Ռուսները ԲՄՊ-ներով Նյու Յորքից արագ ճեղքումով դեսանտ են իջեցրել Լեոնիդովկայում` Տորեցկի արեւմտյան թեւում (Քարտեզ)
Միջազգային
Նախնական տվյալներով, Ռուսական ուժերը ԲՄՊ-ներով Նյու Յորքի հատվածից արագ ճեղքումով դեսանտ են իջեցրել Լեոնիդովկայում: Խոսքը Տորեցկի արեւմտյան թեւում գտնվող բնակավայրի մասին է:
Եթե ռուսներին հաջողվի ամրանալ Լեոնիդովկայում, ապա դա կնշանակի, որ Տորեցկի արեւմուտքում ձեւավորված է աքցան, այն դեպքում, երբ աքցանի երկրորդ թեւը ձեւավորվում է քաղաքի արեւելյան հատվածում: Սրանից զատ է, ռուսական ուժերն արդեն Տորեցկի կենտրոնում են, գրավել են վարչական կենտրոնը: Մնացածը, թերեւս, հասկանալի է:


