17 ամյա տղային սպանել է իր կնոջը երկար նայելու համար. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները մարտի 19-ին Հատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբ Մի ամբողջ օր ջուր չի լինի Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին զրպարտելու էին դուրս եկել հետևյալ լեգիոներները Հավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան Ամերիկյան աստղանավորդները, ովքեր տիեզորքում պետք է մնային 8 օր, վերադառնում են 9 ամիս անց (Տեսանյութ) Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. Ուիտկոֆ «Ինտերը» առաջարկ ունի Ինձագիին Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

ՈՒՐԵՄՆ ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»

Վերլուծություն

­Նի­կո­լա­կան­ներն այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն գո­վազ­դում են, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­ված փաս­տա­թուղ­թը մե­ծա­պես ձեռն­տու է Հա­յաս­տա­նին: Նաեւ, որ Ա­լիե­ւը հի­մա ա­պա­տե­ղե­կատ­վա­կան սադ­րանք­նե­րի է գնում, որ­պես­զի այն չստո­րագ­րի:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ

Այդ կար­գի քա­րոզ­նե­րին, ի­հար­կե. լուրջ վե­րա­բեր­վել պետք չէ: Այն պարզ պատ­ճա­ռով, որ ե­թե Բա­քուն չցան­կա­նար, հաս­տատ այդ փաս­տա­թուղ­թը վերջ­նա­կան տես­քի չէր գա: Ա­վե­լին, այդ վերջ­նա­կան տես­քի մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից հե­տո ան­գամ Ա­լիե­ւը բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է, որ դեռ ու­նի մի շարք նա­խա­պայ­ման­ներ, այ­լա­պես չի ստո­րագ­րե­լու: Կարճ ա­սած, ե­թե ինչ-որ բան Հեյ­դա­րո­վի­չին չբա­վա­րա­րի, նա ա­ռանց սադ­րանք­ներ սար­քե­լու էլ պար­զա­պես կա­րող է չստո­րագ­րել, ա­ռանց դրա հա­մար կեղծ բա­ներ մո­գո­նե­լու:

Մ­յուս կող­մից, նի­կոլ­յան ռե­ժի­մի քա­րոզ­նե­րը, թե այդ փաս­տա­թուղ­թը ձեռն­տու է Հա­յաս­տա­նին, ի­հար­կե, սո­վո­րա­կան կեղ­ծիք է: Դ­րա­նում հա­մոզ­վելն էլ դժվար չէ. ե­թե այդ­քան լավ փաս­տա­թուղթ լի­ներ, նի­կո­լա­կան­նե­րը դրա ա­մեն մի կե­տի շուրջ ար­դեն իսկ ճոխ շոու­ներ սար­քած կլի­նեին:

Ա­մեն դեպ­քում, այդ­քա­նով հան­դերձ, մեկ բան այս պա­հին էլ հաս­տատ է. մի քիչ այս, մի քիչ այն կողմ, սա­կայն ներ­կա ի­րա­վի­ճա­կում նման «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» նոր պա­տե­րազ­մի միակ այ­լընտ­րանքն է, թեեւ՝ ոչ վերջ­նա­կան ե­րաշ­խի­քը: Այ­սինքն, այն բո­լոր կո­րուստ­նե­րը, ո­րոնք ու­նե­ցել ենք նի­կոլ­յան ռե­ժի­մի պատ­ճա­ռով, հետ բե­րել հնա­րա­վոր է միայն ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով: Նաեւ Ա­լիե­ւի տե­սանկ­յու­նից. ե­թե ինչ-որ նոր խո­շոր բան է ու­զում ստա­նալ, ա­պա դա կա­րող է ա­նել միայն ռազ­մա­կան ճա­նա­պար­հով: Ի­հար­կե, աշ­խար­հը դեռ խա­ռը վի­ճա­կում է, ռազ­մա­կան լու­ծում­ներ այս պա­հին տես­նում ենք տար­բեր հատ­ված­նե­րում: Մ­յուս կող­մից, հիմ­նա­կան ու­ժե­րին պե՞տք է կով­կաս­յան տի­րույ­թում եւս մեկ պա­տե­րազմ՝ իր ա­նո­րո­շութ­յուն­նե­րով հան­դերձ: Թե­րեւս, հենց այս վեր­ջին գոր­ծոնն է, որ ոչ միայն Նի­կո­լի, այ­լեւ՝ Ա­լիե­ւի հա­մար է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, իր մի քիչ այս, մի քիչ այն կող­մով հան­դերձ դարձ­նում ըն­դու­նե­լի, ե­թե ոչ՝ պար­տադ­րանք: Բայց ա­հա, այդ փաս­տից բխում է հի­շա­տակ­ված շատ պարզ հար­ցը՝ իսկ որ­տե՞ղ է ստո­րագր­վե­լու (ե­թե, ի­հար­կե, բա­նը հաս­նի դրան) այդ փաս­տա­թուղ­թը՝ դրա­նից բխող ողջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով հան­դերձ:

­Մինչ ԱՄՆ-ում տե­ղի ու­նե­ցած այս փո­փո­խութ­յուն­նե­րը, կար պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման եր­կու հիմ­նա­կան եւ մեկ «չե­զոք» տար­բե­րակ: Հիմ­նա­կան­նե­րից՝ Վա­շինգ­տոնն (Բր­յու­սե­լը) էր, երկ­րոր­դը՝ Մոսկ­վան: Այ­սինքն, այդ եր­կու հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րից ո՞վ էր լի­նե­լու այդ պայ­մա­նագ­րի «քա­վո­րը», դա էլ հու­շում կդառ­նար, թե հա­րավ­կով­կաս­յան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տորն իր ուղղ­վա­ծութ­յան մեջ է հայտն­վե­լու: Եվ «չե­զոք» տար­բե­րա­կը, որ պայ­մա­նա­գիր կա­րող էր ստո­րագր­վել նաեւ ա­ռանց ո­րե­ւէ «քա­վո­րութ­յան», ա­սենք սահ­մա­նի Ի­ջե­ւա­նի հատ­վա­ծում, որ­տեղ սո­վո­րա­բար ի­րենց հան­դի­պում­ներն են ա­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րը: Եվ այդ դեպ­քում դեռ չլուծ­ված կմնար աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի թե­ման՝ պահ­պա­նե­լով դե­պի Թուր­քիա ո­րո­շա­կի ուղղ­վա­ծութ­յուն:

­Ներ­կա­յումս ու­նենք նման պատ­կեր: ԱՄՆ-ն, ըստ էութ­յան, նման հայտ գո­նե այս պա­հի դրութ­յամբ չի ներ­կա­յաց­նում: Ո­րոշ աղբ­յուր­ներ օ­րերս հայտ­նե­ցին, որ Մոսկ­վա­յում Թ­րամ­փի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ս­թի­վեն Ո­ւիտ­կո­ֆը, Պու­տի­նի հետ հան­դի­պու­մից հե­տո, մեկ­նել է Բա­քու: Դ­րա­նից զատ, նա­խօ­րեին ԱՄՆ նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հար­ցե­րով խորհր­դա­կան Մայքլ Ո­ւոլցն անդ­րա­դար­ձավ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րին»՝ գրե­լով. «Հա­րա­վա­յին Կով­կա­սում հա­կա­մար­տութ­յու­նը պետք է ա­վարտ­վի: Այս շա­բաթ ես զրու­ցե­ցի Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Ա­լի­եւի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հար­ցե­րով խորհր­դա­կան պա­րոն Հիք­մեթ Հա­ջի­եւի հետ… Ես ա­սա­ցի նրան, որ մենք այժմ պետք է ա­վար­տենք այս խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը, ա­զատ ար­ձա­կենք բան­տարկ­յալ­նե­րին…»: Ս­րանք գործ­նա­կա­նում այն միակ ազ­դակ­ներն են, որ Թ­րամ­փի վար­չա­կազմն ինչ-որ ձե­ւով փոր­ձում է հե­տաքրքր­վել հա­րավ­կով­կաս­յան ի­րո­ղութ­յուն­նե­րով, եւ սրան­ցում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» Վա­շինգ­տո­նում ստո­րագ­րե­լու տարր տե­սա­նե­լի չէ:

­Բա­ցառ­վում է նաեւ Բր­յու­սե­լի տար­բե­րա­կը: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» վեր­ջին չլուծ­ված կե­տե­րից մեկն էլ եվ­րա­դի­տորդ­նե­րին հե­ռաց­նելն էր, եւ այդ կե­տը հայ­տա­րար­վեց լուծ­ված: Այ­սինքն, ե­թե մինչ այս Եվ­րո­պան գործ­նա­կա­նում միայն այդ կերպ էր ո­րո­շա­կի դեր պահ­պա­նում հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ, հի­մա նա դրա­նից եւս զրկվե­լու է: Ու դա կարե­լի է հաս­կա­նալ. Եվ­րո­պան ներ­կա­յումս այն կար­գի խո­րը ճգնա­ժա­մի մեջ է մտել, որ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ինչ-ինչ դիր­քեր պա­հե­լու մա­սին մտո­րում­ներն ան­գամ պար­զա­պես ա­նի­մաստ են:

Այս­պի­սով, նախ­կին տար­բե­րակ­նե­րից այս պա­հին մնում է եր­կու հիմ­նա­կա­նը: «Չե­զոք» տար­բե­րա­կը, ի­հար­կե, ինչ­պես եւ նախ­կի­նում, հի­մա էլ ու­նի փոքր հա­վա­նա­կա­նութ­յուն, եւ դեռ չբա­ցա­ռենք:

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ

Մ­յուս՝ Մոսկ­վա­յի տար­բե­րակն այս փու­լում բա­վա­կա­նին աչ­քի ըն­կավ: Նախ, բա­ռա­ցիո­րեն հա­ջորդ օ­րը, երբ հայ­տա­րար­վեց «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» պատ­րաստ լի­նե­լու մա­սին, Նի­կո­լը շտա­պեց զան­գել Պու­տի­նին: Կ­րեմ­լի պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յան հա­մա­ձայն, զրույցն ու­նե­ցել է այս տես­քը. «Նի­կոլ Փա­շին­յա­նը հայ­տա­րա­րեց Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի հաս­տատ­ման ա­վար­տի եւ­ այս կար­եւոր փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լու Եր­եւա­նի պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին։

Վ­լա­դի­միր Պու­տինն այս կա­պակ­ցութ­յամբ ընդգ­ծել է, որ Ռու­սաս­տա­նը միշտ ա­ջակ­ցել եւ շա­րու­նա­կում է ա­ջակ­ցել հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը՝ ի շահ Անդր­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում անվ­տան­գութ­յան, կա­յու­նութ­յան եւ կա­յուն սո­ցիալ-տնտե­սա­կան զար­գաց­ման։ Այս նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար ե՛ւ Հա­յաս­տա­նը, ե՛ւ Ադր­բե­ջա­նը միշտ կա­րող են հույս դնել ռու­սա­կան կող­մից ցան­կա­ցած հնա­րա­վոր օգ­նութ­յան վրա։

Անդ­րա­դարձ է կա­տար­վել նաեւ ռուս-հայ­կա­կան փոխ­շա­հա­վետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­ման ո­րոշ հար­ցե­րի։

­Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը հաս­տա­տել է, որ ըն­դու­նում է Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հրա­վե­րը եւ մաս­նակ­ցե­լու է մա­յի­սի 9-ին Մոսկ­վա­յում կա­յա­նա­լիք հո­բել­յա­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին՝ նվիր­ված Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կի 80-ամ­յա­կին»:

Ըստ էութ­յան, սա նշա­նա­կում է, որ ռու­սա­կան հար­թա­կում այդ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լու ա­ռա­ջար­կը մնում է ու­ժի մեջ: Եվ որ պա­կաս հե­տաքր­քիր չէ, դրա­նից հե­տո նաեւ խո­սել են հայ-ռու­սա­կան «փոխ­շա­հա­վետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րից», եւ այն­քան հա­ջող, որ Նի­կո­լը միան­գա­մից հաս­տա­տել է՝ մա­յի­սի 9-ին կլի­նի Մոսկ­վա­յում:

Ու այս­տեղ չմո­ռա­նանք, որ մա­յի­սի 9-ի այդ մասշ­տա­բա­յին մի­ջո­ցա­ռու­մը, բա­ցի պատ­մա­կա­նից, այս ան­գամ իր հիմ­քում ու­նի մեկ այլ ի­մաստ եւս: Այ­սինքն, գո­նե Մոսկ­վա­յի պատ­կե­րաց­մամբ, այդ օ­րը Կար­միր հրա­պա­րա­կում ներ­կա­յաց­ված կլի­նեն այն երկր­նե­րը, ով­քեր ի­րենց տես­նում են հա­մաշ­խար­հա­յին բա­րի­կադ­նե­րի նույն կող­մում:

ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

­Նի­կո­լի այդ զան­գը Մոսկ­վա, ի­հար­կե, միան­գա­մայն սպա­սե­լի էր: Ա­ռա­վել եւս, այն բա­նից հե­տո, երբ ան­գամ Թուր­քիա­յում, ինչ­պես պարզ­վեց, նրա­նով ա­ռանձ­նա­պես հե­տաքրքր­ված չեն:

­Սա­կայն կա մեկ այլ ինտ­րիգ. իսկ Ա­լիե­ւը կցան­կա­նա՞ գնալ մոս­կով­յան հար­թակ: Ժա­մա­նա­կին նա այդ մա­սին շատ էր խո­սում: Բայց ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման սկան­դա­լա­յին պատ­մութ­յու­նից հե­տո, երբ Հեյ­դա­րո­վի­չը սկսեց աս­տի­ճա­նա­բար շարժ­վել դե­պի հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յուն, հար­ցե­րը շատ են: Ա­ռա­վել եւս, որ Իս­րա­յե­լում ար­դեն բա­ցա­հայտ են քա­րո­զում, թե Ադր­բե­ջանն ի­րենց դաշ­նա­կիցն է, եւ կփոր­ձեն ԱՄՆ-ի մաս­նակ­ցութ­յամբ ե­ռա­դա­շինք ձե­ւա­վո­րել, ին­չի հետ կապ­ված նաեւ Ա­լիե­ւից էր ակ­նարկ­ներ հնչում: Այ­սինքն, թե­մա տե­ղա­փոխ­վում է այլ հար­թու­թյուն՝ իսկ Թ­րամ­փը կցան­կա­նա՞ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում Ռու­սաս­տա­նի հետ պահ­պա­նել այն շի­կա­ցած հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք կա­յին Բայ­դե­նի ժա­մա­նակ: Այս հար­ցին դեռ կհաս­նենք: Բայց մինչ այդ, հի­շենք օ­րերս Կ­րեմ­լից հնչեց­րած մեկ այլ ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն:

Այս­պես, օ­րերս Կ­րեմ­լի մա­մու­լի ծա­ռա­յութ­յու­նը հայտ­նեց, որ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նը, Բե­լա­ռու­սի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կոն եւ Տա­ջիկս­տա­նի նա­խա­գահ Է­մո­մա­լի Ռահ­մո­նը, ով­քեր ոչ պաշ­տո­նա­կան հան­դի­պում էին անց­կաց­նում, հե­ռա­խո­սով կապ են հաս­տա­տել Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւի հետ. «Տե­ղի է ու­նե­ցել ջերմ, բա­րե­կա­մա­կան զրույց, ո­րի ըն­թաց­քում ղե­կա­վար­նե­րը քննար­կել են միջ­պե­տա­կան ​​հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­մանն առնչ­վող մի շարք հրա­տապ հար­ցեր: Պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն է ձեռք բեր­վել հան­դի­պել մա­յի­սի 9-ին Մոսկ­վա­յում՝ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կի 80-ամ­յա­կին նվիր­ված տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ»,- աս­ված է հայ­տա­րա­րութ­յան մեջ։

Կ­րեմ­լի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նը, ի­հար­կե, «տա­րօ­րի­նակ» տեսք ու­նի: Ս­տաց­վում է այս­պես. ե­րեք ղե­կա­վար­նե­րով ի­րենց հա­մար զրու­ցում էին, հան­կարծ, չգի­տես ին­չու, հի­շե­ցին Ա­լիե­ւին, զան­գե­ցին, նա էլ ու­րա­խա­ցավ, թե՝ մա­յի­սի 9-ին կգամ, կհան­դի­պենք-կխո­սենք: Բայց ին­չո՞ւ հի­շե­ցին Ա­լիե­ւին, ով «նե­ղա­ցած» էր Պու­տի­նից, թեեւ դրա պատ­ճա­ռով տհաճ վի­ճա­կի մեջ է ըն­կել: Այ­սինքն, գործ­նա­կա­նում ար­դեն հաս­տատ­ված է, որ ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման պատ­մութ­յու­նը սար­քել էին բրի­տա­նա­ցի­նե­րը՝ ուկ­րաի­նա­ցի­նե­րի մի­ջո­ցով: Ու հի­մա Ա­լիե­ւը պետք է իր ա­րա­ծի հա­մար պա­տաս­խան տա, բայց նաեւ՝ բրի­տա­նա­ցի­նե­րից «պա­տաս­խան պա­հան­ջե­լով»: Եվ ի՞նչ է ստաց­վում, Լու­կա­շեն­կոն եւ Ռահ­մո­նը միջ­նոր­դել են, որ Պու­տի­նը տե­ղի ու­նե­ցա­ծը «մո­ռա­նա՞». նման է: Իսկ հա­նուն ին­չի՞ Պու­տի­նը կա­րող է նման լկտի պահ­ված­քը «մո­ռա­նալ»…

Ս­րա­նով հան­դերձ, նաեւ ֆիք­սենք գլխա­վո­րը. մա­յի­սի 9-ին ոչ միայն Նի­կո­լը, այլ նաեւ Ա­լիեւն է լի­նե­լու Մոսկ­վա­յում, ինչն ար­դեն իսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­ման մա­սին ին­դի­կա­տո­րի տեսք ու­նի: Իսկ ին­չո՞վ հար­մար ա­ռիթ չէ ««խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու հա­մար…






17 ամյա տղային սպանել է իր կնոջը երկար նայելու համար. մանրամասներՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՀատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբՄի ամբողջ օր ջուր չի լինիՆախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին զրպարտելու էին դուրս եկել հետևյալ լեգիոներներըՀավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան Ամերիկյան աստղանավորդները, ովքեր տիեզորքում պետք է մնային 8 օր, վերադառնում են 9 ամիս անց (Տեսանյութ)Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. Ուիտկոֆ«Ինտերը» առաջարկ ունի ԻնձագիինՁերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ ԻմամօղլունԹրամփ. Պուտինն ինձ ասաց, որ եթե ես իր ընկերն եմ, նա չէր ցանկանա ինձ թշնամի տեսնելՄԱՐՏԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Հրապարակ». Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրումԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև անցկացվող շտաբային բանակցություններին«Ժողովուրդ». ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումՄեդվեդեւ. ճաշասեղանի մոտ միայն Ռուսաստանն ու Ամերիկան ​​են, մյուսները` մենյուումԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում էԵվս մեկ թափանցիկ ակնարկ, որ Մոսկվան Թրամփի հետ բանակցությունները հաջողված է համարում (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինական անօդաչուները հարվածել են Կուբանում նավթի կարևոր պահեստներից մեկին«Հրապարակ». Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն«Ժողովուրդ». ՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից«Հրապարակ». Ադրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ«Ժողովուրդ». Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգՊուտինն ու Թրամփը նորից ակնարկեցին, որ Իրանի թեման կարեւորագույնն էԹրամփ. Պուտինի հետ հեռախոսազրույցը շատ լավ էր և արդյունավետԲելգորոդում հարձակվող ուկրաինական զրահատեխնիկայի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Դարավոր կշեռքների ցուցադրման ավարտին մնացին հաշված օրերՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոն ստեղծելու համար Կիևը փորձել է ներխnւժել Բելգորոդի շրջան. ՌԴ ՊՆՎլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը անհերքելի առաջընթաց էր․ ԿոսաչովՇատերի կեղծ դեմքերն եմ բացահայտել, որի համար պատասխան կտան. Անույշ Խուդավերդյան«Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմը կունենա հայերեն կրկնօրինակում, «Թռչեի մտքով տուն»-ը՝ տեսահոլովակԱփսոսանք եմ զգում միայն, որ գնում են ու գնում, իսկ փոխարինումը էդ որակի չէ. Յուրի ԻգիթխանյանԻրենց դատարկաբանությամբ ուղիղ Սերժ Սարգսյանին են փորձում անվանարկելԹՐԱՄՓԸ ԿԱՐՈՂ Է ԾՈՒՂԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄՇատ եմ ուզում հաղթենք Վրաստանի հավաքականին. Գեորգի ՀարությունյանՈՒՐԵՄՆ ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք աշխարհի գավաթի երրորդ փուլինԵԱ-2025. Հայաստանի ըմբշամարտի հավաքականների հայտացուցակները Գազարը կարող է օգնել պայքարել շաքարախտի դեմ. CTSԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՔՊ-Ի ՆԵՐՔԻՆ «ՊԱՏԻ ՏԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը՝ ըստ Սպիտակ տանՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա ԴեղտրիկյանըՊուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ ԿրեմլԲացահայտումներ եմ անելու Աննա Վարդապետյանի ներկայությամբ․ Հովիկ ԱղազարյանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկություն է տարածել. ՀՀ ՊՆԶելենսկին ավելի լուրջ ներողություն է պատրաստվում խնդրել. Հրանտ Միքայելյան Պուտինի զրույցը Թրամփի հետ «շատ լավ» է անցել. CNNԲելգորոդի ուղղությամբ ուկրաինական հարձակումն արյունոտ ավարտ ունեցավ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top