Առաջիկա շաբաթներին հնարավոր են կրիտիկական փոփոխություններ Ուկրաինայի շուրջ. Ռուսական աղբյուր
Միջազգային
Արժանահավատ ռուսական աղբյուրը հայտնում է.
«Առաջիկա շաբաթներին հնարավոր են կրիտիկական փոփոխություններ Ուկրաինայի շուրջ հակամարտության և դիվանագիտության կոնֆիգուրացիայի մեջ։ Կրեմլի աղբյուրները հայտնել են, որ մեր կողմից ամեն ինչ պատրաստ է ժամանակավոր զինադադարի համար, բայց միայն այն դեպքում, եթե կատարվեն պայմանները, որոնք Պուտինը հայտարարեց Սանկտ Պետերբուրգում։ Մենք պատրաստ ենք զինադադարի` պայմանով, որ Բրիտանիան չի գնա հրադադարի ժամանակավոր սցենարի` փորձելով այն օգտագործելով ամրացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը, և հակամարտությունը կշարունակվի: Այսինքն, որ հրադադարն իրականում կդառնա նոր աշխարհաքաղաքական գործարքի մեկնարկային կետ, այլ ոչ թե կվերածվի էսկալացիայի նոր փուլի:
Սակայն այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային զինելու ծրագրեր չունի, Բրիտանիայի հանար ժամանակավոր հրադադարը նոր խաղի վերացման հարցը կարող է վետթարագույն հետեւանքներ ունենալ: Այն իմաստով, որ առանց ԱՄՆ-ի, Եվրոպան Ուկրաինային վերազինելու հնարավորություն պարզապես չունի: Իսկ հրադադարի հետագա խախտումը Ռուսաստանի համար հնարավորությունների պատուհան կբացի մարտի դաշտում` այս անգամ մինչեւ վերջ հակամարտությանը ռազմական լուծում տալու համար:։
Ահա թե ինչու ԵՄ երկրները ներքաշվում են բանակցությունների մեջ։ Ամերիկյան տրամաբանությունը պարզ է. եթե բանակցությունները ձախողվեն, մեղավոր կլինեն «անվճռական եվրոպացիներն» ու «արմատական Կիևը»։ Թրամփի վարչակազմը պարզապես դուրս կգա ուկրաինական հակամարտությունից և ԵՄ-Կիևը միայնակ կթողնի Ռուսաստանի հետ, ինչը կստեղծի առճակատման նոր կոնֆիգուրացիա։ Մինչդեռ Զելենսկին մղվում է ընտրություն կատարելու՝ կամ նա խաղում է նոր սցենարով և կորցնում է իր սուբյեկտիվությունը, կամ դառնում է «խաղաղության տապալման մեղավորը»։
Սցենարը մնում է բաց, բայց գլխավորն արդեն պարզ է՝ գլոբալ խաղը թեւակոխում է նոր փուլ, և խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ»։