Ուկրաինայի զինված ուժերին հրաման է տրվել դադարեցնել կրակը. BBC
Միջազգային
Ուկրաինայի զինված ուժերին հրաման է տրվել դադարեցնել կրակը հրադադարի մեկնարկից հետո, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում:
BBC-ի զրուցակիցը հայտարարել է, որ հրադադարի խախտման դեպքում ուկրաինական զինված ուժերը պետք է դրանք ֆիքսեն լուսանկարով ու տեսագրությամբ, անհրաժեշտության դեպքում նաեւ պատասխան կրակ բացեն։
Հրատարակության աղբյուրը նաև խոստովանել է, որ հրադադարի մասին հայտարարությունը զարմացրել է բոլորին։ Ուկրաինական զորքերի մեծ մասը ցանկանում էր հրադադար հաստատել, սակայն առաջնագծում դեռևս անորոշություն կար, թե դա ինչի կհանգեցնի:
Միաժամանակ Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ ուկրաինական ուժերը խախտում են հրադադարը` շարունակելով հարվածներ հասցնել Խերսոնի շրջանի խաղաղ քաղաքներին։ Նա մանրամասնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից հարձակումներ են գրանցվել Ալեշկիի (FPV անօդաչու սարքեր, ականանետեր), Գոլայա Պրիստանի (կամիկաձե անօդաչուների հարվածներ) և Կախովկայի վրա (առնվազն վեց անօդաչու թռչող սարք):
Բայց նաեւ Սալդոն հայտնել է. «Կարևոր է ուղղակիորեն ասել՝ մի շարք հատվածներում լռություն է, չկա գնդակոծություն։ Սա նշանակում է, որ նույնիսկ ուկրաինացի զինծառայողների մեջ կան այնպիսիք, ովքեր լսել են խաղաղության կոչը և պահպանել իրենց մարդասիրությունը։ Բայց, ավաղ, ոչ բոլորը»։
