Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունը Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցեր

Արեւմտյան խորամանկությունները պարզունակ են եւ գիտակից մարդկանցից ոչ մեկին չեն հետաքրքրում. Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական


«Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի բացենք միջանցքը որքան հնարավոր է շուտ, այդ ծրագրի իրագործումը ռազմավարական հարց է եւ պետք է ավարտին հասցվի։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ Կարս հասնել, եւ թուրք-ադրբեջանական եղբայրությունն է՛լ ավելի կամրապնդվի», - ընդամենը օրեր առաջ այս ամենը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:


— Օրեր առաջ Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարությունը՝ Զանգեզուրի միջանցքի մասին, բավական ակտիվ կերպով քննարկումների կիզակետում է հայտնվել: Ի՞նչ կասեք այս մասին:


— Ակնհայտ է, որ դա առաջին հերթին պետք է Թուրքիային եւ նրա մաս կազմող Ադրբեջանին: Նրանք ուզում են ստեղծել, այսպես ասած՝ վերականգնել թուրանական կայսրությունը: Այստեղ պետք է նշել այն հանգամանքը, որ թուրքական ղեկավարները՝ Ալիեւը եւ Էրդողանը, բավական հմուտ են գործում: Նրանք, այսպես ասած, կայսերական իրենց նոստալգիան են վեր հանել եւ փորձում են վերականգնել իրենց մեծ տերությունը՝ անունը, իրականությունը եւ ուղղությունը: Այնպես որ, բացի խոշոր անհանգստություններից՝ ցանկացած գործողություն, որ կատարվում է Թուրքիայի եւ նրանց իշխանությունների կողմից Հայաստանում, դրանք մեկնաբանության կարիք չունեն: Պետք է ուղղակի մերժվել, բայց իմանալ, թե` ինչպե՞ս: Միեւնույն ժամանակ, պետք է մտածել նաեւ տեխնոլոգիաների մասին, թե ինչպե՞ս պետք է դրանց դեմ պայքարել: Պետք է մտածել տեխնոլոգիաներ, թե ինչպես է պետք հարցերին լուծում տալ: Միայն բողոքելով (իսկ դա լավ բան չէ), դժվար թե, ինչ-որ մի լավ բան ստացվի: Մենք ուղղակի պարտության եզրին կկանգնենք: Այսօր մեր փրկության միակ հնարավորությունն այն է, որպեսզի ուկրաինական պատերազմը ռուսները հնարավորինս շուտ վերջացնեն: Գուցե, այդ ժամանակ նրանց մոտ ստացվեն այլ մոտեցումներ հարցերի շուրջ: Չմոռանանք, որ 40-ից ավել պետությունների դեմ էր պայքարում Ռուսաստանը: Ես ամենեւին էլ չեմ իդեալականացնում Ռուսաստանին: Գուցե նրանք էլ են սխալներ անում, ինչ-որ բան նաեւ այնպես չէ: Ավելին` կարող է օգուտներ ունեն այսօրվա իրավիճակում թուրքերից եւ ադրբեջանցիներից: Սակայն գիտեմ մեկ բան, որ միակ երկիրը, որը 13 պատերազմ է վարել Թուրքիայի դեմ, Ռուսաստանն է, եւ միշտ թուրքերի դաշնակիցներն են Եվրոպան եւ այլք:
Պետք է հենց այս իրողությունները մենք կարողանանք ճիշտ հասկանալ եւ գլխավորը՝ ճիշտ կազմակերպել ամեն ինչ: Այսօր մենք տեսնում ենք Չինաստան՝ 1,5 միլիարդ բնակչությամբ: Ինչո՞ւ, քանի որ կարողացել են ուսումնասիրել իրենց պատմությունը, կարողացել են ստեղծել այդ պատմությունը, իմաստությունը եւ ազգային անվտանգության հիմքերը: Մենք՝ հայերս, շատ արագ կերպով մոռանում ենք մեր պատմությունը: Ի դեպ, տարբեր երկրների նկատմամբ տեխնոլոգիաներ է կիրառել տխրահռչակ Սորոսը, քանի որ նրանց հիմնական նպատակներից մեկն է եղել նաեւ այն, որպեսզի մարդիկ մոռանան իրենց պատմությունը: Այստեղից հետեւություն, որ մենք պետք է հիշենք մեր պատմությունը, վերլուծենք մեր իրողությունը եւ մշակենք այն միջոցները, որոնցով կարող ենք պայքարել այս ամենի դեմ:


— ՄԱԿ-ը եւս իր կողմից հայտարարություն է հնչեցրել այն մասին, որ Երեւանը եւ Բաքուն կարող են խաղաղություն ձեռք բերել, որն էլ իր հերթին դրական կերպով կներազդի տարածաշրջանի վրա: Որքանո՞վ է սա իրատեսական:


— Ոչ մի պարագայում, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց խաղաղությունը տեսնում են մեր գոյություն չունենալու պարագայում, եւ սրանք հերթական արեւմտյան խորամանկություններն են, որոնք պարզունակ են եւ գիտակից մարդկանցից ոչ մեկին չեն հետաքրքրում:


— Արդյո՞ք մեր երկրի վիճակն այնքան էլ օրհասական չէ, ինչպես պնդում էին փողոցում ընդամենը մեկ ամիս առաջ, եթե այսօր տեսնում ենք, որ ընդդիմություն, թե իշխանություն արդեն կիսահանգստի մեջ են, այլ ոչ թե օր առաջ լուծման ուղիներ են փնտրում` ստեղծված իրավիճակից դուրս գալու:


— Ինքս այնքան էլ չեմ ցանկանում, որ այդ «օրհասական» բառն իմ կողմից հնչի, քանի որ ես կողմնակիցն եմ այն տեխնոլոգիաների, որով պետք չէ հոռետեսական գուշակություններ անել: Մեր միակ փրկությունը Ռուսաստանի հետ միասին պետություն կազմելն է: Ես ուզում եմ նշել նաեւ այն մասին, որ մոտ ապագայում՝ 2 տարի անց, նշվելու է Պասկեւիչի արշավանքի 200-րդ տարին, որից հետո Հայաստանը նորից դարձավ պետություն: Ինչպես էլ, որ դա կոչվեր` «Ռեսպուբլիկա», թե` ինչ, միեւնույնն է, դա ինքնուրույն պետություն էր: Ես անձամբ 60-ական թվականներին պայքարել եմ այդ պետությունը, մեր ցեղասպանությունը հիշատակելու համար: Ես եղել եմ այլախոհ, բայց անգամ մեր «չեկիստները» մեր նմաններին շատ բարյացակամ էին նայում, հանգիստ էին, քանի որ մեր գաղափարը մեր երկիրն էր:
Ռուսաստանից՝ Խորհրդային Միությունից, մոտ 100 հազար զորք է ուղարկվել Հայաստան, որպեսզի մենք մեր սահմանը պաշտպանենք թուրքերից: 1992 թվականին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն է Թուրքիային սպառնացել, որ եթե դուք փորձեք հարձակվել Հայաստանի վրա՝ այնտեղ միջուկային պատերազմ կհայտարարենք: Մեր փրկությունը ռուսների հետ է, եւ պատահական չէ, որ ժամանակին հենց Աննա իշխանուհին է տվել քրիստոնեությունն իրենց:
Մենք քաղաքակրթորեն շատ մոտիկ ենք: Ձեր խոնարհ ծառան ժամանակին եղել է մի կազմակերպության ղեկավար, որը կոչվում էր «Բյուզանդական ժառանգություն», եւ մենք աշխատում էինք Մոսկվա-Աթենք-Երեւան եռանկյունու վրա: Ես հանդիպել եմ Աթենքում բարձրագույն ռազմական գործիչների հետ: Նրանք դժգոհում էին իրենց դիվանագետներից, որովհետեւ նրանք բոլորը ամերիկացիների, անգլիացիների ոտքի տակ էին: Իսկ այսօր մենք ենք դարձել լիովին գաղութային երկիր, եւ սա սարսափելի է: Այնպես որ, մեր փրկությունը՝ մեր քաղաքակրթական բարեկամների հետ է, որոնք, ի դեպ, այսօր քարոզում են հենց քաղաքակրթական, մարդկային արժեքներ: Եթե վերլուծում ենք Եվրանյուզի հաղորդումները՝ այնտեղ նվազագույնը 10 տոկոսը ուղղված է գենդերային խնդիրներին, եւ սա խայտառակություն է: Իհարկե, ով ինչպես ուզում է, թող իրար հետ ապրեն: Կանայք եւ տղամարդիկ միմյանց հետ միշտ եղել են եւ կլինեն, բայց եղել է Սոդոմ եւ Գոմոր, ու երբ դա դառնում է պաշտամունք, եւ ինչ-որ այլ բան չկա, բացի այդ գաղափարից՝ դրա համար հայտնվում ենք Սոդոմի եւ Գոմորի ընտրության մեջ:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Ամեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top