ՇՏԱՊ. Երեւանը կոլապսի մեջ է, գիծ են դուրս եկել մահվան գազելները

Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է:
Վարորդներից մի քանիսը հայտնել են, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որ չի փոփոխվել: Քաղաքապետարանից դեռ չեն արձագանքել:
Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են: