Խաղադաշտից դուրս կան ֆուտբոլիստների խմբեր. Ջոն վան'տ Սխիպը` Հայաստանի հավաքականի մթնոլորտի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը «Ֆասթ Մեդիային» տված բացառիկ հարցազրույցում խոսել է նաև թիմի ներսում եղած տրամադրությունների մասին.
«Մենք պետք է աճենք: Լսել եք, որ հավաքականում վատ մթնոլորտ է: Խոսել եմ բոլոր` 25 ֆուտբոլիստների հետ: Նրանց ասել եմ` կարևոր է դուք ինչպիսին եք խաղադաշտում և դրանից դուրս:
Թիմ դառնալը գործընթաց է նաև խաղադաշտից դուրս, կարևոր են շփումներն ու ուսումնամարզական հավաքները: Հայաստանի հավաքականում ամեն ինչ մի փոքր այլ է, խաղադաշտից դուրս կան ֆուտբոլիստների առանձին խմբեր: Մեր նպատակը նրանց մեկ ամբողջական մարմին դարձնելն է: Կարևոր է, որ հավաքականի ֆուտբոլիստները մեկ բռունցք լինեն»,- ասել է նիդերլանդցի մասնագետը: