Հայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրը Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում Հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Ո՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմում Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը

Վաղարշապատի մշակույթի պալատի աշխատակիցները մնացել են «օդում կախված»

Մշակութային

Ինչպես արդեն գիտենք, Էջմիածնի համայնքապետարանն այլեւս վերանվանվել է Վաղարշապատ` պայմանավորված խոշորացված համայնք դառնալու հանգամանքով։ Դրանից հետո սկսվել է համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր ՀՈԱԿ-ների լուծարման գործընթաց, այդ թվում` Կոմիտասի անվան մշակույթի պալատի:

Օրեր առաջ «Իրավունքը» հավաստի աղբյուրներից տեղեկացավ, որ Կոմիտասի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ-ի աշխատակիցները հավուր պատշաճի չեն տեղեկացվել իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին: Թեպետ կազմակերպությունը ինչպես իրավաբանորեն, այնպես էլ փաստացի լուծարված է ս/թ մայիսի 30-ին, բայց չգիտես, թե ինչ պատճառաբանությամբ կամ ում աշխատանքային անփութության հետեւանքով` աշխատակիցներին պատշաճ կերպով եւ սահմանված ժամկետում չեն տեղեկացրել աշխատանքի այլեւս չներկայանալու մասին:
Փաստացի հունիսի 3-ը ներառյալ` բոլոր աշխատակիցները ներկայացել են աշխատանքի, չնայած` ոմանց հաստիքն այլեւս գոյություն չի ունեցել` մայիսի 30-ից հետո։ Սակայն սա դեռ մի կողմ: Պարզվում է` Վաղարշապատի համայնքապետարանին պատկանող Կոմիտասի անվան մշակույթի պալատի ներկայիս տնօրենի ԺՊ ՀԱՍՄԻԿ ԱԴԱՄՅԱՆՆ այս պահին երկրում չէ, ինչի մասին փաստում են ոչ միայն մեզ հասած լուրերը, այլ նաեւ սոցկայքում հրապարակած նրա լուսանկարները, թեպետ, ըստ օրենքի, դրա իրավունքը չուներ: Իսկ այս ընթացքում որոշ ընտրյալ աշխատակիցներ, անգամ ՀՈԱԿ-ի լուծարումից հետո, մինչ օրս, ամեն օր, առանց որեւէ հիմքի եւ աշխատանքային պայմանագրի` գնում են աշխատանքի` փաստացի շահագործվելով համայնքապետարանի կամ ՀՈԱԿ-ի կողմից: Ընդ որում` աշխատանքից ազատել են բարձրագույնավարտ երիտասարդ կադրերի:

Հարց է առաջանում` եթե ՀՈԱԿ-ն այս պահին լուծարված է, եւ որպես այդպիսին գոյություն չունի, ի՞նչ հիմքով են միջոցառումներ կազմակերպվում եւ անցկացվում մշակութային օջախում, եւ ինչո՞ւ են աշխատակիցներն առանց պայմանագրի կամ հրամանագրման` գալիս աշխատանքի, ինչպե՞ս է իրականացվելու աշխատավարձի վճարման իրավական գործընթացը: Արդյոք սա օրենքի կոպիտ խախտում չէ։ Այս եւ այլ հարցերի մասին մի քանի օր է` փորձում ենք պարզաբանում ստանալ Վաղարշապատի համայնքի ղեկավար ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ, սակայն վերջինիս հետ ոչ մի կերպ չհաջողվեց կապ հաստատել: Հուսով ենք` պարզաբանումը չի ուշանա, այլապես ստացվում է աշխատողները ենթարկվում են աշխատանքային թրաֆիքինգի, վերջիններս չեն ուզում իրենց անունները հրապարակել` վախենալով գործատուի կողմից հետագայում թիրախավորվելուց։ Այնպես որ, մենք  հետեւողական ենք լինելու այս բոլոր հարցադրումների պատասխանները ստանալու հարցում:

Ի դեպ, հատկանշական է այն, որ ԺՊ Հասմիկ Ադամյանը անգլերենի մասնագետ է, իսկ թե ինչ աղերս ունի մշակույթի հետ` ղեկավարելով մի ամբողջ մշակութային օջախ, էջմիածնում բացարձակ չեն էլ զարմանում, քանի որ վերջինս Էջմիածին քաղաքի անձնագրային բաժնի նախկին պետ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ աղջիկն է, սկեսրայրն այժմ Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ է` ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆԸ, ավելին` ասում են` եղբայրը եւս բարձրաստիճան պաշտոնյա է: Հասմիկ Ադամյանի ամուր հենարանն է նաեւ Վաղարշապատ համայնքի մշակույթի եւ կրթության բաժնի պետ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ խնամի, ծանոթ, բարեկամ չգրված օրենքի այսօրվա դրսեւորումների մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода