ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը. ԱՄՆ պետքարտուղար Ազգադավ պատուհասի պատճառով Արցախցիները տնավեր դարձան. Գայանե Ներսիսյան Գլոբալիստները «փափուկ ուժի» քաղաքականությունից անցնում են կոշտ հակահարձակման Ռուսները գրավել են ռազմավարական նշանակության Տարասովկան` Կոնստանտինովկայի ուղղությամբ (Քարտեզ) Վարդան Ղուկասյանին կա՛մ պետք է սպանեն, կա՛մ… Լեւոն Բաղդասարյան Էրդողանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ. ինչ իրավիճակ է Ստամբուլում Հայաստանը, ԱՄՆ համաձայնությամբ, հայտնվելու է Միութենական պետության կազմում. Այվազյան Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորությունները Կինը անչափահաս դստերը ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, նրան տարբեր վայրեր է ուղարկել Ազգադավ պատուհասի պատճառով արցախցիները տնավեր դարձան. Գայանե Ներսիսյան

Ասում են՝ վիճակը օրհասական է, բայց երկու շաբաթ հենց այնպես սպասե՞նք. Պարույր Հայրիկյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Ազատության հրապարակում մարտի 13-ին կայացած  «Միասին» շարժման հանրահավաքին եկածների մի ստվար զանգված հեռացել էր դժգոհ: Իսկ պատճառն այն էր, որ միավորման կոչեր անող շարժման հարթակում ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ելույթն այդպես էլ չհնչեց, մինչդեռ նա կոչ էր արել անպայման մասնակցել հանրահավաքին, եւ մարդիկ սպասում էին հենց նրա խոսքին: Ինչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել ԱԻՄ նախագահից:

— Ոմանք իսկապես հանրահավաքին եկել էին իմ հրավերով: Նախ հիշեցնեմ, որ դրան նախորդած հանրահավաքին ես հարթակից ասել էի, որ մենք դիմելու ենք դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով եւ քանի որ դրան հետեւեցին զարգացումներ՝ մինչեւ իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը սուտ խոստովանություն տվեց, թե իբր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն իր ձեռքի տակ է, բայց պետք է նոր Սահմանադրություն գրվի (ինչը եւս սուտ է) գիտակից մարդիկ սպասում էին, որ որպես ամփոփում` պետք է խոսեմ: Պայմանավորվածություն նախնական, որ անպայման պետք է խոսեմ, չկար, ոչ էլ որեւիցե մեկից խոսելու հրավեր պետք է սպասեի: Այդ միջոցառմանը մասնակցում էի հավասարի իրավունքով, քանի որ ավելի շատ մարդ ես էի հրավիրել` կազմակերպական իմաստով, քան բոլորը միասին վերցրած: Սա հաստատ գիտեմ: Բայց պարզվեց, որ իմ սուր քննադատությունից նեղսրտել են, որ ասել եմ` չի կարելի կույր ձեւանալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է աշխարհում, մասնավորապես` չպետք է անտեսել, որ եվրադիտորդների ժամանումը Հայաստան զգալիորեն զոհերի թիվը պակասեցրել է, եւ երկրորդ` Հրանտ Բագրատյանի (ՀՀ նախկին վարչապետ) խոսքերին արձագանքնելով՝ ասել էի, որ հարաբերությունների սառեցում չի նշանակում անպայման Ռուսաստանին ներկայացնել` որպես գազան, որ եթե Հայաստանն ինքնիշխանությունից խոսի, Ռուսաստանը վարվելու է գազանի պես, այդպես չէ՛: Մենք տարբեր ռուսաստաններ ենք տեսել: Այս քննադատությունից հետո՝ Արամ Գ. Սարգսյանին ասել էին, թե Պարույր Հայրիկյանը մեզ հակասում է: Արամ Գ. Սարգսյանն էլ ասել էր, որ մենք պայմանավորվել ենք, տարբեր ուղղություններով պետք է պայքարենք, այդ հարցն էլ կքննարկենք իրար հետ: Ինձ զանգահարեց նա եւ ասաց, թե խոսեք իրար հետ, ասացի` դեմ չեմ խոսելուն: Բայց, ի վերջո, այդ խոսակցությունը չկայացավ, մանրամասները հիմա չասեմ: Երբ չկայացավ, Արամ Գ. Սարգսյանն ասաց, թե հակասություններ կան, ես էլ շեշտեցի, որ եթե ճշմարտությանը հավատարիմ ենք, հակասություններ չի կարող լինել, իսկ եթե նկատառումներ ունեք կամ հրահանգներ, կարող են լինել: Այնուամենայնիվ, որոշեցինք այնպես անել, որ չերեւա պառակտում: Բայց ինձ համար ամենասարսափելին ուրիշ բան էր, չէի ցանկանա, որ նաեւ իմ կոչով հանրահավաքին եկած մարդիկ հիասթափված հեռանային: Եվ ինձնից կախված ամեն ինչ արեցի, որ այդպես չլինի: Ինձ շատերը մոտեցան հրապարակում եւ հարցրեցին, թե ինչու չեք խոսում: Չուզեցի լարել իրավիճակը, բայց, իհարկե, իրենց արածը շնորք չէր: Ես հո չէի գնալու ասեի՝ անպայման պետք է խոսեմ, ես հարցազրույցներ ունեմ 300 հազար մարդ է դիտել, իմ խոսքը գիտեմ, ինչպես հասցնեմ հանրությանը:

- Նպատակն այս շարժման, կարծես թե, արտաքին քաղաքական վեկտորների մասին չէր, այլ միավորվելն ու պայքարելն՝ ընդդեմ հակազգային օրվա իշխանության: Չէ՞ որ այս հարցում իրականում հակասություն չկա:

- Իհարկե, դրա համար էլ երբ սկսում են խոսել ուրիշ թեմաներից, պետք է նկատի ունենան, որ կարող են հակադարձվել: Եթե իմ ներկայությամբ ասում են, որ սեւը սպիտակ է, ես պարտավոր եմ ասել՝ սեւը սեւ է: Սա տարրական բան է: Դրա համար էլ ասում եմ՝ եկեք չխոսենք սեւ ու սպիտակի մասին: Ասում են, որ ի վերջո, նիկոլական պառլամենտականների միջոցով պետք է հասնել իմպիչմենթի: Դա հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների համաձայնության դեպքում եւ աներեւակայելի համազգային բուռն դրսեւորման, որը հաստատ մի օր պետք է լինի: Մենք էլ ասում ենք անպայման հենց հիմա պետք է Սահմանադրական բարեփոխումների բացարձակ ժողովրդավարության հայեցակարգը դնել քննարկման, որ աշխարհում ամենախելացի երկիրը դառնանք: Այս հարցերում էլ համաձայնության չենք եկել, էլ ինչո՞ւ եմ շարունակում իրենց հետ: Ես ընտրել եմ իրավական պայքարի ճանապարհը՝ հանրության աջակցությամբ: Եվ պետք է ասեմ, որ այդ իրավական ճանապարհից նիկոլականները խուճապի մեջ են: Փաստերով կարող եմ ասել՝ բացի Նիկոլ Փաշինյանի ելույթից, դրանից մի օր առաջ էլ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի, այսպես կոչված, «նախագահը» հանկարծ խոսեց, թե իբր հայեցակարգը պատրաստ է: Պատկերացրեք, թե ինչ աստիճանի վախեցած են: Ես այս զարգացումները պետք է ներկայացնեի հանրահավաքին, բայց զարմանալիորեն չեղավ, ինչն անպատասխան չեմ թողել եւ իմ էջում քննադատական խոսք կա ու բարեկիրթ ամփոփում: Բայց ես կոչ չեմ անում հիասթափվել, ընդհակառակը՝ կոչ անում կազմակերպված շարունակել պայքարը:

- Հրապարակում հավաքված մարդկանց մեջ ցասում կար, նրանք գործողություններ էին ուզում տեսնել: Մինչդեռ վերջին հանրահավաքին հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը կլինի երկու շաբաթ անց, իսկ շարժման ակտիվն այս ընթացքում կունենա  մարզային այցելություններ: Ի՞նչ կասեք այս մասին, որքանո՞վ է հնարավոր այս քայլերով հասնել Փաշինյանի իմպիչմենթին:

- Մարզային այցելություններն ընդհանրապես վատ չէ, պետք է գնալ-հանդիպել: Բայց դրա հետագա զարգացումները ծիծաղելի են որովհետեւ մարզային ամենալավ հանդիպումները զրոյական բան է եղել, երբ անհատը գնում է անհատների հետ հանդիպելու: Դրանք հանրահավաքներ չեն, նախապատրաստված չեն: Կարճ ասած, մտածում էի տարիների ընթացքում կազմակերպական իմաստով ինչ-որ փորձ ձեռք բերած կլինեն եւ պետք է օգնենք իրար: Բայց ի՞նչ է ստացվում, ասում են՝ վիճակը օրհասական է, բայց երկու շաբաթ հենց այնպես սպասե՞նք, այդպես չի լինում: Մի թեւավոր օրինակ բերեմ. նույնն է, թե երբ թուրքերը հասել էին Սարդարապատ, պատերազմից առաջ Արամ Մանուկյանն ասեր՝ գնում ենք մարզեր խորհրդակցելու: Կամ էլ իրականում վիճակն օրհասական չէ, ուրեմն՝ չպետք է խաբենք: Ամեն դեպքում, այս բոլոր քննադատական խոսքերն ասելով հանդերձ՝ այնպես չէ, որ ես տրամադրված եմ, թե վերջ, խաչ եմ քաշում: Ո՛չ, ժողովուրդը ոչ մեկին չի պատկանում, եթե որեւէ մեկը կարող է ժողովրդի անունից խոսել, այն մարդն է, որին ամենաշատն են ձայն տվել: Իսկ հայ իրականության մեջ դա ես եմ՝ սկսած 1991 թվականի անկախության հանրաքվեից, որին ձայն են տվել 94 տոկոսից ավելին: Այնպես որ, ընդհանուր առմամբ պետք է շարունակենք աշխատել բոլորի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը. ԱՄՆ պետքարտուղարԳլոբալիստները «փափուկ ուժի» քաղաքականությունից անցնում են կոշտ հակահարձակմանՌուսները գրավել են ռազմավարական նշանակության Տարասովկան` Կոնստանտինովկայի ուղղությամբ (Քարտեզ)Վարդան Ղուկասյանին կա՛մ պետք է սպանեն, կա՛մ… Լեւոն ԲաղդասարյանԷրդողանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ. ինչ իրավիճակ է ՍտամբուլումՀայաստանը, ԱՄՆ համաձայնությամբ, հայտնվելու է Միութենական պետության կազմում. ԱյվազյանՊապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորություններըԿինը անչափահաս դստերը ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, նրան տարբեր վայրեր է ուղարկելԱզգադավ պատուհասի պատճառով արցախցիները տնավեր դարձան. Գայանե ՆերսիսյանՎԻԴԵՈ. «Տռուսիկով չէի, բայց կարամ նկարը ուղարկեմ». Ալեն Սիմոնյանը հիշել է իր անցյալըԵրբ ռաբիսն է միավորում ժողովրդին, ոչ թե հանուն հայրենիքի պայքարըԶգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ էԻսրայելը վերջին հինգ ամսում առնվազն երեք անգամ օգտագործել է մարտավարական միջուկային մարտագլխիկներ. Իրանական աղբյուր ՔՊ-ականները ընկել են դռնեդուռ․ Բացառիկ մանրամասներ ինչ կատարվում մարզերում այս օրերինՇուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան. Զարուհի ՓոստանջյանԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ․ Հակոբ ԱսլանյանՀայաստան-Թուրքիա հարաբերությունների «մեղմացման» գինըԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումԱյսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը. Հայտնի հետաքննող լրագրողԼավ, հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ-ում տեղի ունեցածի մասինՀիմա ավելի լավ է չեկիստ ծնվե՞լ, թե քո նման թուրքի շուն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե ԳրիգորյանՋերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովՖրեդի Մերկյուրիի քույրը վճարել է 4 միլիոն դոլար՝ նրա անձնական իրերը նախկին կնոջից վերադարձնելու համարԵրգեց, հուզվեց, հիշեց մորը. Աբրահամ Ռուսսոյի թաց երեկոն Երևանում. տեսանյութԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղարկել է թմրամոլության դեմ պայքարի դրամաշնորհները․ WPՀայաստանում է ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո ՄենիլոնՊապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարներըԺաննա Անդրեասյանն առաջարկել է Մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանափոխելԶելենսկին հայտարարել է` պատրաստ է անհապաղ դադարեցնել կրակըՍտամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելՀարյուրավոր մարզասերներ դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձող մարզիկներին. տեսանյութԹուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. ՉաքրյանԲեյոնսեի ընտանիքում ողբերգական կորուստներ․ ինչ է տեղի ունեցելԿա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. փոխնախագահ ՎենսՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը` դպրոցներում տարածված վտանագավոր խաղի մասինԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից պահանջել է նվազեցնել ավտոմեքենաների մաքսատուրքերըԱՀԱԶԱՆԳ. Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայումԱռաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿԴավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է»ՇՏԱՊ. Րոպեներ առաջ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումԴանակահարել են 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդինՍնուփ Դոգի չեղարկված համերգի գումարի վերադարձ չի եղել․ ԿԳՄՍ նախարարԻմ գործը չէ գլխավոր մարզչի աշխատանքը գնահատելը. Իվու Թրամփը «հակաքրիստոնեական նախապաշարմունքները» արմատախիլ անելու համար աշխատանքային խումբ է ստեղծելՓաշինյանի կեղծ օպտիմիզմն ընդդեմ դառը իրականության. 168. amՄխիթարյանին շնորհավորական նամակ կուղարկեմ, եթե «Ինտերը» հաղթի ՉԼ. Իվու Անհաջող կատակ անելու համար դանակահարել է ընկերոջն ու դանակը նետել աղբամանը. մանրամասներ դեպքիցՖՈՏՈՆԵՐ. Կոլապս Մալաթիա Սեբաստիայում. հորդառատ անձրևը կաթվածահար է արել երթևեկությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top