Արցախցի 90-ամյա պապիկը երախտիքի խոսքը Գյումրի» բկ-ի Թերապեւտիկ բաժանմումքի վարիչ, իսկական Հիպոկրատի նվիրյալ Լիլիթ Սարգսյանին

Արցախից բռնի տեղահանված 90-ամյա Միքայել Ավագյանը իր խորին շնորհակալությունն ու երախտիքն է հայտնում «Գյումրի» բկ-ի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով անշահախնդիր ու յուրովի մոտեցում է ցուցաբերում է ցանկացած պացիենտի, առանց տարբերակելու` թե՛ հարուստ, թե՛ աղքատ, իսկ այս մոտեցումը այսօր, ցավոք, դառնում է եզակի:
«Շնորհակալ եմ հոգատար, բարեխիղճ, պրոֆեսիոնալ, բարձր մակարդակի բժշկական օգնություն ցուցաբերելու եւ մարդկային բարեխիղճ մոտեցման համար», -եզրափակեց արցախցի պապիկը։