Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ն ԻՐԱՆԸ ՔԱՆԴԵԼ. ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է

Միջազգային

­Տա­րին, ի­հար­կե, սկսվեց ա­ռանց նա­խա­բա­նի, ծայ­րա­հեղ ծանր: Թե ինչ է դա նշա­նա­կում աշ­խար­հի մասշ­տա­բով, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, գլուխ հա­նենք Հա­յաս­տա­նի շուրջ ստեղծ­վող նոր ի­րո­ղութ­յուն­նե­րից:

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

­Բայց նախ մեկ գլխա­վոր փաստ ֆիք­սենք: Այն, ինչ Թ­րամփն ի­րա­կա­նաց­րեց Վե­նե­սո­ւե­լա­յում, եւ այն, ին­չը խոս­տա­նում է ա­նել այլ հատ­ված­նե­րում` Գ­րե­լան­դիա­յում, Կուբ­այում, Մեք­սի­կա­յում, Ի­րա­նում եւ այլն, «պե­չա­տեց» այն ի­րո­ղութ­յու­նը, որ աշ­խար­հի կա­ռա­վար­ման մո­դելը, ո­րը ստեղծ­վել էր 1945թ.-ին, ան­գամ այն մո­դե­լը, ո­րը փաս­տա­ցի գոր­ծում էր ԽՍՀՄ-ի փլուզ­ման արդ­յուն­քում, այս պա­հին գո­յութ­յուն չու­նի: Ընդ ո­րում, ո­րե­ւէ նոր մո­դել այս պա­հին դեռ չի ձե­ւա­վոր­վել: Այ­սինքն, պետք է ըն­դու­նել այն գլո­բալ ի­րո­ղութ­յու­նը, ո­րի մա­սին չհա­պա­ղեց խո­սել նաեւ Իլ­համ Ա­լիե­ւը: Այն է` աշ­խար­հում տի­րում է ու­ժի իշ­խա­նութ­յու­նը. ու­ժեղ ես, ու­րեմն «ի­րա­վունքն» էլ քո կողմն է:

Ա­լիե­ւի նման գնա­հա­տու­մը Հա­յաս­տա­նի հա­մար ար­դեն իսկ լրջա­գույն մե­սիջ է: Քա­ղա­քա­կան կուրս կոչ­վա­ծը, որն ա­ռաջ էր տա­նում նի­կոլ­յան թի­մը, դրա­նով վերջ­նա­կա­նա­պես զրո­յա­նում է: Այ­սինքն, կկնքես Ա­լիե­ւի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», մե­կի փո­խա­րեն յո­թը կկնքես, թե ոչ մե­կը, դրա­նից խո­շոր հաշ­վով ո­չինչ չի փոխ­վում. ե­թե չկա ո­րե­ւէ գոր­ծում հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կարգ, մի­ջազ­գա­յին ի­րա­վունք եւ նման բա­ներ, ա­պա դա ար­դեն իսկ ան­պետք թուղթ է դարձ­նում ա­մեն մի մի­ջազ­գա­յին եւ միջ­պե­տա­կան պայ­մա­նա­գիր, ո­րոնց ե­րաշ­խա­վո­րը պետք է որ հենց այդ մի­ջազ­գա­յին ի­րա­վունք կոչ­վա­ծը լի­ներ:

Արդ­յուն­քում, Հա­յաս­տա­նի հա­մար գե­րար­դիա­կան է դառ­նում հե­տեւ­յալ պարզ հար­ցադ­րու­մը. որ­քա­նո՞վ է մեր եր­կիրն ու­ժա­յին ա­ռու­մով պաշտ­պան­ված: Սե­փա­կան մի­ջոց­նե­րով, հաս­կա­նա­լի է, մեր պաշտ­պա­նու­նա­կութ­յունն այս պա­հին, նի­կո­լա­կան հայտ­նի կուր­սի արդ­յուն­քում, «պլին­տու­սից ներ­քեւ» մա­կար­դա­կի վրա է: Եվ այն, որ այդ մա­կար­դակն էլ ա­վե­լի նվա­զեց­վեց զին­վոր­նե­րի ծա­ռա­յութ­յան ժամ­կե­տը ¼-ով կրճա­տե­լու արդ­յուն­քում, մեծ հարց է` դի­տա­վո­րութ­յո՞ւն էր, թե՞ սո­վո­րա­կան «դե­բի­լիզմ»:

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ԷԼԻ ՉԻ ՕԳՆԻ

­Հա­ջոր­դը. ե­թե սե­փա­կան պաշտ­պա­նու­նա­կութ­յու­նը բա­վա­րար չէ, ո՞ւմ վրա կա­րող ենք հույս­ներս դնել, երբ հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը ցու­ցադ­րա­բար մեր­ժում են ռու­սա­կան գոր­ծո­նը, այդ թվում` ՀԱՊԿ-ը: Սկ­սենք Եվ­րո­պա­յից, ո­րի ուղ­ղութ­յամբ այդ­քան սի­րում են նա­յել հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րը: Թե­րեւս այն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք ներ­կա­յումս ծա­վալ­վում են աշ­խար­հում, ա­մեն մի ող­ջա­միտ մար­դու հա­մար Եվ­րո­պա­յից ինչ-որ բան ակն­կա­լե­լը դարձ­նում է ա­նի­մաստ: Ու այս­տեղ հարցն այն չէ` Եվ­րո­պան լա՞վն է, թե` վա­տը, մեզ շա՞տ է սի­րում, թե` չի սի­րում եւ նման բա­ներ: Ա­մեն բան շատ ա­վե­լի պարզ է. Եվ­րո­պան ին­քը ներ­կա պա­հին ու­նի պաշտ­պա­նութ­յան խնդիր, իսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով վե­րած­վել է ըն­դա­մե­նը ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին հե­տե­ւող եւ ներ­քին տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րի մեջ թա­թախ­ված կա­ռույ­ցի: Ա­վե­լի պարզ ա­սած, երբ Թ­րամ­փը բա­ցա­հայտ խո­սում է Գ­րե­լա­նդիան ի­րե­նով ա­նե­լու ծրագ­րե­րի մա­սին, իսկ Եվ­րո­պան վա­խե­ցած ինչ-որ ան­հո­դա­բաշխ պաշտ­պա­նա­կան ծրագ­րե­րից է խո­սում, ա­պա դա ար­դեն մեզ հա­մար էլ է ցցուն ազ­դակ` ոչ մի ռեալ սպա­սե­լիք այդ ուղ­ղութ­յու­նից չենք կա­րող ու­նե­նալ:

­Հա­ջոր­դը. կա­րո՞ղ ենք հույս­ներս ԱՄՆ-ի` Թ­րամ­փի վրա դնել, ով դեռ ան­ցած տար­վա­նից խո­սում է Հա­յաս­տա­նում «մի­ջանցք» ստեղ­ծե­լու մա­սին, բայց այդ­պես էլ, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, ո­րե­ւէ տե­ղա­շարժ չկա: Ցան­կութ­յան դեպ­քում, ի­հար­կե, ԱՄՆ-ն կա­րող է Հա­յաս­տա­նի հա­մար «տա­նիք» դառ­նալ: Ամ­բողջ հարցն այն է` կա՞ նման ցան­կութ­յուն: Այս հար­ցը, ի­հար­կե, շաղ­կապ­ված է նաեւ այն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ, ո­րոնք այ­սօր ծա­վալ­վում են մեր պո­տենց­իալ հա­ջորդ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վո­րի եւ հա­րե­ւանի մոտ` Ի­րա­նում:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ        

Այն, ին­չը դեռ ան­ցած տա­րե­վեր­ջից ծա­վալ­վում էր եւ այս տար­վա ա­ռա­ջին օ­րե­րին կտրուկ թափ հա­վա­քեց Ի­րա­նում, հաս­կա­նա­լի է, սո­վո­րա­կան «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան» փորձ է: Ա­վե­լի ճիշտ, այս դեպ­քե­րը կա­րե­լի է հա­մա­րել ան­ցած տար­վա ի­րա­նա-իս­րա­յել­յան պա­տե­րազ­մի «երկ­րորդ սե­րիան». չ­կա­րո­ղա­ցան Ի­րա­նը ու­ժով գրա­վել, հի­մա փոր­ձում են ներ­սից պայ­թեց­նել:

­Թե­րեւս դժվար չէ տես­նել, որ թեեւ Ի­րա­նի հետ կապ­ված Թ­րամ­փը սկսել է ա­ռա­ջին պլա­նում հայտն­վել, սա­կայն ներ­կա պա­հին դեռ միայն հռե­տո­րա­բա­նութ­յան մա­կար­դա­կով: Իսկ այն, որ հիմ­նա­կան խաղն ա­ռաջ է տա­նում Իս­րա­յե­լը, դա միան­շա­նակ է: Ընդ ո­րում, այս ըն­թաց­քում ջրի ե­րես լո­ղաց ա­մե­րիկ­յան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յու­նն­երի եզ­րա­կա­ցութ­յու­նը, որ Ի­րա­նում ներ­քին լար­վա­ծութ­յունն այն մա­կար­դա­կի վրա չէ, որ հնա­րա­վոր լի­նի հաս­նել իշ­խա­նա­փո­խութ­յան: Բայց երբ դրա­նով հան­դերձ «հե­ղա­փո­խութ­յան կար­միր կո­ճա­կը» սեղ­մե­ցին, դա խո­սում է այն մա­սին, որ Իս­րա­յելն այս պա­հին ա­ռաջ­նորդ­վեց` «փոր­ձենք, տես­նենք կստաց­վի՞» սկզբուն­քով: Իսկ դա ա­վե­լի շուտ բե­րում է այն մտքին, որ Թել Ա­վի­վում կար­ծում են, որ այլ հնա­րա­վո­րութ­յուն կա­րող է այ­լեւս չլի­նել. ե­թե հի­մա չա­նեն, ա­պա «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հա­նը» կա­րող է փակ­վել: Թ­րամփն էլ փոր­ձեց իր հռե­տո­րա­բա­նութ­յամբ օգ­նել Նե­թան­յա­հու­ին, բայց դրա­նից այն կողմ կանց­նի՞…

Ի սկզբա­նե այն տպա­վո­րութ­յունն էր, որ ի­րա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը շփոթ­ված են, եւ »հե­ղա­փո­խա­կան­նե­րը» կա­րող են հա­ջո­ղութ­յան շան­սեր ու­նե­նալ: Ա­ռա­վել եւս, երբ կար Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յուն­ը, թե` «սկսեք ուժ կի­րա­ռել, ռազ­մա­կան հար­ված կհասց­նեմ»: Բայց մի կարճ պահ անց պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նը սկսեց ակ­տի­վո­րեն գոր­ծել` ան­գամ ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լով Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յու­նն­երին: Ա­ռա­վել եւս, երբ ցու­ցադ­րա­կան ա­ջակ­ցութ­յուն ստա­ցավ ինչ­պես Պեկի­նից, այն­պես էլ`­Մոսկ­վա­յից: Արդ­յուն­քում, կան հար­յու­րա­վոր սպան­ված­ներ, հա­զա­րա­վոր ձեր­բա­կալ­ված­նե­րը, իսկ փո­ղոց դուրս ե­կած  զանգ­վա­ծը կտրուկ նվա­զել է: Այս ֆո­նին, քիչ հա­վա­նա­կան է թվում, որ «հեղա­փո­խութ­յու­նը» կհա­ջող­վի: Ա­վե­լին, սա ինչ-որ տեղ նույ­նիսկ ձեռն­տու էր ի­րա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին. երկիրն այս­պի­սով եւս մեկ ան­գամ մաքր­վեց այն ար­տա­քին գոր­ծա­կա­լա­կան ցան­ցից, ո­րը, ինչ­պես պարզ դար­ձավ, ան­ցած պա­տե­րազ­մից հե­տո դեռ լիո­վին չէր մաքր­վել:

­Հա­ջորդ ուղ­ղութ­յունն ար­տա­քին մի­ջամ­տութ­յան փոր­ձերն էին, ո­րը կազ­մա­կերպ­ված էր քրդա­կան ներ­խուժ­ման տես­քով: Այս­տեղ եւս միան­գա­մայն ու­շագ­րավ, թեեւ քիչ տե­սա­նե­լի փաս­տեր նկատ­վե­ցին: Նախ, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը տե­ղեկաց­րին, որ քրդա­կան ներ­խուժ­ման փոր­ձե­րը կանխ­վել են նաեւ Թուր­քիա­յից ե­կած հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րից օգտ­վե­լով: Այն է`Ան­կա­րա­յում պարզ հաս­կա­նում են, որ ե­թե հան­կարծ քրդա­կան գոր­ծոնն ակ­տի­վա­ցավ եւ Ի­րա­նում հա­ջո­ղութ­յուն գրան­ցեց, հա­ջորդ փու­լը Քուր­դիս­տա­նի հռչա­կումն է, ո­րը շատ կարճ ժա­մա­նակ անց բե­րե­լու է նաեւ Թուր­քիա­յի մաս­նատ­մա­նը: Այ­սինքն, չնա­յած թուրք-ի­րա­նա­կան բա­զում հա­կա­սութ­յուն­նե­րին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այդ հիմ­նա­կան վտան­գի ա­ռաջ եր­կու երկր­ներն ի­րենց ի ցույց դրե­ցին` որ­պես բնա­կան դաշ­նա­կից­ներ: Թե ում դեմ, կա­րե­լի է հաս­կա­նալ ԱԳ նա­խա­րար Ֆի­դա­նի հայ­տա­րա­րութ­յու­նից, ըստ ո­րի`­Մո­սադն ակ­տի­վո­րեն օգ­տա­գոր­ծում է սո­ցիա­լա­կան ցան­ցե­րը եւ­ առ­ցանց հար­թակ­նե­րը՝ Ի­րա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին կոչ ա­նե­լով մաս­նակ­ցել զանգ­վա­ծա­յին ապս­տամ­բութ­յուն­նե­րի, վար­չա­պետ Բե­նիա­մին Նե­թան­յա­հուն շա­հագրգռ­ված է լայ­նա­ծա­վալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­կա­մար­տութ­յուն սան­ձա­զեր­ծե­լով: Վեր­ջա­պես, Ֆի­դա­նը նաեւ ընդգ­ծել է. «Իս­րա­յե­լը չի ​​սրի ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ա­ռանց Միաց­յալ Նա­հանգ­նե­րի ուղ­ղա­կի ա­ջակ­ցութ­յան եւ հա­վա­նութ­յան»:

­Խոր­քա­յին ի­մաս­տը թե­րեւս պարզ է. Ան­կա­րան եւս, ինչ­պես եւ Թեհ­րա­նը, պարզ հաս­կա­նում են, որ Իս­րա­յելն ԱՄՆ-ի այս կամ այն չա­փով ա­ջակ­ցութ­յամբ «լայ­նա­ծա­վալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­կա­մար­տութ­յուն է սան­ձա­զեր­ծում», ո­րի հե­տե­ւանք­նե­րը կա­րող են ա­մե­նաող­բեր­գա­կան տեսքն ու­նե­նալ ինչ­պես Ի­րա­նի, այն­պես էլ` Թուր­քիա­յի հա­մար: Ընդ ո­րում, այս հա­մա­տեքս­տում պետք է տես­նել նաեւ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք ի­րա­նա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին ծա­վալ­վե­ցին նաեւ Սի­րիա­յում:

Ու հի­մա ա­մեն բան գա­լիս է նրան` Թ­րամ­փը կգնա՞ խա­ղադ­րույ­քի ծայ­րա­հեղ մե­ծաց­ման` ռազ­մա­կան հար­ված հասց­նե­լով Ի­րա­նին: Թե­րեւս, սա մնում է քիչ հա­վա­նա­կան տար­բե­րա­կը: Նախ, այս դեպ­քում, ե­թե Ի­րա­նը ներ­սից չքան­դե­ցին, ա­մեն բան կվե­րա­դառ­նա 12-օր­յա պա­տե­րազ­մի սցե­նա­րին, ո­րը ԱՄՆ-ն­ ան­գամ ան­հե­ռան­կա­րա­յին հա­մա­րեց` շտա­պե­լով կանգ­նեց­նել: Ու նույնի­սկ մի­գու­ցե ա­վե­լի վատ լի­նի, հաշ­վի առ­նե­լով, որ այս ըն­թաց­քում Ի­րա­նը Չի­նաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի հաշ­վին նկա­տե­լիո­րեն բարձ­րաց­րել է իր ռազ­մա­կան պո­տենց­իա­լը: Այդ թվում` ա­վիա­ցիոն եւ հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան մա­սով, ո­րը լրջա­գույն խնդիր է իս­րա­յել­յան հիմ­նա­կան հար­վա­ծա­յին մե­քե­նա­յի` ա­վիա­ցիա­յի հա­մար:

Երկ­րոր­դը. Թ­րամփն այս պա­հին կենտ­րո­նա­ցած է այլ մի­ջազ­գա­յին խնդիր­նե­րի վրա, առ­ջե­ւում էլ ու­նի Կոնգ­րե­սի ընտ­րութ­յուն­ներ, եւ այդ կա­ռույ­ցը կորց­նե­լու տար­բե­րակ կա: Այս ի­րա­վի­ճա­կում մտնել Ի­րա­նի դեմ ծանր պա­տե­րազ­մի մեջ, կա­րող է նաեւ ծան­րա­գույն է­ֆեկտ ու­նե­նալ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս ի­րա­վի­ճա­կում որ­քա­նո՞վ ԱՄՆ-ն կմ­տա­ծի Հա­յաս­տա­նի մա­սին: Ե­թե գնա ա­մեն գնով Ի­րա­նը գրա­վե­լու տար­բե­րա­կին, ո­րը, կրկնենք, գո­նե այս պա­հին քիչ հա­վա­նա­կան է թվում, ա­պա այդ դեպ­քում Հա­յաս­տա­նը, որ­պես հա­կաի­րա­նա­կան պլաց­դարմ, կա­րող է Թ­րամ­փին հե­տաքրք­րել: Չ­նա­յած, ան­գամ այդ տար­բե­րա­կի դեպ­քում Ադր­բե­ջա­նը, որ­պես Իս­րա­յե­լի հա­վա­տա­րիմ ըն­կեր, շատ ա­վե­լի մեծ հե­տաքրք­րութ­յուն է ներ­կա­յաց­նում իս­րա­յե­լա-ա­մե­րիկ­յան տան­դե­մի հա­մար: Այ­սինքն, Հա­յաս­տա­նի հե­տաքր­քիր լի­նե­լը կա­րող է սահ­մա­նա­փակ­վել ըն­դա­մե­նը ադր­բե­ջա­նա­կան կցոր­դի դե­րում:

­Բայց, կրկնենք, որ ան­գամ պա­տե­րազ­մի դեպ­քում մեծ հարց է` կկա­րո­ղա­նա՞ իս­րա­յե­լա-ա­մե­րիկ­յան տան­դեմն Ի­րա­նը նվա­ճել: Ե­թե ոչ, ա­պա Իս­րա­յե­լի օգ­տին բա­ցա­հայ­տո­րեն խա­ղա­լը կա­րող է ծանր նստել ինչ­պես Ա­լիե­ւի, այն­պես էլ`­Նի­կո­լի վրա:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված