Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցեր Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն

Թուրքերից նվեր ստացողները շաբաթական 20.000 դոլար փող են աշխատում. Արամ Մանուկյան

Հասարակություն

Տեղեկատվական պատերազմում մենք աննկարագրելի կերպ ենք պարտվում

Մեր օրերում շատացել են սոցցանցային հայրենասերները, ինչը ողջունելի կլիներ, եթե օֆլայն տիրույթում էլ նրանք ցուցաբերեին նույնպիսի ակտիվություն եւ չունենային հետին նպատակներ: Թեեւ երբեմն տպավորություն է, որ այդ գրառումներով ու ուղիղ եթերներով նույնիսկ Վանն ու Անին ենք վերադարձնելու շուտով, բայց իրականությունը բոլորովին այլ է, հատկապես «Տիկ- Տոկ» հարթակում, որտեղ, այսպես ասած, «բաթլներով» (նշանակում է «ճակատամարտ») թասիբ պահողներն են օր օրի ավելանում:

Բանն այն է, որ «բաթլ» խաղացող հայերը միանում են թուրք կամ ադրբեջանցի «բաթլ» խաղացողների ու ողջ խաղի ընթացքում, որը տեւում է 5 րոպե, գոռում են՝ «թասիբը պահեք», «սա պրինցիպի հարց է, ախպերնե՜ր, ցույց տանք, թե ինչ սպայկա ազգ ենք» եւ նմանատիպ կոչերով գումար են վաստակում: Սակայն, երբ պետք է լինում իրական թասիբ պահելու, բոլորը, կարծես, լռում են, եւ քչերն են խոսում:

Նախ` ավելի բացենք փակագծերը, թե ինչ է «բաթլը». երկու անձ օնլայն միանում են եւ խաղում: Ամեն մեկն ունենում է իր համախոհները, ովքեր գումար են գցում՝ իրենց կողմից նախընտրելի խաղացողի օգտին: Ու ում շատ նվեր կգցեն՝ նա էլ կհաղթի հերթական խաղը: Այստեղ «թասիբի» հարցն այն է, որ հայը չպարտվի հակառակ կողմին, տվյալ դեպքում՝ թշնամի պետության ներկայացուցչին: Սակայն «թասիբ» ասելով՝ գումար են վաստակում մեկ այլ անձինք: Այս ամենն իր հերթին ձեւավորում է հասարակության մեջ չաշխատելու, սակայն լուրջ գումարներ վաստակելու «կուլտուրան»:
Այս հարցին անդրադարձ է կատարել հումորիստ, դերասան ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով եւս «Տիկ- Տոկ» հարթակում վարում է իր բլոգը եւ անցկացնում «բաթլներ»: Արամը տեւական ժամանակ է, ինչ պայքարում է ադրբեջանցի բլոգերի դեմ, ով վատ է արտահայտվել հայերի մասին:

«ԹՈՒՐՔԵՐԻՑ ՆՎԵՐ ՍՏԱՑՈՂՆԵՐԸ ՇԱԲԱԹԱԿԱՆ 20.000 ԴՈԼԱՐ ՓՈՂ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ»

— Արամ, ինչի՞ց սկսվեց Ձեր պայքարը ադրբեջանցի բլոգերի դեմ:

— Երբ նկատեցի այդ ադրբեջանցու տեսանյութերն իմ ազգի հետ կապված, որոնք իրենց բնույթով ամբողջապես ծաղրանք էին ներկայացնում, որոշեցի ես էլ իմ ֆորմատին համապատասխան արձագանքել, որպեսզի այդ պրոպագանդիստը սաստվի, եւ մենք էլ մեր հերթին հակաքարոզ անենք: Առհասարակ, տեղեկատվական պատերազմում մենք աննկարագրելի կերպ ենք պարտվում: Մի Քյամրամ, մեր այս ողջ հայերիս, այս «լոփո-լոփո» խոսացող բլոգեր-տիկտոկեր-սթիմերներին հաղթում է: Մենք ունենալով մեր լծակները, մեր ռեսուրսները՝ պատմություն պահելու եւ ներկայացնելու, բացարձակ դրանով չենք զբաղվում: Բոլորին միայն հետաքրքրում են թոփերը, փողերը: Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, երբ մենք ունենք Արցախից եկած բազում տիկտոկերներ, սթիմերներ եւ բավականին մեծ գումար աշխատողներ, սակայն չկա մեկ անձ, ով կխոսի Արցախից, Արցախի պատմությունից:

— «Տիկ -Տոկում» շատ երեխաներ կան, որոնք լսում են նաեւ թշնամու քարոզը: Դա լրջագույն վտանգ է…

— Այո, ճիշտ եք նկատել: Կան երեխաներ, ովքեր չգիտեն պատմություն եւ չեն էլ ուզում իմանալ: Քյամրամի ասածը լսելով՝ կասկածի տակ են դնում մեր դարավոր պատմությունը: Ես ինքս էլ եմ խաղում, սակայն անտարբեր չեմ կարող անցնել այս ամենի նկատմամբ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ, կարծես թե, բոլորը ասում են՝ մենք չենք խառնվում նման հարցերի մեջ, սակայն երբ փող է պետք լինում, լավ էլ խառնվում են, իբրեւ թե՝ հայի թասիբը պահեք թշնամի ազգի մոտ: Թասիբը խաղով չեն պահում ու վերջում լավ փող հավաքում տվյալ խաղից: Այս վերջին շրջանում ինձ շատ են անհանգստացնում ադրբեջանցիների տեսանյութերը: Ինձ տեսանյութեր են ուղարկում՝ ասելով՝ «Նայիր, դու քեզ այստեղ ճղում ես, սակայն քո հայ աղջիկները հետույքները շարժելով, պարում են մեզ համար, մեր երգերի տակ»: Դա ուղղակի անընդունելի բան է իմ կողմից: Գոնե այդ աղջիկներին մեկը կողքից խորհուրդ տա, որ այսուհետ փակեն նման տեսանյութերը, որ թշանմին ի շահ իրեն չօգտագործի:
Ոչ ոք չի խառնվում ոչնչին: Տրանսպորտի թանկացման մասին ոչ մի տիկտոկեր չխոսեց, ասում են՝ դա քաղաքականություն է, բայց սովորական սունդուկի՝ 100 աչոկի համար «փրթում» են իրար, որը հեչ 100 դրամ չի կազմում: Թող խոսեն ադրբեջանցիների պահվածքի մասին, դա էլ հո քաղաքականություն չի, թող թուրքերից նվերներ ստանալու մասին խոսեն: Ձեռք չի տալիս, չէ՞, որովհետեւ թուրքերից նվեր ստացողները շաբաթական 20.000 դոլար փող են աշխատում: Էլ ի՞նչ թասիբի մասին է խոսքը: Այդ թասիբ ասողները մի օր Արցախի մասին չխոսեցին, որ քյամրամներն էլ ձայները կտրեն:

«ՏՈ ՀԻՄԻԿՎԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԵՉ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ»

— «Տիկ- Տոկում» հայ աղջիկների պահվածքը ինչպե՞ս կբնութագրեք:

— Դուրս չեն գալիս, ամբողջը հետույք է, իհարկե, մի քանի հոգու հանած:

Իսկ գուցե ժամանա՞կն է, որ Հայաստանում փակվի «Տիկ- Տոկը»:

— Փակելը սխալ կլինի: Ընդամենը պետք է վերահսկվի այդ հարթակը: Եթե մի քանիսը չեն կարողանում ճիշտ օգտվել «Տիկ- Տոկից», ինչո՞ւ պետք է մնացածը տուժեն: Պարզապես, հիմա, ցավոք, ազգի մեծամասնությունը նստած, «Տիկ- Տոկով» գումար է աշխատում ՝ փոխարենը ոչինչ չանելով: Ես աշխատում եմ՝ հումոր ներկայացնում, մեկ ուրիշը երգում է եւ այլն: Այսինքն՝ մենք նման կերպ ենք նաեւ պահում մեր հարթակը, սակայն մեծամասնությունը մարմնի մասերը ցուցադրելով կամ, պարզապես, հեռախոսի դիմաց նստելով՝ գումար է աշխատում: Բայց դե մեղադրելու էլ չէ՝ անխելք մարդուց ի՞նչ սպասենք: Նմանները հենց խաղում են, կանչում են մնացածին, թե բա՝ եկեք, նվեր գցեք, լայքեք, խաղս պահեք՝ «թասիբի» հարց է, բայց հենց հարցը հասնում է իրական թասիբին, ոչ ոք չի խառնվում՝ պատճառաբանելով, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Տո հիմիկվա քաղաքական գործիչներն էլ հեչ քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց սա քաղաքականության հետ կապ չունի: Ի՞նչ կապ ունի մասնագիտությունը` ադրբեջանցուն հասկացնելու համար մեր պատմությունը:

«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊԱՀԵՔ ԹԱՍԻԲԸ, ՈՉ ԹԵ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Դուք սկզբունքորե՞ն չեք խաղում թուրքերի եւ ադրբեջանցիների հետ:

— Ընդհանրապես չեմ խաղում նրանց հետ: Դա բացառվում է:

Իսկ թշնամու հետ խաղացող հայերին ինչպե՞ս եք վերաբերվում:

— Շատ վատ: Որովհետեւ այստեղ այլ խաղային քաղաքականություն է գործում: Երբ մեկը խաղում է թշնամու հետ, կողքից այլ հայ տեսնում է ու մտածում՝ գնամ հայի թասիբը պահեմ, գումար, նվերներ գցեմ, որ հաղթի թշնամուն, բայց «Տիկ- Տոկում» թասիբ պահելը ես այդպես էլ չհասկացա: Հայրենսիրական երգեր են միացնում, հետեւում Հայաստանի դրոշը դնում ու փող աշխատում: Իրականում պահեք թասիբը, ոչ թե փող աշխատելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
 









Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՌուսները ծանր հարվածներ են հասցրել Խարկովին (Տեսանյութ, ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top