Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ցավոք, ընդդիմությունը լիարժեք չի պատկերացնում, թե ուր է տանում Նիկոլը Հայաստանը եւ ինչ է սպասում մեզ մոտ ապագայում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ օրեր առաջ քննեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: Դատարանի առաջ հավաքված համախոհների, քաղաքական գործիչների եւ պատգամավորների շարքում էր նաեւ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, ում հետ զրուցեց «Իրավունք»-ը:

«ԵՐԿՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ»

Դատարանը որոշում կայացրեց Սամսոնյանի եւ Սաղաթելյանի կալանքը երկարաձգել եւս երեք ամսով: Ի՞նչ կասեք դատաիրավական համակարգի այսպիսի գործելակերպի մասին:

— Առհասարակ, եթե չկա իրավաբանություն, չես էլ ակնկալում, որ կարող է լինել արդարություն: Ակնհայտ է, որ ունենք քաղաքական հետապնդում եւ կախված նրանից, թե ինչպիսին է ռիսկերի կառավարման փաշինյանական ծրագրերը, դատարանները նման որոշումներ են կայացնում: Եթե նրանք տեսնում են, որ վտանգը շարունակում է մնալ եւ ազդեցիկ լինել, նրանք երկարաձգում են կալանքը եւ փորձելու են իրականացնել այդ քաղաքական հետապնդումների իրենց ծրագրերը: Այսինքն՝ Փաշինյանի հիմնական խնդիրը ռիսկերի կառավարումն է, իսկ այնտեղ ռիսկերը բազմաբնույթ են, դրա համար համադրություններով որոշվում են՝ մեկ օր մեկին են կալանավորում, մյուս օրն այն մյուսին եւ այդպես շարունակաբար: Հետո մեկին են հանում, հաջորդին են կալանավորում եւ այլն:

Այդ ճանապարհով նրանք կարողանում են նաեւ երկրորդ խնդիրը լուծել՝ հանրային ընկալումների մեջ սովորական դարձնել քաղաքական հետապնդումների փաստը: Փորձում են այնպես այն մատուցել, որ հասարակությունն այն ընկալի՝ որպես սովորական երեւույթ: Դրա համար ինչպես ասացի, ողջ պրոցեսը իրավական չէ, այդ պատճառով ի սկզբանե էլ ակնկալիք չունեի:

Իսկ իրականում պետք է կոնսոլիդացնել բոլոր ուժերը եւ ակտիվ քաղաքական պայքարի միջոցով հասնել նրան, որ այս դավաճան իշխանությունները ժամ առաջ հեռացվեն, եւ քաղաքական գործիչներն էլ ազատ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունենան:

Վերջապես այս շարունակական ձերբակալությունների հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Երկու հանգուցալուծում կարող է լինել: Առաջինը, դա իշխանությունների հեռացումն է, հնարավորինս շուտ եւ երկրորդը հակառակ եւ վատ սցենարն է՝ Հայաստանում ձեւավորվում է վերջնականապես բռնապետություն, բոլոր անհամաձայնները կա՛մ կալանավորվում են, կա՛մ սպանվում են, կա՛մ հետապնդվում են, կա՛մ, պարզապես, հեռացվում են երկրից եւ երկրում հաստատվում է Փաշինյանի դեմքով ադրբեջանաթուրքական բռնատիրություն: Սա է այլընտրանքը, դրա համար կարծում եմ՝ պետք է պայքարել:

Իրականում կա պայքարի ռեսուրս նաեւ քաղաքական տեսակետից: Կա առաջարկված իրավական եւ սահմանադրական գործիքներ՝ իմպիչմենտով այս իշխանություններին ժամ առաջ հեռացնելու: Իմ խորին համոզմունքն է, որ պետք է գնալ այս ճանապարհով: Հակառակ պարագայում մենք ունենալու ենք երաշխավորված վատ սցենարի իրագործում:

«ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՎ ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼ, ԲԱՑԱՌՎՈՒՄ Է»

Պարոն Մելիք-Շահնազարյան, այդ դեպքում, ըստ Ձեզ, իմպիչմենտի գործընթացն ինչո՞ւ է դանդաղում:

— Սա ես կբացատրեմ հետեւյալ կերպ. ոչ բոլոր քաղաքական ուժերն են լիարժեք գիտակցում, թե ընդհանրապես ինչ է սպասվում մեր երկրին: Ցավոք, մեր ընդդիմությունը լիարժեք չի պատկերացնում, թե ուր է տանում Նիկոլը Հայաստանը եւ ինչ է սպասում մեզ մոտ ապագայում: Եթե քաղաքական ընդդիմությունն ամբողջապես դա պատկերացնի, դանդաղում չի լինի, կլինի արագ գործընթացներ: Այս պահի դրությամբ, որքան հնարավոր է, թե՛ հանդիպումների, թե՛ քննարկումների ընթացքում եւ թե՛ այսպես՝ հանրային խոսքով փորձում ենք այդ կարեւոր խնդիրը հասցնել տեղ: Այսպես շարունակել չի կարելի՝ ոչինչ չանել, միայն դատարանից դատարան գնալ մեր ընկերներին պաշտպանելու համար եւ ակնկալել, որ հունիսին ընտրություններում հնարավոր է այս իշխանություններին հեռացնել: Դա բացառվում է, հետեւաբար, պետք է գործել: Շատ քիչ ժամանակ է մնացել, ամեն օր, ամեն ժամ պետք է օգտագործել՝ այս պահին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ գործիքը կիրառելու եւ քաղաքական օրակարգ բերելու համար:

Ընտրություններին մնաց 6 ամիս, այս ընթացքում Փաշինյանն արշավանք սկսեց եկեղեցու դեմ, քաղաքական այրերի կալանավորեց: Արդյո՞ք սա բավական առիթ չէ, Ձեր ասած՝ որոշ ընդդիմադիրներին սթափվելու եւ օգտագործելու իմպիչմենտի հնարավորությունը:

— Գիտեք, առիթները շատ-շատ են: Դատավարությունները, եկեղեցու դեմ հարձակումը, հայրենիքի հատվածները Ադրբեջանին հանձնելն էլ է առիթ, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրն» էլ եւ այսպես շարունակ: Առիթները շատ են, չկա գիտակցություն, ինչի մասին արդեն ասացի: Չկա պատրաստակամություն՝ պատասխանատվություն ստանձնելու եւ հստակ քայլեր ձեռնարկելու: Ընտրություններին սպասելը ամենահեշտ, ամենահարմար տարբերակն է: Ոչինչ չանես, նստես սպասես, միայն խոսելով, որ եթե լավ լինի, խորհրդարան կանցնենք, եթե լավ չի լինի, ապա կասենք՝ ժողովուրդը չքվեարկեց, իշխանությունը կեղծեց: Դա պատասխանատվությունից փախչելու ամենահեշտ տարբերակն է:

Իմ առաջարկն է ընդդիմադիր գործընկերներին, քաղաքական ուժերին, չսպասել ընտրություններին ու ամեն ինչ անել, որպեսզի այդ ալիքը ձեւավորվի եւ հաղթական մթնոլորտ տիրի Հայաստանում: Պետք է իմպիչմենտի պրոցեսը սկսել, չենք հասցնի ավարտին հասցնել, ոչինչ, բայց այդ ալիքի վրա ընտրություններին հաղթանակի շանս գոնե կառաջանա, իսկ այս պահին այդ շանսը իսկապես չկա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված