Ռուսական աղբյուրները նորից սկսել են խոսել Սերգեյ Լավրովի հեռանալու մասին
Միջազգային
Ռուսական մի շարք տեղյակ աղբյուրներ սկսել են խոսել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռանալու մասին: Ըստ ամենայնի, առաջիկա մեկ-երկու ամիսներին: Այն հաշվարկով, որ Լավրովը հնարավորություն ստանա պաշտոնից հեռանալ, որպես ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք բերած եւ ուկրաինական պատերազմն ավարտին հասցրած նախարար:
Ավելին, արդեն նաեւ խոսակցություններ կան, որ «մոտ ապագայում Կիրիլ Դմիտրիևը կարող է փոխարինել ավրովին ԱԳՆ ղեկավարի պաշտոնում»,- գրում են որոշ ալիքներ։ «Եվ խոսքը միայն վաստակաշատ կարիերա ունեցող դիվանագետի բավականին պատկառելի տարիքի մասին չէ, որն ինքնին իր դերն ունի նրա հեռանալու հարցում: Նոր իրողությունները պահանջում են նոր մարդ՝ արեւմտյան էլիտայի հետ հաջող հաղորդակցություն կառուցելու փորձով»։
Որոշ տեղեկացված աղբյուրներ էլ վստահ են, որ Լավրովը դեռ մի որոշ ժամանակ կմնա պետական համակարգում, ասենք` նախագահի խորհրդականի դերում: «Կկատարի հատուկ առաքելությունների ֆունկցիա` թողնելով այն հսկա բեռը, որը պահանջում է ԱԳ նախարարի պաշտոնը եւ որն արդեն դժվար է կրել 75-ամյա տարիքում»: