Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցեր Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն Սա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել Մալխասյան

Իշխանությունների նպատակը օգտագործվելն է ընդդեմ Ռուսաստանի. Տիգրան Աբրահամյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

— Պարոն Աբրահամյան, որքանո՞վ եք իրատեսական համարում Հայաստանի Եվրամիությանն անդամակցությունը:

— Մեկ հարց է, որ պետությունը, կամ տվյալ դեպքում` իշխող ուժը ցանկություն ունի գնալ այդ ուղղությամբ, եւ մեկ այլ բան է, թե քո ցանկություններն իրականության հետ որքանո՞վ առնչություն ունեն: Շատ երկրներ կան, որոնք ոչ միայն տարիներ, այլ նաեւ տասնամյակներ հայտ են ներկայացնում Եվրամիության անդամակցության մասով, սակայն երկար տարիներ դա չի հաջողվում: Մեզ մոտ Հայաստանի իշխանությունն է որոշում կարո՞ղ է կարճ ժամանակում Հայաստանը բերել Եվրամիության անդամակցությանը, թե` ոչ: Հենց մեկը մեր հարեւան Վրաստանը (դեռեւս չենք խոսում Թուրքիայի ցանկության մասին), որը դեռեւս տասնամյակներ է արդեն հայտ է ներկայացրել, բայց նրանք այդ ճանապարհը չեն անցել եւ առավել եւս Եվրամիության անդամ չեն դարձել: Ես ավելի շատ կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այս ամենը գիտակցում են, սակայն նրանց նպատակը ոչ թե Եվրամիության անդամակցության հարցերն են, այլ նաեւ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում օգտագործվելը` ընդդեմ Ռուսաստանի, եւ այսօրվա իրադարձությունն էլ կարծում եմ` այդ տրամաբանության մեջ է ծավալվում:

Ովքեր այսօր փորձում են ներկայանալ` որպես Եվրամիության անդամակցության ջատագովներ, նրանցից շատերը ո՛չ իրենց բնույթով, ո՛չ տեսակով եւ առավել եւս` ո՛չ էլ իրենց պահվածքով որեւէ առնչություն չունեն եվրոպական արժեքների հետ, եւ այս ամենով է պայմանավորված, որ հայաստանյան իշխանությունների համար այսօր խնդիրը ոչ թե Եվրամիության արագ անդամակցության հասնելն է, որը հնարավոր չէ պարզապես, այլ աշխարհաքաղաքական այս իրավիճակում Ռուսաստանի դեմ քայլ կորզելու խաղի մեջ մտնելն է:

Ինչպե՞ս եք վերաբերվում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարին, ինչը քննարկվում էր ԱԺ լսումների մակարդակով:

— Կարծում եմ, որ առաջին հերթին Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն եվրոպական օրակարգը քննարկումների առարկա դարձնել: Իհարկե, դա բավականին տհաճ կերպով է արվում, քանի որ Եվրոպայի հետ համագործակցության զարգացում կամ խորացում ինչ-որ տարբեր մակարդակների հասնելը՝ մշտապես տարբեր իշխանությունների օրակարգում եղել է` հիմնականում տնտեսական բարեփոխումների օրակարգ իրենց մեջ ներառելով: Սակայն որակական քննարկում ես ինքս չեմ տեսնում եւ կրկնում եմ, որ այն, ինչը հիմնականում եղել է՝ դա ոչ թե քննարկում է եղել մեր քաղաքացիներին ցույց տալու, թե ո՞րն է այս պահի դրությամբ Հայաստանի համար կարեւոր, ու ի՞նչը կարող է հայ ժողովրդին առավել լավ ծառայություն մատուցել, այլ խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի իշխանությունը մտել է արտաքին դիմակայության դաշտ, որտեղ իրենք «գործելու» որեւէ հնարավորություն չունեն: Մինչդեռ ստեղծված իրավիճակում վատ ծառայություն են մատուցում այդ աշխարհաքաղաքական բախման տարբեր դերակատարներով:

Իսկ հանրաքվե անցկացնելու պարագայում` չե՞ք կարծում, որ ՀՀ քաղաքացիների համար պետք է ընտրության հավասար պայմաններ ստեղծվեն՝ քվեաթերթիկում դնելով երկու հարց` ցանկանում են մտնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությո՞ւն, թե՞ Եվրամիություն:

— Անկեղծ ասած, ես այս թեման ժամանակավրեպ եմ համարում: Նույնիսկ քննարկման որեւէ նյութ էլ դրա առանցքում չեմ տեսնում: Ինչը վերաբերում է որեւէ ընտրական գործընթաց կազմակերպելուն, ապա եթե այն այս իշխանությունն է կազմակերպելու, բնականաբար, երաշխավորվում է այդ գործընթացի տապալումը, ապօրինությունները, վարչական գործիքի կիրառումը եւ այլն: Բայց էլի եմ ասում` այդ թեման ես ինքս այս պահի դրությամբ ժամանակավրեպ եմ համարում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՌուսները ծանր հարվածներ են հասցրել Խարկովին (Տեսանյութ, ֆոտո)«Հրապարակ». Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top