Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ Միրզոյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է ՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. Փաշինյան Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները Իրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել են Մեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա Խաչատրյան ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների կյանքի, գործունեության դեմ ուղղորդված, սանձարձակ սպառնալիքների արշավ է սկսվել

Թավշյա տեռոր

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

— Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողական համայնքն իր հարցերով անհարմար իրավիճակում դրեց նրան՝ փաստարկված հակադարձելով և զուգահեռներ անցկացնելով մինչ 2018թ. հեղափոխությունը, պաշտոնավարման ընթացքում և այժմ նրա կողմից հնչեցված հայտարարությունների միջև՝ հարցեր հնչեցնելով նաև արցախցիների, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և շարքային քաղաքացիների կողմից, իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների, այսպես կոչված՝ կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի, կեղծ օգտատերերի, ինչպես նաև իշխանություններին հարող տարբեր խմբերի, մերձիշխանական ֆեյք «լրատվամիջոցների» (որոնք անգամ խմբագրակազմ չունեն)  ու առանձին անհատների կողմից թիրախավորվել են ասուլիսին մասնակցած որոշ լրագրողներ և մասնավորապես՝ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանն ու Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

Տարատեսակ սոցցանցային էջերում տեղադրվում են անգրագետ, սպառնալիքներով լեցուն գրառումներ, այդ թվում՝ նրանց ընտանիքներին ուղղված, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ չի թաքցնում, որ իրեն հանձնարարված է ամեն կերպ Հռիփսիմե Ջեբեջյանից ճշտել վերջինիս ազգականի համարը, որի ասելիքը փոխանցել էր լրագրողը: Բնականաբար, այդ մասին հրապարակումներ հայտնվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում և տարածվում վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող անձի հետ առնչվող լրատվամիջոցում:

Տպավորություն է, որ հաշվեհարդար են ուզում տեսնել կամ լրագրողի, կամ նրանց հարազատների հետ, մինչդեռ լրագրողը որևէ պարտավորություն չունի որևէ մեկի փոխանցել որևէ հեռախոսահամար, անգամ, եթե այդ հեռախոսահամարը պահանջում է Նիկոլ Փաշինյանը:

Սպառնալիքներ են հնչեցվում նաև Անի Գևորգյանի նկատմամբ: Հիմնականում կեղծ օգտատերեր սպառնում են նրան վառել, կտտանքների ենթարկել, վիրավորում և ամենաայլանդակ հայհոյանքներն են հնչեցնում՝ ինչպես նրա, այնպես էլ՝ Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին, և սա պատահական կամ ինքնաբուխ չի արվում: Լրագրողների նկատմամբ հարձակումները գեներացվել են դեռ երեկվանից, այդ թվում՝ իշխանամերձ, այսպես կոչված, քաղհասարակության անդամների սոցցանցային էջերով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ այս կազմակերպված, ուղղորդված, սանձարձակ ու լկտի հարձակումները, կոչ անում դադարեցնել դրանք: Լրագրողները կատարել են իրենց մասնագիտական պարտականությունն ու գործառույթները, Նիկոլ Փաշինյանին չեն վիրավորել, նրան չեն ընդհատել, լեզվակռվի մեջ չեն մտել, հակադարձել են, հնարավորինս կոռեկտ են եղել՝ այն պարագայում, երբ նա լրագրողներին մեղադրում էր տարատեսակ մեղքերի մեջ, այդ թվում՝ պարզ հարցապնդումներն անվանելով քաղաքական ակցիա:

Ի դեպ, ինչպես ամբողջ աշխարհում, անհրաժեշտության դեպքում լրատվամիջոցները, լրագրողներն ազատ են նաև ակցիա կազմակերպել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ունեն հանրային նշանակություն, ինչը նույն Նիկոլ Փաշինյանը իր լրագրողական գործունեության ընթացքում բազմիցս արել է:

Այս ամենի պատասխանատվությունը բացառապես կրում են իշխանությունները, մասնավորապես՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Դադարեցրե՛ք ուղղորդված հետապնդումները, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելը, կառավարե՛ք ձեր բնազդները, վախերը, դադարեցրե՛ք խմբակային հարձակումները լրագրողների նկատմամբ. երբևէ որևէ իշխանության չի հաջողվել ու չի հաջողվելու լռեցնել ազատ խոսքը:

Այս հայտարարությամբ ստեղծված իրավիճակի նկատմամբ հրավիրում ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուշադրությունը, ով պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը հայտարարել է լրագրողների աշխատանքը կարևորելու և նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:

Խնդրի նկատմամբ հրավիրում ենք նաև իրավապահ մարմինների ուշադրությունը. լրագրողների կյանքը, մասնագիտական գործունեությունը, տեղաշարժը վտանգված է, և դուք կրում եք պատասխանատվություն նրանց կյանքի և գործունեության խափանման համար:

Այս հայտարարությամբ նաև իրազեկում ենք Հայաստանի ժուռնալիստների միության միջազգային գործընկերներին՝ ահազանգելով լրագրողների դեմ ՀՀ իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից սանձազերծված արշավի, հակաժողովրդավարական, ընդդեմ խոսքի ազատության կատարվող գործողությունների մասին:

Կոչ ենք անում նաև հասարակությանը՝ չտրվել նպատակաուղղված սադրանքներին, գիտակցել պահի լրջությունը և սատար կանգնել լրագրողական համայնքին, պետությանը, տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին:



Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода