Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ Հնդկաստանում Մեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան «Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայր Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. Հարությունյան Բռնությունը` որպես քաղաքական մեխանիզմ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒ ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Չեմ զգում, որ 90 տարեկան եմ՝ լիքն է հոգիս եւ միտքս աշխատում է. կյանքից հեռացել է Ռուբեն Մարուխյանը

Մշակութային

Ընդամենն ամիսներ առաջ էր, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը «Թատրոնի ուղին» խորագրով երեկո էր կազմակերպել՝ նվիրված դրամատուրգ, բեմադրիչ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ։ Այսօր 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ պրոֆեսորը, որը հեղինակն է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» եւ այլ պիեսների, մի շարք հեքիաթների, ժողովածուների, վիպակների, որոնց մի մասը թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն եւ այլ լեզուներով: Նա հասցրեց երջանիկ պահեր ապրել իր կյանքի վերջին օրերին, անկեղծանալ արվեստագետների ու արվեստասերների հետ եւ իր պատգամն ու օրհնությունը թողնել նրանց:

«ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔԻՍ ՎԵՐՋ ՍՐԲՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ ԱՄԵՆ ՄԻ ՊԱՏԳԱՄԸ»

Իր ողջ կյանքը հայ գրականությանն ու արվեստին նվիրած Մարուխյանն ասում էր, թե հիմա հետաքրքիր խոսք ասելը դժվար է դարձել, բայց ինքն արդեն այն տարիքում է, որ կարող է մի երկու խոսք ասել՝ ամենքին ու ինքն իրեն:

«Կա մի ճշմարտություն՝ ով ես դու, ինչի ես ծնվել, ինչի համար ես ապրել այս աշխարհում եւ ինչ ես ուզում այս աշխարհից… Մեր Մարուխյան գերդաստանի, Ղազանչյան գերդաստանի եւ շատ գերդաստանների տունը, հայրենիքը խլեցին, եւ մենք եկանք Երեւան: Շատ հետաքրքիր էին մեր ծնողները. ամեն ինչ կորցրած մարդիկ էին, որոնք նորից կյանք, հոգեկան եւ բարոյական հզոր Հայաստան ստեղծեցին: Մենք պարտական ենք նրանց եւ պատրաստակամ պետք է լինենք շարունակելու այն պատգամները, որոնք նրանք ավանդել են մեզ: Ես գոնե մինչեւ կյանքիս վերջ սրբությամբ պետք է կատարեմ իրենց ամեն մի պատգամը», - զուգահեռելով այսօրվա իրականության հետ իր պատմությունն՝ ասում էր Մարուխյանը:

«ՄԻԼԻՈՆՆԵՐ ՉԴԻԶԵՑԻՔ, ԱՊՐԵՑԻՆՔ ՄԻ ԵՐԱԶԱՆՔՈՎ՝ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԾԱՌԱՅԵԼ ԱԶՆՎՈՐԵՆ»

Ռուբեն Մարուխյանը հաճախ էր հիշում լուսահոգի ընկերներին՝ Երվանդ Ղազանչյանին, Գեւորգ Սարգսյանին, Միհրան Ջանիկյանին եւ արվեստի այլ երեւելիներին. «Նրանք հայ մշակույթի նվիրյալներ էին, իմ ընկերներից ոչ մեկը սեփական փառքի համար պալատ չստեղծեց: Նրանց ստեղծած հարստությունը հայ արվեստն ու մշակույթն էր, որը մենք այսօր վայելում ենք եւ որին այսօր ներկա ենք լինում: Գիտեք, արվեստագետ լինելը երջանկություն է, արվեստով զբաղվելը՝ ծառայություն քո հայրենիքին ու ժողովրդին: Ես եւ իմ հրաշք ընկերները միլիոններ չդիզեցիք, այլ ապրեցինք մի երազանքով՝ հայ մշակույթին ծառայել ազնվորեն, հնարավորին քո մեջ եղած լույսը նվիրել հայ արվեստին՝ այն ավելի շքեղ դարձնելու համար»:

«ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԱՐԱԾԸ ՈՉԻՆՉ Է, ԲԱՅՑ ԳԻՐՔԸ ՀԱՎԵՐԺՈՐԵՆ ԿՄՆԱ ԵՒ ԿՊԱՏՄԻ ՄԵՐ ՄԱՍԻՆ»

Անվանի դրամատուրգն ասում էր, որ ինքը կարող էր վարորդ լինել, օդաչու կամ ուրիշ գործերով զբաղվել, բայց հայ մշակույթի ներկայացուցիչ լինելը մեծագույն երջանկություն է:

«Մի լավ բարեկամ ունեի, հրաշալի մարդ էր: Մի օր ինձ ասաց՝ Ռուբեն ջան, արի դու իմ արհեստը սովորի՝ խոհարարություն, ոչ մի օր սոված չես մնա, արվեստը փոր չի կշտացնում: Երեւի ճիշտ էր ասում Սիսակը, բայց երբ գիրք գրեցի ու նվիրեցի նրան, սկսեց կարդալ, հետո ծունկի իջավ ու համբուրեց գիրքը, ապա վեր կացավ եւ համբուրեց իմ ճակատը: Ասաց՝ մեր բոլորի արածը ոչինչ է, բայց այս գիրքը հավերժորեն կմնա եւ կպատմի մեր մասին: Պատկերացնում եք, փինաչին էր ասում, որը գնահատում էր արվեստը», - խոսքին յուրահատուկ հումոր համեմելով՝ ընդգծում էր Մարուխյանը:

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԳԱՄՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԱՍԵՐՆԵՐԻՆ

Իրեն նվիրված «Թատրոնի ուղին» խորագրով երեկոյին՝ Ռուբեն Մարուխյանը չափազանց երջանիկ էր ու հուզված, ներկաների հետ էլ անկեղծացավ մինչեւ վերջ, կարծես թե, ենթագիտակցորեն զգալով, որ երեկոն հետո պետք է դառնար հրաժեշտ:

«Հուզված եմ անկեղծ սիրո այն զգացողությունից, որ տածում եք դեպի իմ ստեղծագործությունները, դեպի ինձ ՝ որպես անհատի: Սիրելի Հակոբ Ղազանչյան, ազնիվ խոսք, անսահման հուզված եմ եւ անսահման երախտագիտության զգացում կա, որ չեք մոռացել իմ այն փոքրիկ ծառայությունը, որը կատարել եմ անմնացորդ նվիրումով՝ գրելով բանաստեղծություններ, գրքեր: Շնորհակալ եմ բոլորից, խոնարհվում եմ ձեր առաջ, երիտասարդ եթե լինեի, կերգեի ու կպարեի ուրախությունից, խոսքս կհասներ մինչեւ տիեզերք: Ես չեմ զգում, որ 90 տարեկան եմ, լիքն է հոգիս եւ միտքս աշխատում է: Բայց, իրոք, հուզված եմ, որովհետեւ այն չնչինն ինչ արել եմ հայ արվեստի համար, չի մոռացվել եւ իմ թանկագին ընկերոջ արժանավոր զավակը՝ սիրելի Հակոբ Ղազանչյանը, կազմակերպել է այս հանդիպումը՝ ինձ ապրեցնելով գեղեցիկ զգացումներով: Աստված պահպանի ձեզ, օրհնյալ լինեք, Ձեր դիմաց այսօր կանգնած է երջանիկ մարդ», - սա էր Ռուբեն Մարուխյանի վերջին հրապարակային խոսքը, ավելի ճիշտ՝ օրհնությունն արվեստագետներին ու արվեստասերներին:

«ԻՄ ՀԱՄԱՐ ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆՆ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ Է, ՈՐԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՄ, ԵՐԲ ԴԵՌ ՄԱՆՈՒԿ ԷԻ»

Ի դեպ, այդ երեկո անկեղծացավ ոչ միայն Ռուբեն Մարուխյանը: ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ նշեց, որ իր համար Ռուբեն Մարուխյանն ամենաթանկ մարդկանցից է, որին ճանաչել է, երբ դեռ ինքը մանուկ էր:

«Դպրոց էլ դեռ չէի հաճախում, երբ հայրս ու Ռուբեն Մարուխյանը կուռ ընկերություն էին անում: Չեմ հիշում մի երեկո, որ հայրս, Ռուբեն Մարուխյանը, Գեւորգ Սարգսյանը, Միհրան Ջանիկյանը եւ էլի մի քանիսը մինչեւ ուշ չուտեին-չխմեին,  պապիկս էլ էր միանում նրանց: Մինչեւ այսօր հիշում եմ Ռուբեն Մարուխյան (Մարուխ ձյաձյա էի ասում) ազգասերի ու նվիրյալի պատմությունները       ՝ Անդրանիկի մասին, հոր հրացանի մասին, որը թողել էր իրեն: Հայրս, երբ նշանակվեց Գյումրիի թատրոնում ընդհանուր ռեժիսոր, բեմադրեց նրա հեղինակած հոր մասին պիեսը: Շատ մարդկային ու հուզիչ պատմություն էր. ներկայացման մեջ հերոսի դուստրը պատմում էր հոր պատմությունը: Մինչեւ այսօր մանկության հրաշալի տարիներն են գալիս աչքիս առաջ՝ մեր տունը, այդ կուռ ընկերության ուրախ ու զվարթ քեֆերը, ընկերական կատակներն ու հումորները… Հրաշք օրեր ու երեկոներ էին», - պատմում էր Հակոբ Ղազանչյանը:

«ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ «ԶՐՈՒՅՑՆԵՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ» ԳԻՐՔՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԻ»

Նույն երեկոյին Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆՆ էլ պատմեց իր դպրոցական հուշերը՝ Ռուբեն Մարուխյանի մասին:

«Դեռ դպրոցական էի, երբ ամեն մի գրականություն, որը հանդիպում էր գրախանութում եւ կապ ուներ թատրոնի հետ, անմիջապես գնում էի: Հիշում եմ, որ 10-րդ դասարանում գրախանութում մի գիրք տեսա, որը վերաբերում էր թատրոնին՝ «Զրույցներ թատրոնի մասին», հեղինակը Ռուբեն Մարուխյանն էր: Իմ գրադարանում մինչեւ հիմա այն կա: Այդ գիրքը հանրամատչելի է պատանիների համար, որպեսզի իմանան, թե ինչ է թատրոնը, ինչը շատ կարեւոր է: Ես կարծում եմ, որ այն պետք է անպայման վերահրատարակվի ու նորից տարածվի դպրոցներում, որպեսզի եթե անգամ պատանիները չընտրեն այս մասնագիտությունը, ապա գոնե պատրաստված գան թատրոն, էլեմենտար պատկերացում ունենան թատրոնի մասին», - շեշտեց Դադասյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Մարուխյանն աշխատել է Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: 1960-70թթ աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի պետական հեռուստա-ռադիոընկերության մանկական եւ երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, որտեղ ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ: 1974թ-ից հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա էր դասավանդում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԱնձրեւից հետո ասֆալտը փուլ է եկել. նկարներՄխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակըՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔՔրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխելՀատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ ԵսայանՈ՞ր սեռի համար է առանձնապես վտանգավոր սմարթֆոնների ազդեցությունըԼևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվելԿրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ Շենգավիթի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերել մասնակիցներին ու հանցագործության գործիք ատրճանակը․ կրակողը 15-ամյա տղա էԵկեք միասին հիշենք խորհրդային օծանելիքըԿցանկանայի, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան. Բայրամյան Սպասում եմ Ջոն վան տ՛ Սխիպի զանգին. Բայրամյան Մխիթարյանը` «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառինՄխիթարյանը, Չալհանօղլուն և Բարելան պետք է ավելի համարձակ գործեն. Կապելոն` ՉԼ-ում «Ինտերի» շանսերի մասինՆոր Նորքում մեքենաները երթևեկում են կիսով չափ ջրի տակ անցածՌուսաստանում խոսել են Զելենսկու իշխանության «ավարտի» մասինՄեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն ՍիմոնյանինՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆԷլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունըԻնչ է կատարվում «Բարեկամության» գետնանցումում՝ անձրեւից հետոԿրեմլում հաստատել են Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի մասնակցությունըՊապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՊուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել․ ԿրեմլԱՄՆ-ում վարչապետի աներորդուն 2 երեխաների ներկայությամբ սպառնացել են. ինչպես է եղել դեպքը.armlur.amԿյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումըՓեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ԲաքվումԱրեւմտամետները սադրանքների՞ են պատրաստվում մայիսի 9-ինՀարցվածների 86%-ը կարծում է, որ պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. ԳելափՀաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետՓաշինյան-Զավենիչ զրույցն ավարտվել է առանց համաձայնությանՊապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետԿադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցԿյանքից հեռացել է գիտության եւ կրթության սերմնացանը. Հրանուշ Հակոբյանը ցավակցագիր է հղելՀանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվեց15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top