Ինչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ. Սերոբյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Տիրասպոլի «Շերիֆի» վինգեր Արթուր Սերոբյանը Վրաստանի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումից առաջ նախախաղային ասուլիսին պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
«Վրաստանի հավաքականի երկրպագուները շատ էին Երևանում, կարծում եմ` վաղն այստեղ շատ կլինեն մեր երկրպագուները և կաջակցեն մեզ:
Առաջին խաղում բացակայում էի հայտացուցակից, դա մարզչի որոշումն է: Ինձ համար ամենակարևորը հավաքականի ճամբարում լինելն ու մեր արդյունքներն են: Ինչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ լինում:
Ձախ եզրում խաղալու փորձ ևս ունեմ: Աջից խաղալն ավելի հարմար է, բայց մարզիչը կորոշի, թե որ դիրքում կխաղամ:
Կարծում եմ` Վրաստանի դեմ առաջին խաղից հետո Հայաստանի հավաքականը վերականգնվել է: Ամեն ինչ անցյալում է: Պատրաստվում ենք պատասխան խաղին»,- ասաց Սերոբյանը: