Առաջիկայում «Բոլոնիայի» դեմ խաղն է, հետո կմտածենք «Բարսելոնայի» մասին. Մխիթարյան
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության քառորդ եզրափակիչում Միլանի «Ինտերը» հաղթահարեց Մյունխենի «Բավարիայի» արգելքը՝ ընդհանուր 4:3 հաշվով հաղթելով մրցակցին։ Հենրիխ Մխիթարյանն այս կապակցությամբ ասել է.
«Այո, սա մեր լավագույն խաղերից մեկն էր: Մենք անչափ ուրախ ենք, որ անցանք հաջորդ փուլ: Մենք արժանի էինք դրան, քանի որ շատ աշխատեցինք, զոհաբերեցինք ամեն ինչ և ցույց տվեցինք իսկական թիմային ոգի:
Իհարկե, մենք հպարտ ենք այս ձեռքբերումով, բայց սրանով չենք սահմանափակվում:
Հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է «Բոլոնիայի» հետ խաղի վրա, իսկ հետո կմտածենք «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին:
Այս հաջողությունը մեզ ուրախացնում է, բայց մենք գիտենք, որ կարող ենք ավելին անել: Ինչպես ասացի մամուլի ասուլիսում, մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները: Մենք գիտենք, թե որքան ենք աշխատում, և հավատում ենք, որ ամեն ինչ անում ենք առաջ գնալու համար՝ անտեսելով արտաքին քննադատությունները:
Այսօր, երբ պարտվում էինք 1։0 հաշվով, ինչը հեշտ վիճակ չէր, խիզախություն և անհատականություն ցուցաբերեցինք՝ խփելով երկու գոլ և առաջ անցնելով: Թեև հետո գոլ բաց թողեցինք, և նրանք հավասարեցրին հաշիվը, մենք ապացուցեցինք, որ արժանի ենք հաջորդ փուլ դուրս գալուն։
Ես գիտեմ, թե ինչպես ենք աշխատում, գիտեմ իմ թիմակիցների որակը և տեսնում եմ, թե որքան նվիրվածությամբ ենք պատրաստվում յուրաքանչյուր մարզման ժամանակ: Մենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Sport Italia-ն։