Չունենք բավական քանակի ֆուտբոլիստներ, ընտրության հնարավորություն չկա. Ջոն վան'տ Սխիպ
Սպորտ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը «Ֆասթ Մեդիային» տված բացառիկ հարցազրույցում խոսել է հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի և ռեսուրսների մասին:
«Չունենք բավարար քանակի ֆուտբոլիստներ: Հունաստանի հավաքականում աշխատելու ժամանակ ևս բախվում էի այս խնդրին: Ընտրության շատ տարբերակներ չունես: Հայաստանի և Հունաստանի առաջնություններում շատ են արտասահմանցի ֆուտբոլիստները, տեղացի երիտասարդ խաղացողները չեն կարողանում աճել:
Լավ կլիներ, եթե հայ ֆուտբոլիստներն ավելի շատ խաղաժամանակ ստանային ներքին առաջնությունում: Պետք է օրինակներ վերցնել այն երկրներից, որտեղ երիտասարդները շատ խաղաժամանակ են ստանում, գործում են ակադեմիաներ»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:
Շարունակությունը` սկզբնաղբյուրում։