«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանի վերսկսած գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն եւ հարցաքննվեն ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նախկինում դատավոր Վահե Դոլմազյանը մերժել էր նրանց հարցաքննելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն, սակայն հիմա իրավիճակ է փոխվել։ Բանն այն է, որ մինչ այդ դատարանը նպատակահարմար չգտավ հարցաքննելու նախկին դատավոր, ներկայումս ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, սակայն գործը վերսկսելու որոշումից հետո նա հրավիրվեց դատարան եւ հարցաքննվեց։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում