Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. Սրբազան Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք» «Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներին Ադբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններին

ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է. Բագրատյանը՝ Սուքիասյանի ելույթի մասին

Ներքաղաքական

Ներկայումս ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է ու ոչ մի աղերս չունի տնտեսագիտության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի ելույթին։

«Վերջերս ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ-ական դարձած նախկին մի գործարար, օլիգարխ հայտարարեց. ո՞վ է ասել թե ՀՀ ռեսուրսները սահմանափակ են։ Այդպես չէ, ասում էր նա, մեր ռեսուրսներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ կարող ենք ունենալ։ Նրան կարելի էր չարձագանքել։ Բայց նկատի ունենալով, որ մի ամբողջ սերունդ կարող է զոհը դառնալ նման ոչնչով չհիմնավորված հայտարարությունների, հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ տալ։ Իհարկե, կարելի է պնդել, որ ի՞նչպես կարող ես ապացուցել 200 մլրդ թիվը։ Անշուշտ, պատգամավորը նկատի չունի այն, որ վերջին 150 տարիների ընթացքում յուրաքանչյուր 30 տարին մեկ դոլարն արժեզրկվում է միջին հաշվով 4 անգամ։ Հետեւաբար, 60  տարվա ընթացքում (2082թ) այսօրվա 14 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ն ինքնաբերաբար կդառնա 200 մլրդ դոլար։ Ասելով 200 մլրդ դոլար պատգամավորը պետք է որ նկատի ունենա ՀՆԱ ֆիզիկական ծավալը այսօրվա մշտական դոլարային գներով։ Ուրեմն, խնդիրն իմաստ ունի քննել միայն այս պայմանի առկայության դեպքում։

Նախեւառաջ, ռեսուրսները սահմանափակ լինելու մասին։ ՔՊ-ական պատգամավորը երեւի չգիտի, որ ռեսուրսների սահմանափակ լինելը տնտեսագիտության անկյունաքարերից է։ Եթե չկա նման սահմանափակում, ապա չկա գին, չկա ծախս, չկա եկամուտ եւ ընդհանրապես չկա տնտեսագիտություն։ Տնտեսագիտության իմաստը սահմանափակ ռեսուրսներից առավելագույն արդյունք ստանալն է։ Ներկայումս ընդունված է ռեսուրսների հետեւյալ դասակարգումը. հանքա-հումքային ռեսուրսներ, հող (ջրեր, անտառներ), կապիտալ (հիմնական կապիտալի տարրեր), տեխնոլոգիա, մարդկային ռեսուրսներ (երբեմն սրանք գումարում են)։ Չկա կենդանական աշխարհը՝ ֆաունան։ Որպես կանոն ազգային հարստության մեջ անտեսում են նաեւ հոգեւոր, կրոնական եւ պատմա-մշակույթային արժեքները. դրանք համադրելի  չեն։ Ինչպես տեսնում ենք, բացի վերջինից, թվարկած բոլոր ռեսուրսները սահմանափակ են, յուրաքանչյուր  տվյալ պահին քանակապես չափելի։ Բայց կա մեկ այլ ռեսուրս, որը քանակապես անսահման է։ Դա փողն է։ Դրանից կարելի է տպել ինչքան ուզես։ Դրանով չափում են բոլոր վերը նշված ռեսուրսները։ Փողի պարագայում սահմանափակ է տպողների (երկրների) քանակը (դոլար, եվրո, ֆրանկ, եւ այդպես 19 ազատ փոխարկվող արտարժույթ)։ Այսպես, նավթը թանկանում է, դոլարը կամ եվրոն էժանացնում են ու դրանով չեզոքացնում թանկացման բացասական հետեւանքները այդ նավթը ներմուծող, ազատ փոխարկելի արժեք ունեցող երկրների համար։ Փոխարկելի արժույթների սահմանափակ քանակը դրանք օգտագործող (ոչ թե տպող) երկրների համար ստեղծում է ոչ համարժեք փոխանակման ֆենոմենը, ինչը հանդիսանում է արեւմուտքի առավելությունը։

Այսպես, Լիխտենշտայնի տարածքը 160 քառ կմ է, բնակչությունը 38 հազ մարդ, ՀՆԱ-ն 6.5 մլրդ դոլար, իսկ մեկ շնչիհն՝ մոտ 160 հազ դոլար։ Դա 34 անգամ ավել է, քան Հայաստանում։ Ի՞նչ է, լիխտենշտայնցին 34 անգամ հայից ավե՞լ  է աշխատում։ Երբե՝ք։ Նա օգտվում է ոչ համարժեք փոխանակման առավելությունից։ Նա ապահով է, օգտագործում է իր համար կայուն, իսկ ուրիշների համար անկայուն արտարժույթ։ Հիմա կար՞ող է Հայաստանը Լիխտենշտայնի նման դառնալ։ Ոչ։ Ի՞նչու։ Հայաստանը հավաքական Արեւմուտքում չէ եւ չի էլ կարող լինել։ Հայաստանը չունի անհավասար փոխանակումից օգտվելու իրավունք (այլապես Արեւմուտքը Արեւմուտք չէր լինի)։

Վերը նշված ռեսուրսների գումարային մեծությունը, մեր մոտեցմամբ,  կազմում է երկրի ազգային հարստությունը (ԱՀ)։ ՀՀ ԱՀ այսօրվա գներով 91.8 մլրդ դոլար է։ Դրանից 51-ը  մարդկային ռեսուրներն են (միջին "գինը" 18 հազ. դոլար), 0.7 մլրդ-ը տեխնոլոգիաները, 1.8 մլրդ դոլարը ջուրն է, 15 մլրդ դոլար հանքա-հումքային ռեսուրսներն են, 1.5 մլրդ դոլար անտառներն են, 0.8 մլրդ դոլար հողն է, 12 մլրդ դոլար բնակարանային ֆոնդն է, արտադրական ու օֆիսային տարածքները, 6 մլրդ դոլար ենթակառուցվածքներն են, 3 մլրդ դոլար պահուստներն են։ Գոյություն ունի էմպիրիկ հաշվարկի գործակից, ինչը բնորոշում է ԱՀ եւ ՀՆԱ պոտենցիալ մակարդակի միջեւ եղած կապը։ ՀՀ նման երկրների համար այն 3.5-4 է, զարգացած երկրների համար՝ 8-10, իսկ բոլորովին հետամնաց երկրների համար՝ 2.5-3։ Գործում է տնտեսական զարգացմանը զուգահեռ կապիտալի սահմանային արտադրողականության նվազման օրենքը։ Այստեղից բխում է, որ ԱՀ ներկայիս ծավալի պարագայում ՀՆԱ պոտենցիալ մակարդակը 25 մլրդ դոլար է (փաստացի՝ 14 մլրդ դոլար)։ 200 մլրդ դոլարի մասին խոսք լինել չի կարող։ Որպեսզի այսօրվա գներով մենք 200 մլրդ դոլարի ՀՆԱ ունենանք, ապա մեր ԱՀ-ն պետք է լինի առնվազն 800 մլրդ դոլար։ Սա իր հերթին անհնարին է ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունների ապիկար քաղաքականության արդյունքում ՀՀ-ն անընդհատ մարդիկ, հողեր ու ջրի աղբյուրներ է կորցնում, այլեւ ՀՀ-ն իր աշխարհքաղաքական դիրքով մտնում է անհավասար փոխանակության գոտի։ Հայկական որոշ կարճամիտների կարծիքներն առ այն, որ Արեւմուտքին քծնելով կարող ենք գլոբալ փոխանակության մեջ մտնել նրանց կողմից անհիմն են, քանզի նույն ԵՄ անդամ արեւելյան Եվրոպայի երկրներն առայժմ չեն արտոնվել նման հնարավորությունից օգտվելու համար։

Արեւմուտքն իր հերթին մեծ խնդիրների առաջ է կանգնած։ Աշխարհի ԱՀ-ն կազմում է 900 տրլն դոլար, որից 460-ը հանքահումքային ռեսուրներն են, 220-ը՝ մարդկային ռեսուրսներն են, մնացածը տեխնոլոգիաներն են, շինությունները, հողը (առանց Անտարկտիդայի), ջրերը եւ այլն։ 2021թ աշխարհի ՀՆԱ-ն 96.1 տրլն դոլար էր։ Եվ այդ հարստությունը ներկայումս չի ավելանում։  Մասնավորապես, հանքահումքային ռեսուրսների տարեկան մինչեւ1.5%-ի սպառման պարագայում մարդկային ռեսուրսների ու կապիտալի աճը չի փոխհատուցում հումքի «կորուստը»։ Արեւմուտքին մնում է ուժեղացնել անհավասար փոխանակումը։ Այս պայմաններում գլոբալ տնտեսության մեջ ՀՀ-ն ամենաշատը կարող է մտածել իր դիրքերի չվատացման եւ ոչ թե բարելավման մասին։ Իմիջիայլոց, եթե ՀՀ բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 0.3%-ը, ապա ԱՀ-նը՝ 0.1% -ը։

Այսպիսով, վերը նշված ներկայումս ՔՊ-ական պատգամավորի ելույթը չիմացության եւ քաղաքական դեմագոգիայի արդյունք է ու ոչ մի աղերս չունի տնտեսագիտության հետ»,- գրել է Բագրատյանը։

https://news.am/arm/news/724433.html



Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода