Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք» «Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներին Ադբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններին Հայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրը Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում Հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Ո՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմում Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը

ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ԱՄՈԹ

Արխիվ 16-20

Վերջերս կառավարության որոշմամբ վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան: Լինելով հայ` մեր ընտանիքներում անընդունելի է սեռական դաստիարակության այդ մոտեցումը դպրոցական ծրագրում ներառելը: Շատերը գտնում են, որ այս կոնվենցիան չի բխում երեխայի իրավունքների պաշտպանության շահերից: Մյուսներն էլ կարծում են` ընդհակառակը, այն կնպաստի սեռական բռնությունների վերացմանը: Ահա այս հարցերի շուրջ ծավալվեց մեր զրույցը մշակույթի գործիչների հետ:

 

 

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ` ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, կիբեռնետիկ, արցախյան պատերազմի մասնակից:

 – Ի՞նչ կարծիք ունեք  Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման մասին:

Բնականաբար, ցանկացած հայ տղամարդու համար բացասական է: Հատուկ եմ շեշտում հայ տղամարդու, որովհետեւ ինձ համար անհասկանալի է այն մտածելակերպը, որ բոլոր մարդիկ միանման պետք է մտածեն եւ միանման լինեն: Դա այն է, որ, ասենք, մարգագետնում միայն ձնծաղիկ պետք է լինի, կամ միայն վարդ, կամ մեխակ: Ամեն մեկն իր տեղն ունի: Եվ այս տեսանկյունից ծիծաղելի է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդկաց ընդունած որոշումը պարտադիր է մեզ համար: Ինչ-որ մի ազգի համար անբարոյական, անբռնազբոս սեռական վարք ունեցող կինը կարող է ընկալվել, որպես լավ սեռական փորձառություն ունեցող կին, բայց հայի համար նա կընկալվի, որպես անբարոյական կին, որը չի կարող իր կինը լինել: Այսինքն` այն ինչ-որ մեկի համար նորմալ է, որ իր երեխան այդպիսի դաստիարակություն ստանա, հայ մարդու համար դա անընդունելի է:

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԽԱՇ ՈՒՏԵԼ ՍՈՎՈՐԵԼ

Արդյո՞ք մեր մենթալիտետին վայել է նման որոշումներ ընդունելը:

Ինչո՞ւ չենք ուզում թուրքի նման վայրագ, մարդ մորթող ազգ լինենք: Եթե այդպես պետք է հավասարվի, դա էլ որդեգրենք: Կամ ուզենանք, չգիտեմ, որ ազգի նման շեղաչք լինենք: Ինչ-որ մեկի նման մորթի ունենանք:Այդ գույնի: Չէ՞որ բոլորս էլ տարբեր ենք իրարից, եւ մենք ունենք մեր արժեհամակարգը, որը գալիս է մեր բարոյական հատկանիշներից է, մեր ազգային նկարագրից, մեր բնակլիմայական պայմաններից եւ վերջապես մեր պատմությունից: Այսինքն`մեր պատմության փորձառությունը բերել է այսպիսի չափորոշիչների, ինչը որ մենք ունենք: Ինչ-որ մի ազգի մենք չենք պարտադրում, ասենք, Եվրոպային խաշ ուտել սովորել եւ ասել, որ մեր իրավունքները ոտնահարում են, որովհետեւ դուք խաշ չեք սիրում: Չենք ասում` չէ՞որ դուք մեր իրավունքները ոտնահարում եք, որովհետեւ մենք նման հարսանեկան ծես չունեք:

 

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉԸ ԽՈՐԹ Է ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Կոնվենցիան արդյո՞ք շահեր չի հետապնդում:

Ինչո՞ւ պետք է իրենց մոտեցումը որդեգրենք: Ինչը որ որդեգրելի եւ ընդունելի է, ընդունում ենք: Մենք շատ արագ սովորող եւ ընդունակ ժողովուրդ ենք: Բայց ինչը որ մեր արժեհամակարգի համար խորթ է եւ անընդունելի, չի կարելի ինչ-որ կոնվենցիաներով ընդունել: Որովհետեւ, կոնվենցիաները գնում են ինչ-որ շահերի  հետեւից: Չկա աշխարհում ինչ-որ պետություն, որը ցանկացած ինչ-որ որոշում կայացնում է ի շահ հակառակ ինչ-որ մի ազգի եւ ի հակառակ իր շահերի: Չկա մի որեւէ պետություն, որը որոշումներ է կայացնում իր շահերին հակառակ: Եվ, բնականաբար, այն, ինչը որ իր շահերից է բխում, հետո պարտադրում է մյուս ազգերին: Այսինքն` իր շահերը թելադրում է մյուս ազգերին եւ դրանով ավելի խոցելի դարձնում մյուս ազգին:

 

ՄԵՆՔ ՄԵՐ ՏԵՍԱԿՆ ՈՒՆԵՆՔ

Մարդկանց կամքից հակառակ այս օրենքն ընդունելը մարդու իրավունքների խախտում չէ՞:

Որտե՞ղ է մարդու իրավունքը, եթե դու ինձ պարտադրում ես ընդունել մի բան, որը ես չեմ ուզում: Եթե ես չեմ հանգել այդ եզրահանգման, կյանքի այդ մոտեցմանը, ինչո՞ւ եք պարտադրում ինձ: Դուք պարտադրում եք որ  այս տեսակի իրավունքները պետք է հարգվեն: Կա հակառակ տեսակետը: Պե՞տք է հարգվի, թե` չէ: Եթե ես նորմալ տղամարդ եմ, դասարանում չեմ հայտարարում, որ ես նորմալ տղամարդ եմ: Ինչի՞ եք պարտադրում, որ նա իրավունք ունի հայտարարել, որ համասեռամոլ է: Անհասկանալի չափորոշիչներ են, որը ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում: Ուղղակի տարրական պարտադրանք է, որպեսզի մեզ բերեն իրենց տեսակին: Բայց մենք մեր տեսակն ունենք:

 

ԱՆԳԱՄ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԵՂՈՒՆԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆԻՑ

- 20-րդ դարի սկզբին կա հայ մեղվաբույծ Չիֆթալարյանի նամակը Կովկասի մեղվաբույծներին: Որտեղ նա հիմնարար ապացույցներ է բերում, որ կովկասյան մեղուները բառացիորեն տարբերվում են եվրոպական մեղուներից: Ինչպիսի անարդարություն: Պատկերացնում եք` ո՞նց կարող ենք մենք մեզ թույլ տալ նման  մոտեցում, որ մենք տարբերվում ենք եվրոպական մեղուներից: Այսքանը հերիք չի, մեր ծաղիկներն էլ են տարբերվում: Եվ պատկերացնում ե՞ք, մեր ծաղիկների նեկտարը գտնվում է ավելի խորը, քան եվրոպական ծաղիկներինը: Եվ դրա համար կովկասյան մեղուն մի փոքր ավելի մեծ է, որ կարողանա փոշոտի իր կովկասյան ծաղիկը եւ հետո այդտեղից նեկտարը հավաքի, տանի մեղր սարքի: Բայց մենք որդեգրել ենք եվրոպական այդ մեղրամոմի բջիջների չափը: Եվ մենք ուղղակի կապկելով Եվրոպային, զրկել ենք մեզ մեր չափաբաժին մեղրից, որը կարող է լինել Կովկասում: Սա մեր տարրական կապկումն է, բայց եթե ծաղիկն ու մեղուն անգամ նման չեն իրար, մենք իրենց կապկելով, մեզ զրկել ենք մեր հնարավորություններից:

Կարելի՞ է ասել, որ մարդկանց դրել են կաղապարների մեջ:

Ինչպե՞ս կարելի է մարդկանց դնել նույն կաղապարների մեջ: Ոնց որ հրամայենք բոլոր մարդկանց,որ բոյը պետք է լինի 1,80, քաշը` 80կգ, մազերը` գանգուր, աչքերի գույնը` կապույտ: Կարելի՞ է այդպիսի որոշում կայացնել: Ողղակի ծիծաղելի է այս ամեն ինչը, որ դեռ 20-րդ դարի սկզբին հայ մեղվաբույծը հասկացել է, իսկ որոշ մարդիկ դեռ չեն հասկացել: Մինչեւ հիմա (ես հայ մեղվաբույծներից հետաքրքրվել եմ), մենք եվրոպական մեղրամոմով ենք մեր փեթակները սարքում: Հետեւաբար, Հայկական լեռնաշխարհի մեղրի մի հատվածը մնում է ծաղիկների մեջ, իսկ մի մասն էլ ծաղիկների չի փոշոտվում, որովհետեւ այդ մեղրամոմից դուրս եկած մեղուն չի հասցնում բոլոր ծաղիկներին փոշոտել:

 

 

ԱՍԵԼՈՒ ԱՅՆՔԱՆ ԲԱՆ ԿԱ, ՈՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼՌԵԼ

ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան

Ի՞նչ կարծիք ունեք  Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման մասին:

Վատ: Ինչպես եւ մի շարք նման որոշումների մասին: Ասելու այնքան բան կա, որ ավելի լավ է լռել: ինձ համար սա... խոսք էլ չեմ գտնում: Մենք եւ մեր երեխաները մեծացանք առանց որեւէ կոնվենցիաների: Նորմալ ընտանիք կազմեցինք: Այդ հարցերի մասին չէինք էլ մտածում, հիմա էլ չեմ ուզում: Ինձ համար դա անհասկանալի է եւ անիմաստ: Երեխան պիտի մնա երեխա, կինը` կին, տղամարդը` տղամարդ: Նման հարցերում առաջին ուսուցիչները` ծնողներն են: Ու եթե նրանք սիրում են իրենց երեխային, ուշադիր են նրա նկատմամբ, ոչ մի խնդիր չի լինի:

 

ՃԻՇՏ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ` ռեժիսոր, դերասան

Ի՞նչ կարծիք ունեք  Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման մասին:

 – Նորմալ: Այն կնպաստի ազգային եւ միջազգային համագործակցության զարգացմանը:Երեխաների սեռական շահագործման եւ նրանց հանդեպ սեռական բռնության դեմ մղվող պայքարում:

Արդյո՞ք ճիշտ է, որ 6 տարեկան երեխան պատկերացում ունենա սեռական կողմնորոշման վերաբերյալ:

Այո, ճիշտ է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода