Զատկի հրադադարը խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական աղբյուրը, կապված ՌԴ-ի միակողմանի հրադադարի հետ, գրում է.
«Նախագահականի մեր աղբյուրը հայտնեց, որ նախագահի օֆիսում չէին սպասում, որ Պուտինը հրապարակային հայտարարություն կանի Զատկի զինադադարի մասին: Զելենսկու թիմը ամերիկացիներին խոստանում էր նման հայտարարություն անել Փարիզում, ապա խոստանում էր դա անել Լոնդոնում` հաջորդ շաբաթ։ Բայց ահա, Կրեմլն առաջ անցնող խաղ խաղաց: Դրանով Պուտինը Թրամփին հիմք տվեց առաջ շարժվող այն հրապարակային թեզով, թե, տեսեք, Մոսկվան հարգանքով վերաբերվեց Վաշինգտոնի առաջարկին: Նաեւ, որ հենց Մոսկվան է իրական խաղաղությա կողմնակիցը:
Կիեւի եւ Լոնդոնի համար սա փակուղային վիճակ էր: Չհամաձայնվել հրադադարի հետ, կնշանակեր ամենաուղիղ մարտահրավերը Թրամփին: Համաձայնել, նշանակում է, որ ուկրաինական զինվորները պետք է Պուտինի հրամանով դադարեցնեն կրակը, ինչը, Պուտինից հետո մնալու հետ մեկտեղ, դառնում է դիվանագիտական երկրորդ պարտությունը։
Երմակը շատ արագ կապվեց բրիտանական հետախուզության հետ, եւ եկան որոշման, որ միակ տարբերակը համաձայնվելն է: Մի փոքրիկ «խորամանկելով»` կորցրածը հետ բերելու համար: Որոշվեց նաեւ հայտարարել, որ եթե ռուսները հրադադարը պահեն, ապա դա կարող է շարունակվել: Բայց ամեն բան հուշում է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն այդ շրջադարձին պատրաստ են: Այսպես, Ուիտկոֆն անմիջապես հայտնեց Լոնդեն մեկնելու մասին, որտեղ պետք է քննարկեն հրադադարի ռեժիմը պահելու գաղափարը: Եվ դրա հիմքում նա դնում է արդեն Մոսկվայի հետ հստակեցրած պայտնի պայմանները, որոնք Պուտինը նաեւ հրապարակավ է հնչեցրել: Այսինքն, եթե Զելենսկին խոսում է հրադադարը շարունակելու մասին, ուրեմն թող ընդունի առաջարկված պայմանները, որոնք, ի դեպ, միանգամայն իրատեսական են: Այսինքն, որ ուկրաինական կողմը չպետք է այդ դադարն օգտագործի բանակն ամրացնելու համար, նաեւ, որ անմիջապես էլ պետք է սկսվեն եւ ավարտին հասցվեն խաղաղության հասնելու պայմանների քննարկումները, եւ նորից այն հիմքով, որը առաջադրել է Պուտինը: Եթե Կիեւն այս պայմաններով հրադադարին չհամաձայնվի, ապա կնշանակի, որ հենց Զելենսկին է խաղաղությունը տորպեդահարողը: Եվ սա Թրամփի համար միանգամայն հիմնավոր առիթ է` նախօրեին հայտարարածի պես` հրաժարվել հետագա միջնորդությունից եւ ուկրաինական կողմին ռազմական օգնություն ցուցաբերելուց: Այս դեպքում Կիեւը մենակ է մնալու Մոսկվայի հետ, հաշվի առնելով, որ Եվրոպան որեւէ լուջ ռազմական օգնություն Կիեւին պարզապես չի կարող ցուցաբերել: Իսկ եթե Զելենսկին համաձայնվում է ներկայացված պայմաններով հրադադարին, ապա նրան շատ արագ կնստեցնեն բանակցային սեղանի առաջ: Իսկ այստեղ, եթե փորձի ժամանակի վրա խաղալ, ապա դա կգնահատվի, որպես հրադադարի պայմաններից հրաժարվել, եւ նորից կվերադառնանք միջնորդի դերից Թրամփի հրաժարվելու կետին: Այսպիսով, Զատկի հրադադարն ակնհայտորեն խորը մտախված ռուս-ամերիկյան ծուղակ էր Լոնդոնի համար, որից ելք կարծես թե չկա»: