ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում Հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Ո՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմում Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

 

ԶԱՐՄԱՆՔ

Ոչ մի օր առանց «Ֆեյսբուք» մտնելու չանցկացնող ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հրապարակեց 10 կետից բաղկացած մի զարմանալի ցուցակ, թե ինչ պետք է անել պաշտոնաթողությունից հետո: Պարզվում է, որ նախարարական պորտֆելը խանգարում էր երեխաներին տանել սրճարան, որեւէ քեֆում պարել, ջինս կրել, ընկերներով գարեջուր խմել, գիրք կարդալ եւ այլն: Բայց պարոն Աշոտյանի համար ամենամեծ երազանքն այդ տարիներին եղել է գրողի ծոցն ուղարկել զարթուցիչներն ու մի քանի օր արթնանալ, երբ ցանկանում է: Դե, մեկ էլ ուզում է մի որոշ ժամանակ զերծ մնալ լրագրողների հարցերից, բայց այդ մի ցանկությունը, զարմանալի է, քանզի «Ֆեյսբուքի» միջոցով լրագրողները պարոն Աշոտյանին նույնիսկ գետնի տակից կգտնեն: Չէ՞ որ «Ֆեյսբուքն» այնպիսի բան է, որ խասյաթ է դառնում` անկախ դիրքից ու պաշտոնից:

 

 

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ վերջապես ԱԺ-ում զարմանալիորեն հնչեցրեց մի հորդոր, որը մեր դուրը եկավ` առավոտյան դահլիճ մտնելիս պաչպռոշտիով իրար չբարեւել. «Հարգելի պատգամավորներ, շատ տգեղ է, երբ տղամարդիկ ամեն առավոտ միմյանց համբուրում են: Փորձեք այդ ադաթից հրաժարվել: Տգեղ է, այս մշակույթը դուք տարածում եք, մի՛ արեք այդ բանը»: Ճիշտ է, դահլիճից արձագանքեցին, որ կարեւոր է` Հուդայի համբույր չլինի, բայց բոլոր դեպքերում, թեեւ հարազատ Առողջապահության նախարարությունը խոզագրիպի բուժումը բավականին երկար ժամանակ է, ինչ հանել է պետպատվերից, բայց դա չի նշանակում, որ այդ գրիպը վերացել է:
Երեկ Սահմանադրական դատարանը քննության առավ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը: Դատարանը որոշել է վիճարկվող հոդվածը, ինչպես նաեւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրությանը հակասող: Այդ խուճուճ իրավագիտական ձեւակերպումը նշանակում է, թեեւ զարմանալի, բայց հաճելի նորություն` այլեւս ԿԱԴԱՍՏՐՈՒՄ անշարժ գույքի մասին տեղեկանք վերցնելու համար չպետք է մուծվի 10-20 հազար դրամ: Դրականորեն զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, մի հարց ծագում է` քանզի այդ մուծումները ճանաչվել են հակասահմանադրական, ապա, գրողը տանի, տարիներ շարունակ այդ տուրքը մուծող մարդկանց իրենց փողը վերադարձվելո՞ւ է:
Իսկ օմբուդսմեն ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ դեռ մինչեւ ընտրվելու պահը, զարմանալիորեն հասցրեց մականունի տեր դառնալ: Եվ դա կամա, թե ակամա ստացվեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հորդորի արդյունքում. «Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Դուք դառնաք իր կամքի արտահայտողը եւ Ձեր զեկույցներում բավարարվեք միայն լայթսոտ քննադատությամբ: Ընդդիմությունը փորձելու է ամեն ինչ անել` Ձեզանից կերտելու «Ռեմբո»` հայաստանյան ընդդիմադիր սոուսով: Ընտրությունը Ձերն է լինելու. կկարողանաք դիմակայել այդ երկու բեւեռների պատանդը չդառնալու համար, իսկապես գլոբալ ճնշմանը չենթարկվելու, մենք կկարողանանք խոսել այս ինստիտուտի կայացման եւ ձեր անաչառության մասին»: Մեղա՜, մեղա՜, մարդու անունը կարող է Ռեմբո մնալ, եւ վստահաբար այդ անունը դեռ կհասցնեն օգտագործել, բայց ոչ թե ընդդիմադիրները, այլ իշխող կուսակցության երիտասարդությունը, մեկ էլ` անգութ լրագրողները:
Ի դեպ, ԲՀԿ-ական ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ էլ մեզ զարմացրեց, թե ԲՀԿ-ի ներսում լիբերալ հարաբերություններ են: Մեկնաբանելով ներքին կռիվների մասին լուրերը` նա ասաց. «Կուսակցությունը նրա համար է, որ լինեն քննարկումներ, աշխատանքային բանավեճեր» եւ հավելեց. «Մենք ընկերներ ենք, ոչ մի զարգացում էլ չի սպասվում կուսակցությունում, դրանք ընդամենը լիբերալիզմի դրսեւորումներ են, չե՞ք ուզում որ քննարկումներ լինեն»: Ինչ-ինչ, բայց լիբերալիզմ ԲՀԿ-ում սպասելը... Մարդիկ ե՛ւ իշխող կոալիցիայում են եղել, ե՛ւ այլընտրանք են եղել, ե՛ւ ընդդիմադիր են դարձել, ԲՀԿ-ին կարելի է բնութագրել տարբեր կատեգորիաներով, բայց հաստատ ոչ լիբերալ: Ու ավելի լավ է լիբերալ երբեք չդառնան էլ, չէ՞ որ, օրինակ, հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի լիբերալիզմի ձեռքը 1990-ականներին մեր երկիրը խոշոր քաշվեց:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода