Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան Ինչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալ Չինական բանակը Մոսկվայում է Սպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացուն Իսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ) Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթում

Վստահեցնում եմ` գալիք ընտրություններին մասնակցելու ենք, պատրաստվում ենք դրան. Խուդավերդյան

Ներքաղաքական

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց կրկին հավաքվել էին ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի կուսակցականներն ու համակիրները: Նրա հերթական դատական նիստը Միացյալ Նահանգներում համընկել է ծննդյան տարեդարձի հետ: Հավաքվածները, շնորհավորելով Վարդան Ղուկասյանի ծննդյան օրը, նրան մաղթեցին համբերություն եւ շուտափույթ ազատում, փչեցին ծննդյան մոմը եւ կոչերով դիմեցին ԱՄՆ-ի դատական համակարգին: Իսկ պահանջն ամերիկյան դատական իշխանությունից մեկն էր՝ օրինական վճիռ կայացնել եւ ազատ արձակել Ղուկասյանին:

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականին վերջինս մուտք է գործել ԱՄՆ, սակայն նախատեսված ժամանակահատվածում չի լքել այն, որը համարվել է միգրացիոն կարգի խախտում: Միգրացիոն կարգը խախտելուց բացի, Լաս Վեգասի դատարանը պետք է քննի Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության` դեռեւս 2023 թվականի միջնորդությունը: Այս ամենին գումարած, նրա դեմ մի շարք գործեր են հարուցված: Ավելի վաղ դատական նիստի ընթացքում ԱՄՆ-ի դատարանը մերժել էր ԴՕԿ կուսակցության ղեկավարին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Վարդան Ղուկասյանի հայաստանյան փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը մինչ դատը հայտարարություն էր տարածել, որ իր պաշտպանյալի արտասահմանյան փաստաբանները լիարժեք պատրաստ չեն դատական լսումներին՝ հաշվի առնելով փաստերի ապացույցների եւ թարգմանության գործընթացի մեծ ծավալը: Այս եւ շատ այլ հարցերի պարզաբանման համար «Իրավունք»-ը զրուցել է ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

Ըստ Ձեզ եւ Ձեր տեղեկությունների համաձայն` ինչո՞ւ է անընդհատ հետաձգվում Վարդան Ղուկասյանի դատը:

— Ես տեղեկություն ունեմ, որ փաստաբանները չեն հասցրել ծանոթանալ այն ծավալուն ինֆորմացիային եւ չեն հասցրել այն լիովին թարգմանել անգլերեն, որպեսզի դատավորը եւս ծանոթանա: Այդ փաստերի մեջ կան նաեւ տեսաձայնագրություններ, տվյալներ, որոնք լիարժեք ուսումնասիրության կարիք ունեն:

Տիկին Խուդավերդյան, ի վերջո, ո՞րն էր նրա կալանավորման հիմնական պատճառը: Այստեղ քաղաքական միտում տեսնո՞ւմ եք:

— Նախ ասեմ, որ այսօր կալանքի տակ է Վարդան Ղուկասյանի ձայնը եւ խոսքը: Այն խոսքը, որ երկուրոպեանոց կոչ կարող է անել, ավելի մեծ արժեք եւ հետեւանք է ունենում, քան ողջ Հայաստանում գործող կուսակցությունները միասին միացրած: Պարզ երեւում է, որ ազգը ընտրելու է Վարդան Ղուկասյանին, եւ դա շատերին ձեռնտու չէ: Անգամ այն մարդիկ, ովքեր դեմ են Ղուկասյանի չոր եւ կոպիտ խոսքին, նրանք էլ են մեզ հետ: Հավատացնում եմ Ձեզ՝ մեր բանակն ու հետեւորդները մեծ են: Մի՛ նայեք դեսպանատան դիմաց հավաքված մարդկանց քանակին:

Ի՞նչ եք կարծում՝ ամերիկյան կողմը հետաքրքրվա՞ծ է նրա անազատության հարցում:

— Ես համարում եմ սա հատուկ պատվեր: ԱՄՆ-ն, ըստ էության, պատվիրատուին չի ցանկանում նեղացնել՝ նույնիսկ վնասելով իր դատական համակարգը: Պատվիրատուները տարբեր երկրներից են՝ գերհզոր երկրներից: Գիտեք, որ առանց այդ երկրների, այստեղ հեղափոխություններ չեն լինում, եւ հանկարծ հայտնվում է մի մարդ, ով վայելում է ազգի սերն ու վստահությունը: Դա շատերին վախեցրեց ու ծրագրերը խախտեց:

Ձեր կուսակիցների եւ համակիրների հավաքը ԱՄՆ դեսպանատան դիմաց ի՞նչ նպատակ ուներ՝ որեւէ կերպ նշել Վարդան Ղուկասյանի ծննդյան օ՞րը, թե՞ դեսպանի հետ հանդիպում էիք ակնկալում:

— Այդ հավաքն ուներ նպատակ, որպեսզի մենք բոլորս ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ նշենք նրա ծննդյան օրը: Իսկ դեսպանատուն մենք անպայման մտնելու ենք, քանի որ արդեն փաստաբաններն այդ հարցով դիմել են դեսպանատուն եւ մեզ անպայման կտեղեկացնեն ժամանակի առումով, թե երբ կնշանակվի հանդիպման օրն ու ժամը: Հանդիպմանը ներկա կլինեն փաստաբաններ եւ քաղաքական գործիչներ եւ հնչելու են մի քանի հարցեր` առաջինը, թե արդյո՞ք տիկին դեսպանը ծանոթացել է Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված գործին, եւ երկրորդ հարցը՝ ինչո՞ւ եւ ի՞նչ հիմքով են անօրինաբար պահում նրան անազատության մեջ: Անգամ նրա խափանման միջոցը չեն փոխում:  Ամերիկյան մեր փաստաբանները ներկայացրել են այդ հարցը, եւ դա էլ է մերժվել: Հայաստանը թալանած, կեղեքած այն օլիգարխները, ովքեր հիմա գտնվում են ԱՄՆ-ում, նրանց ձեռք չեն տալիս, իսկ Ղուկասյանին զրկում են ազատությունից, որը ոչ մի անօրինական բան չի արել՝ ո՛չ Մեքսիկայով է գնացել, ո՛չ այլ բան, նրա թղթերը բոլորը օրենքի ուժով են: Պարզ է,, որ հատուկ ֆիքսվել են Վարդան Ղուկասյանի վրա: Սա շինծու եւ սարքած գործ է: Այս ամենը Հայաստանի եւ դրսի կանգնած ուժերի վախերն են: Նրանք վախենում են Ղուկասյանից ու նրա սկսած ծավալուն պայքարից:

Հնարավոր համարո՞ւմ եք Ղուկասյանի արտահանձնումը:

— Թող արտահանձնեն, բայց վստահեցնում եմ՝ չեն արտահանձնելու: Եթե արտահանձնեին, ապա մինչ այդ կարտահանձնեին: Իսկ եթե արտահանձնեն, պարզ է բոլորին, որ հինգ ժամ չի տեւի նրան վերացնելու գործը: Բայց կրկնում եմ՝ չեն արտահանձնի:

Գալիք ընտրոթյուններին պատրա՞ստ եք համագործակցել եւ դաշինքով հանդես գալ:

— Մեր դռները բաց են ցանկացած արդար գաղափարակրի համար: Ինձ գտնելը դժվար չէ: Մենք կգնանք դաշինքով եւ անհատներով, ու բոլորովին պարտադիր չէ լինել կուսակցական: Պարտադիր է լինեն ազնիվ, նվիրված, խելացի մարդիկ: Գյումրու ընտրություններից պարզ էր, որ  Վարդան Ղուկասյանին դիտավորյալ ազատազրկեցին, որպեսզի իրենց ուզածով անեն ամեն բան, սակայն վստահեցնում եմ, որ գալիք ընտրություններին մենք մասնակցելու ենք եւ պատրաստվում ենք դրան:

Ձեր հավաքներին մասնակցում են բավականին մեծ  թվով մարդիկ, ովքեր տարբեր մարզերից գալիս եւ միանում են: Նրանք կուսակցականնե՞ր են:

— Ոչ, նաեւ անկուսակցականներ են գալիս, եւ չնայած եղանակային այս պայմաններին՝ լինի անձրեւ, կարկուտ, թե` այրող արեւ , միեւնույնն է, մեր համախոհները միանում են հավաքներին եւ արդար պահանջ ներկայացնում՝ ազատ թողնել Վարդան Ղուկասյանին: Հերթական հավաքին մեզ միացել էին Արմավիրից, Սպիտակից, Գյումրիից, Արտաշատից, Սեւանից, Ռուսաստանից, Հունաստանից, իսկ ովքեր էլ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չեն կարողացել գալ եւ մասնակցել մեր խաղաղ ակցիային, ապա անպայման ինձ գրում են եւ իրենց մտահոգությունն են փոխանցում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրաԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասինՊուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին27-ամյա արարատցին «Արին Բերդ» հացատանը, մատուցողուհուց մերժում ստանալով, շշերnվ հшրվшծել է նրան և կին տնօրենինՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ոստիկանության Հոկտեմբերյանի բաժնում քաղաքացուն դաժանաբար ծեծել են. բացառիկ կադրերԱրամ Ա-ն խոսել է Հայոց Ցեղասպանության և Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասինՆիկոլն իր ասածներից ոչ մեկը հենց այնպես օդում չի ասում. Արմեն ՀովասափյանՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քաղաքացին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top