Իրական ռազմավարությունը, որը կա ՌԴ-ի Զատիկի հրադադարի հետևում, կարող է Թրամփին ռուսամետ դարձնել. CNN
Միջազգային
Իրական ռազմավարությունը, որը կա Ռուսաստանի հանկարծակի հրադադարի հետևում, կարող է Թրամփին ռուսամետ դարձնել: Այս կարծիքին է CNN-ը:
«ՌԴ նախագահի կողմից հայտարարված Զատկի զինադադարը, հավանաբար, կապահովի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ռուսամետ կլինի ուկրաինական կարգավորման հետ կապված մի շարք հարցերում: Սա, հավանաբար, կխրախուսի Թրամփին ընդունելու հակամարտության երբեմն պրոմոսկովյան սահմանում:
Դա կարող է նաև բարդություններ ստեղծել Ուկրաինայի համար, երբ նրան անխուսափելիորեն կմեղադրեն հրադադարը խախտելու մեջ: Մինչդեռ ՌԴ-ի քայլը Վաշինգտոնը կարող է դիտել որպես Մոսկվայի բարի կամքի ժեստ: Հրադադարի դեպքում ուկրաինական զորքերը կարող են բախվել նյութատեխնիկական լուրջ դժվարությունների»,- նշում է լրատվամիջոցը:
