Խամենեին պատասխանել է Թրամփի՝ Իրանը ռմբակnծելnւ uպառնшլիքին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. ՊՆ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում արգելափակել TikTok-ը ՄԱՐՏԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Պատմության արյnւնnտ էջերը վերջնական շրջելու պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Տարադրամի փոխարժեքները մարտի 31-ին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ապրիլին Բարձրագույն ուժերը կպաշտպանեն Կենդանակերպի 4 նշաններին Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը Ջուր չի լինի

Ադրբեջանի ամբողջ տարածքում վերացվում են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում

Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է  հետաքննական հոդված, որտեղ անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել իր պատմամշակութային ժառանգությունը, սակայն մեղադրում է հայկական կողմին ԼՂ տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։

«Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև:

Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը, որը գտնվում է Ադրբեջանի Նովխանի գյուղում, վերածված է աղբավայրի։ Իրանական մշակութային ժառանգություն հանդիսացող շիական մզկիթի նկատմամբ ադրբեջանական նման վերաբերմունքը կոշտ արձագանքի է արժանացել իրանական տեղեկատվական կայքերում։ Մզկիթի անմխիթար վիճակի մասին ահազանգել է նաև ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիևը: Ըստ նրա՝ անգամ ցուցանակ տեղադրված չէ, որը կփաստի հուշարձանի՝ պետության կողմից պահպանված լինելը. միայն տեղացիների պատրաստած «Շահ սուլթան Հուսեյնի մզկիթ» վերտառությամբ գրությունն է։ «Կրոնական հուշարձանի ներսը վերածվել է աղբանոցի, որտեղ նետում են անգամ սատկած կենդանիների լեշեր»,- նշել է Զաուր Ալիևը»,- նշված է հոդվածի մեջ: 

Հոդվածում բերված հաջորդ օրինակը Բաքվի Սաբունչուի շրջանում Մաշթաղա ավանում գտնվող 17-18-րդ դարերով թվագրվող արևելյան հայտնի համամն է, որն ամբողջությամբ վերածված է աղբանոցի: Մշակութային այս ժառանգությունը հայտնի է նաև «Ավազի համամ» անունով: Ապշերոնի գրեթե բոլոր գյուղերում գոյություն ունեն նմանօրինակ համամներ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է կիսաքանդ և ավերված վիճակում։

«Նույնպիսի անմխիթար վիճակում է Սումգայիթ քաղաքի Ջորաթ ավանի տարածքում գտնվող պատմական «Հաջը Մաջիդ» համամը, որը բնակչության շրջանում հայտնի է «Հին համամ» անունով։ Այն 15-16-րդ դարերի շինություն է, պատկանում է Շիրվանշահերի դարաշրջանին։ Բնակիչների խոսքերով՝ պատմական հուշարձանի՝ աղբավայրի վերածվելու հիմնական պատճառը պատասխանատու կառույցների անտարբեր վերաբերմունքն է: Պետք է փաստել, որ Հաջը Մաջիդ համամը վերջին անգամ վերանորոգվել է 1985 թվականին և գործել է մինչև 1988 թվականը: Պատմական այս հուշարձանն այժմ կանգնած է վերացման վտանգի առջև:

Հնագույն մեկ այլ հուշարձանի տարածք ադրբեջանցիների կողմից աղբավայրի է վերածվել Աղսու քաղաքում: Տեղում պեղումներ կատարած հնագետ Ֆարիզ Խալիլլին նշել է, որ հնագիտական աշխատանքների ավարտից հետո հուշարձանի մի մասը ոչնչացվել է տարածքում ճանապարհի կառուցապատման աշխատանքների պատճառով: Ադրբեջանցի բնակչությունն էլ, իր հերթին, հուշարձանի տարածքը վերածել է աղբավայրի: Հնագետի խոսքով՝ տարածքում թափված աղբը պատմական հուշարձանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»,- ասված է հիմնադրամի հոդվածում:

Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումից բացի՝ Ադրբեջանում վանդալիզմի են ենթարկվում նաև սրբավայրեր, ուխտատեղիներ: Այսպես՝ դեռևս 2016 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Յալամա ավանում անհայտ անձինք երկու ուխտատեղի են այրել: Ադրբեջանցիների կողմից նույն ճակատագրին են արժանացել Խանոբա, այնուհետև՝ Մոլլա Ահմադ սրբավայրերը:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ մշակութային հուշարձանների հանդեպ կատարվող վանդալիզմը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասը: Հարկ է նշել, որ ոչնչացվում են տարբեր ժամանակաշրջաններին պատկանող և ադրբեջանցիների հետ որևէ աղերս չունեցող մշակութային կոթողները։

«Բաքուն նպատակաուղղված նույն քաղաքականությունն վարում է ոչ միայն բռնազավթված Արցախում՝ ջնջելով հայկական հետքն ու վերացնելով քրիստոնեական եկեղեցիները, այլև՝ հենց Ադրբեջանի տարածքում։ Ասվածի ապացույցը Զաքաթալայի շրջանի հնագույն կիսավեր եկեղեցին է, որը, թեև գտնվում է պետության պաշտպանության ներքո, սակայն ենթարկված է վանդալիզմի։

Այսպիսով՝ ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթությանն է պատերազմ հայտարարել՝ ոչնչացնելով իր տարածքում գտնվող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժեքները։ Այս ամենի մասին փաստում են հենց իրենք՝ ադրբեջանցիները՝ սոցիալական ցանցերի էջերում կատարելով նմանատիպ գրառումներ. «Վանդալիզմ Ադրբեջանում. հայերին մեղադրել պետք չէ, քանի որ ինքներս ենք ոչնչացնում մեր պատմական հուշարձանները»»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածը:






Խամենեին պատասխանել է Թրամփի՝ Իրանը ռմբակnծելnւ uպառնшլիքինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. ՊՆԹրամփը հայտարարել է, որ չի ցանկանում արգելափակել TikTok-ըՄԱՐՏԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՊատմության արյnւնnտ էջերը վերջնական շրջելու պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆՏարադրամի փոխարժեքները մարտի 31-ինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱպրիլին Բարձրագույն ուժերը կպաշտպանեն Կենդանակերպի 4 նշաններինՀայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարըՋուր չի լինիՇնորհավորում եմ քաղաքացու վստահությանն արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին․ ՓաշինյանԱրեգակի վրա M դասի միանգամից հինգ բռնկում է տեղի ունեցել18+ քվեաթերթիկ ԳյումրիիցՔՊ-ն Գյումրիում նախնական տվյալներով միայնակ իշխանություն չի կարող ձևավորել. ՂալումյանՊրոդյուսերը եւս միացավ ՎարդանիկինՈվ չհրապարակի նրա ****** տամ, միկրոֆոնը կտամ գլխիդ. ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի լկտի պահվածքը (Video) 18+Թրամփը սկսեց նորից սպառնալ իրեն «գցել» փորձող ԶելենսկունԹուրքիայում համազգային արշավ է սկսվել Էրդողանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների համարՄուրմանսկում զինյալը 14 հարկանի շենքի տանիքից անկանոն կրակ է բացել փողոցով անցնողների ուղղությամբ (Տեսանյութ)ՔՊ-ականները շեֆի SMS-ից են այսօր արթնացելՎարդանիկին միացավ Թեւանյանի թեկնածուն. Գյումրիում կրքերը եռում են ԲԱՑԱՌԻԿ. Հելնեն երկինք իջնեն ներքեւ ոչ մի փոխզիջում. Ինչ է ասել Փաշինյանը արցախցիների մասինԿԸՀ-ն ամփոփել է 82 տեղամասերից 81-ի արդյունքները․ ՔՊ-ն ստանում է ձայների մոտ 36.8%-ը, ընդդիմադիր ուժերը՝ շուրջ 50%-ըՈվքեր, քանի մանդատով կղեկավարեն Գյումրին.ՖՈՏՈՍԿԱՆԴԱԼ. ՔՊ-ական Նավակ ճոճողը ճոճվում է ԳյումրիումԱմերիկացիները մեզ դավաճանել են. Զապորոժեում գերված ուկրաինական զինվորական (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Փարաքար խոշորացված համայնքում Միասնություն դաշինքը հաղթել է միաձայն«Քիր Սթարմերը խելագար է, ով մեզ բոլորիս մղում է դեպի միջուկային պատերազմ». Daily MailՀայտնի է, որ թեկնածուն քանի տոկոս է ստացելՎԻԴԵՈ. Ինչ հայհոյախառն միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական հարբած պատգամավորների, վարչապետի խորհրդականի ու Շիրակի նախկին մարզպետների մասնակցությամբ.18+50,06%֊ն ընդդեմ 36%֊ի. Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վերջնարդյունքը (82 տեղամասերի տվյալները)Ազատություն ԴՕԿ-ին. գյումրեցու գրառումը՝ քվեաթերթիկի վրաՊատգամավոր Վիլեն Գաբրիելյանի լկտի և հայհոյախառն պահվածքը «Եվրոմեդիա 24»-ի լրագրող Կորյուն Սիմոնյանի նկատմամբ (տեսանյութ)Գյումրիում ձերբակալվել է 4 քաղաքացի, որոնցից 3-ը 70-անց, 80-անց ու 90-անց կանայք ենՓարաքար համայնքում, ըստ նախնական գնահատումների, 57 տոկոս ձայներով հաղթանակ է տանում ընդդիմադիր Վոլոդյա ԳրիգորյանըՓարաքարում տոնում են «Միասնություն» դաշինք  լիդեր Վոլոդյա Գրիգորյանի հաղթանակը (Տեսանյութ)Գյումրիի թիվ 31/45 տեղամասի արդյունքները. Վարդան Ղուկասյանն առաջատար է հսկայական առավելությամբ«ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՄԱՐԶԻԿԻՆ ԴԱՌՆԱԼՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿՆՅԱԶ ԻԲՈՅԱՆՔՊ-ի Սարիկը առաջին տեղում է, բայց քաղաքապետ դառնալու շանսեր չունի31/48-ում առաջատարը Մարտուն Գրիգորյանն է31/9-ում Սարիկն առաջատար էՀայտնի են Մարտուն Գրիգորյանի ցուցանիշներըԸնտրական տեղամասերից ստացած առաջին տվյալները կտեղադրվեն ԿԸՀ կայքում31/62-ում հաղթում է ՍարիկըՓարաքարից վերջին տվյալներըԳյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը՝ 8 ընտրատեղամասերից31/43-ում Վարդանիկը կրկնակի հաղթանակ է տանումԳյումրիի ընտրատեղամասերից ստացվող արդյունքների ներկա պատկերը. թարմացվող31/61-ում կրկին առաջատար է Սարիկը31/35-ում Սարիկը շարունակում է հաղթարշավը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top