Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.
ՄիջազգայինՌուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սա հաջորդել է Նիգերի իշխանությունների որոշմանը` ԱՄՆ-ի զորքերը երկրից դուրս մղելու վերաբերյալ: Վաշինգտոնին կարգադրվել է դուրս բերել մոտ 1000 զինվորական։
Պենտագոնի ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ ռուս զինվորականները տեղավորվել են առանձին շենքում և չեն խառնվել ամերիկյաններին, սակայն ավիաբազայի տարածքը բավականին փոքր է։