեթեւ տանեն սպասվելիք դժվարությունները։ Բարի երթ բոլոր փոքրիկներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода