Ռուսները կտրուկ ակտիվացրել են Սեվերսկի ուղղությունը` գրավելով Բելայա գորան (Քարտեզ)
Միջազգային
Ռուսները կտրուկ ակտիվացրել են ճակատային եւս մեկ հատված` Սեվերսկի ուղղությունը:
Այսպես, նախօրեին ռուսական ստորաբաժանումները գրավեցին Սեւերսկի արեւելյան ուղղությամբ հիմնական պաշտպանական գոտին` Բելագորովկայի հատվածը եւ դրա ամենաբարձրադիր կետը` Բելայա գորան, որն ուկրաինական կոմղն ամրացրել էր երկար ամիսներ։
Այս պահին ռուսական ուժերն արդեն կարող են անհամեմատ շահեկան` բարձրադիր դիրքերից հարձակումը զարգացնել մինչեւ բուն Սեւերսկ: Ավելի կոմկրետ, ուկրաինական ուժերի համար այդ հատվածում միակն հարմար բնագիծը բուն քաղաքն է։
Բայց միաժամանակ Սեւերսկի ընդհանուր գոտին արդեն կիսաօղակային վիճակում է: Միաժամանակ, ռուսական ուժերը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այդ կիսաօղակի հարավային թեւիս հարձակում են սկսել Կրամատորսկի եւ Սեւերսկի թիկունքային գոտու ուղղությամբ: Այսինքն, գործ ունենք արագ աճող հերթական կատաստրոֆիկ իրավիճակի հետ:

