ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել ուկրաինական հարցով միջնորդությունից
Միջազգային
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ տեղեկացնելով նրան երեկ Փարիզում ուկրաինական պատվիրակությանը և ռուս պաշտոնյաներին հեռախոսով ներկայացված խաղաղության առաջարկի մասին։
«Պետքարտուղարն ընդգծել է, որ թեև մեր ազգը հավատարիմ է պատերազմի ավարտին օգնելուն, եթե շուտով խաղաղության հստակ ուղի չհայտնվի, Միացյալ Նահանգները նահանջելու է խաղաղության միջնորդական ջանքերից», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Թրամփը եւս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից, եթե կողմերից մեկը սկսի սաբոտաժի ենթարկել այն։
