Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Իրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Կենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում «Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ Ջրհեղեղը կարող էր շատ ավելի քիչ վնաս պատճառել, եթե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին. մասնագետ Մարզասրահի ողջ հանդիսատեսը միաբերան հայհոյել է Բայդենին (Տեսանյութ, +18) MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել Ուկրաինայի գլխին. Ուկրաինական աղբյուր

Պղծություններ բերող այդ վիրուսը կոնկրետ քաղաքական ուժն է. Չախալյան

Ներքաղաքական

Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք կին պատգամավորի հեղինակած՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ նախագծի՝ օրենքը վերանվանվում է` դառնալով «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք: Նախագծով առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը՝ մասնավորապես ներառելով սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը՝ մերձավոր ազգականի, «զուգընկերոջ» կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարած լինելու փաստը: Նախագծով օրենսդրություն է մտնում ոչ միայն անսեռ «զուգընկեր» հասկացությունը, այլ նաեւ բռնության տեսակ է համարվում կուսության թաղանթի ստուգումը: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

— Դեռ տարիներ առաջ Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքում փորձում էին ականներ դնել, այն ժամանակ հաջողվեց կանխել, իսկ հիմա՞:

— Նախ այն ժամանակ Արցախը կորսված չէր: Արցախի կորուստն ինձ համար անձնական ողբերգություն է: Ինքս կիսահիվանդ եմ դարձել` Արցախը կորցնելուց հետո, այն Չախալյանը չեմ, ինչ մինչեւ պատերազմը: Բայց սա չի նշանակում, որ կոտրված եմ: Այո՛, մեզ ամեն օր փորձում են կոտրել, բայց վստահ եմ` հայ ժողովուրդը չի կոտրվելու: Անդրադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ մենք կանխելու ենք այս ամենը: Ավելին ասեմ` Լանզարոտեի կոնվենցիան, որն էլի հապշտապ բերեցին եւ վավերացրին, որովհետեւ չհասցրինք ինքնակազմակերպվել եւ վերադասավորել մեր ուժերը, դա էլ ենք հետ կանչելու: Գալու է օր, երբ հայ ժողովուրդն իր վճռական խոսքն ասելու է եւ ձերբազատվելու է բոլոր այդ պղծություններից: Իհարկե, էլի քննադատելու են, թե Նիկոլին թողած` պայքարում ենք օրենքի դեմ, ես ինքս այս խնդիրն ունեմ: Իմ մեջ էլ կռիվ կա, բայց մյուս կողմից չենք կարող այս խնդիրը թողնել լուսանցքում: Լուրջ դիմադրություն ենք ցույց տալու, մեր պայքարը երբեք իմիտացիա չի եղել ո՛չ վրացական ճակատում, ո՛չ Արցախում, ո՛չ այստեղ: Բայց հիմա չեմ կարող երաշխավորել, որ հաջողություն լինելու է, քանի որ ընդհանուր վճռականության պակաս կա: Եթե մեր մեջ գտանք այդ վճռականությունը, անշուշտ, թույլ չենք տալու կյանքի կոչեն: Համոզված եմ` այսպես հավերժ չի շարունակվելու: Հիվանդը չի կարող անընդհատ ջերմել` կա՛մ պետք է մարմինը լավանա, կա՛մ երկար չի դիմանա: Չենք կարող, այսպես ասած, վիրուսը մեր մեջ տարիներով ապրենք: Այս պարագայում նման պղծություններ բերող այդ վիրուսը կոնկրետ քաղաքական ուժն է: Գաղտնիք չէ, որ երբ իրենք եկան իշխանության, առաջին հերթին ուզում էին այս պղծությունները փաթաթել մեր երկրի գլխին: Վստահաբար, ասում եմ` իրենք մի պարտականություն էին վերցրել հենց ի սկզբանե` Արցախի հանձնում, այլասերվածության քարոզ եւ այլն: Հիմա, պարզապես, արագացրել են գործընթացը:

— Պարոն Չախալյան, իսկ ինչո՞վ է սա պայմանավորված, ինչո՞ւ են շտապում:

— Իրենց տրված ժամանակը քչացել է: Իսկ իրենք պարտավոր են այս ամենը կյանքի կոչել, դրա համար էլ մի քանի ճակատով մտել են «բոյի» մեջ: Կոնկրետ նախագծի հեղինակներից Զարուհի Բաթոյանը, ինչքան որ քաղաքական դաշտում է, ինքն այս պղծությունների լոբբիստներից մեկն է: Տնաշեններ, ձեր ի՞նչ գործն է, միլիոն խնդիր ունի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, ի՞նչ կուսության թաղանթի ստուգման արգելք, ե՞րբ եք տեսել այդ խնդիրը, ո՞ւմ շահերն եք պաշտպանում: Կարող է իրենց շրջապատում մի քանի հոգի խնդիր են ունեցել, բայց չի՛ կարելի ձեր անձնական խնդիրները բերել մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել եւ ասել, թե հայ ժողովուրդը խնդիր ունի կուսության թաղանթի ստուգման հետ: Մեղմ եմ ասում` չի՛ կարելի, տո ա՛յ այլասերվածներ, դուք ո՞վ եղաք, որ նման խնդիր բերեք եւ վերագրեք հայ ժողովրդին: Թուրքերին վերագրեիք, գոնե կարող էինք ասել, որ նման խնդիր ունեն:

— Ի՞նչ ճանապարհով եք տեսնում ստեղծված իրավիճակում պայքարը` էլի ստորագրահավա՞ք իրականացնել, ինչպես ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում եղավ:

— Անշուշտ, անհրաժեշտության դեպքում` ստորագրահավաք էլ է պետք: Սա էլ մեթոդ է: Իհարկե, նայած խնդրի հետ կապված, օրինակ, «Հայաքվեն», որը ստորագրահավաք էր իրականացնում Արցախի հետ կապված, մենք հասկանում էինք, որ հնարավոր չէ, բայց տեղային խնդիր լուծելու համար` օրենքի նախագիծ եւ այլն, ստորագրահավաքով հնարավոր է պայքարի օջախ ձեւավորել: Որպեսզի խորքային կարողանանք պայքարել պետք է կազմակերպվենք: Պետք է աշխատենք մեր ժողովրդի հետ, մինչդեռ չենք աշխատում: Ռեսուրս ունեցողները հավես չունեն կամ աշխատում են միայն իրենց նեղ շրջանակների հետ: Պետք է խոսել ժողովրդի հետ: Իհարկե, սա ցեխոտ գործ է, ամեն մեկը չէ, որ կցանկանա Ազատության հրապարակը թողնի, մերձակա սրճարանները թողնի, գնա սահմանամերձ գյուղեր, որտեղ կարող է նաեւ թուքումուր ուտեն` որոշ առումով արդարացիորեն, որոշ առումով` ոչ: Անգամ մարդ կարող է ցանկություն ունենալ, բայց չկարողանա մտնել դրա մեջ: Ի վերջո, պետք է ուսանողության հետ խոսել, պետք է ավագ դասարանների աշակերտների հետ խոսել, պետք է իրենց հասցնել ճշմարտությունը: Գիտեմ, որ սա հսկայածավալ եւ անշնորհակալ աշխատանք է, բայց ստիպված ենք անել: Կա տնային աշխատանք, որ պետք է արվի: Պատկերացրեք մարզիկն ասի` չեմ ուզում մարզվել, որովհետեւ ծանր է ծանրաձողը, բայց ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնամ: Պետք է քրտնաջան մարզվել` գիշեր ու ցերեկ, որ կարողանաս չեմպիոն դառնալ: Ասում են` ժամանակ չունենք, բայց մյուս կողմից էլ տնային աշխատանքը չի արվում, սա է ինձ բարկացնում: Սո՛ւտ է, որ իշխանությունն ունի ժողովրդի աջակցությունը, իրենց աջակիցները շատ քիչ են: Պետք է հեռացնել այս իշխանությանը եւ ձեւավորել նորը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ ՍրբազանԻրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանինՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԿենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում«Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐՋրհեղեղը կարող էր շատ ավելի քիչ վնաս պատճառել, եթե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին. մասնագետՄարզասրահի ողջ հանդիսատեսը միաբերան հայհոյել է Բայդենին (Տեսանյութ, +18)MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել Ուկրաինայի գլխին. Ուկրաինական աղբյուրՎարչապետի պաշտոնը զավթածն անդառնալի քաղաքական հոգեւարքի մեջ է. Հենրիխ ԴանիելյանՀինգ դագաղ` Էյֆելյան աշտարակի ստորոտումԲուրյաթիայում մեքենավարը գնացքը քշել է մոլեգնող անտառային հրդեհի միջով (Տեսանյութ)Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նյութերըԴավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճած միակ հայ բռնցքամարտիկն էՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Բայդենի որդին նախկին կնոջը 3 միլիոն դոլարի ալիմենտ է պարտքԼեո Նիկոլյանը հացադուլի 41-րդ օրը մեկնեց ՖրանսիաՀայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարներըՌԴ-ն ցանկանում է քրեական գործ հարուցել Գարրի Կասպարովի դեմՇՏԱՊ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել մայիսի 31-ից Սևանում անհետ կորած աղջկա դեպքիցՀայաստանի սահմանների անվտանգությունը Իրանի անվտանգության դոկտրինի անբաժանելի մասն է. Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարՉինաստանը ռեկորդային տեմպերով նետում է ԱՄՆ արժեթղթերըՇՏԱՊ. Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտորը Բրիտանական հակահետախուզությունը հանձնարարվել է կենտրոնանալ Ռուսաստանի և Չինաստանի վրա՝ ահաբեկիչների փոխարեն. TelegraphԻնչպես միշտ վերջում հաղթում է «Ռեալը», հիասթափեցնող է. «Բորուսիայի» գործադիր տնօրենԱնի Հովհաննիսյանը պարտություն կրեց ու զրկվեց օլիմպիական ուղեգրից 9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջըԴանա Ուայթը ցանկանում է Պուտինին հրավիրել UFC-ի մրցաշարինԱդրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումԿենդանակերպի այս նշանները հունիսին կունենան հզոր ֆինանսական հոսքերԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառըՎերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ ՍուրենյանԻրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին1992 թվականի հենց այս օրը ընդունվեց Արցախի Հանրապետության պետական դրոշըՄեր հաղթանակներն են ամրապնդում մեր կամքը՝ հասնելու խաղաղության ու անվտանգության․ Վեհափառ ՀայրապետՇՏԱՊ. պարեկի են դանակահարել. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղելՀայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնըՆշանակալի է Չիլինգարովի ավանդը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործումՀունիս ամսվա աստղագուշակ Ռուսական ուժերը ստրատեգիական ճեղքում եւ առաջխաղացում են իրականացրել Չասով Յարի հյուսիսում (Քարտեզ)Հուսիթիները մեկ օրում երկու անգամ հարվածել են ամերիկյան ավիակրին եւ այլ նավերիՍուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը կամփոփի անցնող շաբաթըԳյուլը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականությունՉինական զոնդը հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի հակառակ կողմում (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով մեղադրողը միջնորդություն է ներկայացրել 3 ամսով կալանավորման պահանջով. փաստաբանՍքոթ Ռիտերը բացատրել է, թե ինչպես են Մակրոնը և եվրոպական այլ առաջնորդներ փորձում ՆԱՏՕ-ին ներքաշել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ (Տեսանյութ)Վոլչանսկում ուկրաինական հրամանատարությունը մարտի է նետել ամենա մարտունակ և մոտիվացված ստորաբաժանումներըՀազարավոր իսրայելցիներ կրկին փողոց են դուրս եկել` պահանջելով Նեթանյահույի հրաժարականըԵրախտապարտ թուրքերի ճոխ շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода