Ցավոք, սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում. Իշխան Ղարիբյան Լեոնարդո Դիկապրիոյի «Օսկարի» պատմությունը դարձավ իմ «Արտավազդ» ստանալը. Արաքսյա Մելիքյան Ո՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք. «Կամք»-ը կայցելի դեսպանատներ Թույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարար Օչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ) Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումները Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Իրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանին Մշակութային խաչմերուկ՝ հինգ երկրների արվեստագետների եւ արվեստասերների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Մեր դասականների մեծակտավ գործերն այսօր մոռացվել են, փոխարենը` օտար մշակույթ են պրոպագանդում. ԱՇՈՏ ԲԱԲԱՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է օպերայի, օրատորյալ-կանտատային, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ, խմբերգային բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ, կոմպոզիտոր ԱՇՈՏ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

Պարոն Բաբայան, այսօրվա բարձրարժեք երաժշտարվեստում որքանո՞վ են անդրադառնում ազգային երաժշտության պրոպագանդմանը:

— Ըստ իս, այսօրվա օրենքներն ու անցյալի ավանդույթները` երկուսը միասին չեն կարողանում գոյատեւել: Համատեղելի չեն, որովհետեւ այսօր ըստ մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի՝ այդտեղ պետք է լինի հիմնականում ազգային մշակույթը: Իսկ երաժշտական կոլեկտիվների ղեկավարները դրանից մի կետ վերեւ, որտեղ խոսվում է երաժշտական կոլեկտիվների ղեկավարների ազատության մասին, դա են ընդունում:

Այսինքն` ազգային մշակույթի փոխարեն տուրք են տալիս օտա՞ր մշակույթին:

— Այո, ազգային մշակույթը պրոպագանդելու փոխարեն՝ օտարամոլ մշակույթ են պրոպագանդում: Մշակութային օրենսդրության այդ 3-րդ կետը սահմանափակում է, ըստ էության, 2-րդ կետին: Այսինքն` ամեն մի ազատություն ունի նաեւ իր սահմանափակումները: Բացարձակապես ազատ լինելով՝ այսօր համաշխարհային երաժշտությունն են պրոպագանդում: Մեր հայ երաժշտությունը գրեթե չի կատարվում: Մոռացվել են մեր դասականները: Ճիշտ է, հոբելյանների ժամանակ հիշում են: Օրինակ, անցնող տարի Արամ Խաչատրյանի 120-ամյակն էր, եւ լայնորեն կատարեցին նրա ստեղծագործությունները: Բայց մյուս կոմպոզիտորները, որոնք էլի մեր ազգային արժեքներն են, նրանք դուրս են մնում... Օրինակ, երբեք չի կատարվել Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Գրիգոր Հախինյանի եւ շատ շատերի գործերը:

Դուք աշխատում եք Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնտեղ ի՞նչ վիճակում է կատարողական արվեստը:

— Այդ նույն վիճակն է... Ո՛չ Հախինյանի, ո՛չ Գրիգոր Եղիազարյանի, ո՛չ Էդգար Հովհաննիսյանի գործերին երբեք չեն անդրադառնում: Ահա այստեղ է, որ այսօրվա օրենքները եւ անցյալի ավանդույթներն իրար հակասում են:

Խորհրդային Միության տարիներին շատ էին կատարում ազգային երաժշական գործեր

— Այո, այն ժամանակ ավելի շատ էին ազգային կատարումները: Անկախությունից հետո՝ մոռացվեցին բոլորը: Էդգար Հովհաննիսյանին հիշում են մեկ-երկու երգերով: Բայց նա հո միայն երգեր չի գրել: Նրա սիմֆոնիաները, բալետները մեր ազգային արժեքներն են:

Օպերային թատրոնում կոմպոզիտոր եւ գեղարվետական ղեկավար կապն ամո՞ւր է:

— Կոմպոզիտոր եւ գեղարվեստական ղեկավար կապ չկա: Գեղարվեստական ղեկավարն իր ղեկավարած կոլեկտիվում ինքն իրեն լիովին տեր եւ տիրական է համարում: Կարեն Դուրգարյանն էլ հիմա շարունակում է Թոփչյանի գիծը: Հետո մի տեսակ բռնում են մեկի պոչից ու անընդհատ նույն մարդկանց են անդրադառնում: Ճիշտ է, ես այդ բախտավորներից մեկն եմ: Կարեն Դուրգարյանը ժամանակին կատարում էր իմ ստեղծագործությունները, բայց արդեն 10 տարի է, չի կատարում: Այստեղ խոսքն ինձ չի վերաբերվում, այլ նրան, որ ընդհանուր մեր դասականներին չեն կատարում:

Այդ մասին Կարեն Դուրգարյանին ասե՞լ եք:

— Ասել եմ, եւ արդյունքն այն է, որ, ըստ էության, ոչինչ էլ այդ ուղղությամբ չի արվում: Թեպետ մի հոգու գործ կատարել է՝ Վաչե Շարաֆյանի բալետը, որը Շանթի «Հին աստվածներն» է, որտեղ չի հասկացվում, որտեղ են հին աստվածները, երիտասարդ աբեղան կամ Սեդան.... Իսկ վերնագիրն էլ դրել են «Ձգողականություն»:

Այսինքն` լսում են Ձեր տեսակետն ու ոչինչ չե՞ն անում:

— Այո, այդպես է ստացվում: Գեղարվեստական խորհրդի նիստում մի երկու գեղեցիկ խոսքեր են ասում, ու դրանով վերջանում է: Չնայած` անձամբ ես դժգոհելու շատ մեծ առիթ չունեմ: Այնուամենայնիվ, իմ ստեղծագործություններից մի քանի մեծակտավ գործեր կատարվել են: Օրինակ` կատարվել է իմ գրած, երկրաշարժին նվիրված «Սպիտակ սիմֆոնիան» երկու անգամ, «Շուշիի վերադարձը» եւ էլի մի քանի այդպիսի գործեր:

Ի՞նչ կասեք այսօրվա երիտասարդ կոմպոզիտորների մասին:

— Երիտասարդ կոմպոզիտորները հիմնականում փոքրածավալ գործեր են գրում: Մեծակտավ գործերին մի հոգի կա, որ երբեմն անդրադառնում է. դա Ժիրայր Շահրիմանյանն է: Այսօր մեծակտավ գործեր են պետք ստեղծել: Փոքրակտավ գործերը քիչ թե շատ կատարվում են երիտասարդ կոմպոզիտորների կողմից: Մեր դասականները գրել են մեծակտավ գործեր եւ մոռացվել են, որը շատ ցավալի է ինձ համար, բայց փոխարենը օտար մշակույթ են պրոպագանդում:

Իսկ Կոմպոզիտորների միությունը այդ խնդիրներին չի՞ անդրադառնում:

— Կոմպոզիտորների միությունն, իհարկե, համերգներ կազմակերպում է, բայց, օրինակ, նախորդ տարի սիմֆոնիկ համերգ կազմակերպեց, որտեղ փաստորեն սիմֆոնիկ գործեր չկային: Կոմպոզիտորների միությունը սովետական ժամանակի պլանային սկզբունքով է գործում: Արժեքներին էլ այդքան նշանակություն չի տալիս: Պլան կատարելն է նրա համար կարեւորը:

Հանդիսատեսի մասին ի՞նչ կասեք:

— Ամենակարեւորը հենց հանդիսատեսն է: Կոմպոզիտորների միության համերգներին մուտքը ազատ է լինում, որտեղ գալիս են նաեւ կատարող կոմպոզիտորների բարեկամները: Իսկ ես գտնում եմ, որ համերգի մուտքն ազատ լինելը սխալ է, որովհետեւ այն ամենն, ինչն անվճար է, դա հոգեբանորեն նաեւ անարժեք է դառնում: Թող ցածր գներով տոմսերը վաճառեն, որ գոնե անարժեքության այդ գիտակցությունը չլինի:

Փաստորեն, առկա խնդիրների շարքում առաջնահերթություն է նախ հեղինակների ընտրությունը

— Այսօր մենք ավելի կարեւոր հարցեր ունենք լուծելու ազգային երաժշտության բնագավառում: Օրինակ, Թոփչյանին որ հարցնես, կասի, թե ինքը բոլորից շատ է ազգային երաժշտություն կատարում ու օրինակներ կբերի: Բայց հիմնականում նույն գործերն է կատարում` Խաչատրյան, Միրզոյան... Ինչո՞ւ մեր մյուս կոմպոզիտորների գործերը չեն հնչում` Անուշավան Տեր-Ղեւոնդյանի, Սպենդիարյանի եւ շատերի: Չէ՞որ նրանք այն կոմպոզիտորներն են, որոնց գործերը պետք է շատ հնչեն, որպեսզի մարդկանց ականջին նստած լինեն: Օրինակ, Ալեքսանդր Աճեմյանը 7 սիմֆոնիա ունի, կամ Դավիթ Սաքոյանը, որի մասին շատ քչերը գիտեն (անցած տարի մահացավ), բայց նրա 12 սիմֆոնիաներից ոչ մեկը չի հնչել: Իսկ դա այն բացառիկ դեպքն է, որ հեղինակը 12 սիմֆոնիա է գրել: Ինչո՞ւ գոնե մի քանիսը չհնչեր...Վահրամ Բաբայանի, Երվանդ Երկանյանի սիմֆոնիաներն ինչո՞ւ չպետք է հնչեն: Ի՞նչն է խանգարում... Խանգարում է, որովհետեւ տարված են եվրոպական դասականներով:  

Ներկա պահին աշխատո՞ւմ եք նոր ստեղծագործությունների վրա:

— Հիմա շատ քիչ եմ գրում, բայց բավականին ժամանակ է մտածում եմ իմ մեծակտավ գործերից «Հայկ եւ Բել»-ի ու «Ռեքվիեմի» կատարման մասին: «Հայկ եւ Բել»-ը լիամետրաժ է, որի կատարման համար ոչ ավանդական նվագախումբ եմ ընտրել՝ պահպանելով ժանրի բոլոր առանձնահատկությունները: Իսկ «Ռեքվիեմ»-ն 8 մասից է բաղկացած՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու խոսքերով ու Վահագն Դավթյանի հոյակապ թարգմանությամբ: Ի դեպ, ասեմ, որ իմ «Ռեքվիեմ»-ն ակադեմիական մակարդակով համեմատվել է Վերդիի «Ռեքվիեմ»-ի հետ: Հուսանք, որ հետագայում տուրք կտան ավելի շատ ազգային երաժշտությանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ցավոք, սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում. Իշխան ՂարիբյանՍպերցյանը` իտալական ակումբի տրանսֆերային նպատակԼեոնարդո Դիկապրիոյի «Օսկարի» պատմությունը դարձավ իմ «Արտավազդ» ստանալը. Արաքսյա ՄելիքյանՈ՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք. «Կամք»-ը կայցելի դեսպանատներԹույլ չենք տա, որ որևէ երկիր կամ ուժ առաջացնի պատերազմ կամ քաոս այստեղ. Չինաստանի պաշտպանության նախարարՕչերետինոյի հատվածում ռուսական զորքերը գրավել են ուկրաինական խոշոր ամրացված տարածք (Քարտեզ)Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումներըՎաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ ՍրբազանԻրանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանի դեսպանինՄշակութային խաչմերուկ՝ հինգ երկրների արվեստագետների եւ արվեստասերների համարՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԿենդանակերպի 4 նշան, որոնք իրենք իրենց համար վտանգ են ներկայացնում«Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐՋրհեղեղը կարող էր շատ ավելի քիչ վնաս պատճառել, եթե կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեին. մասնագետՄարզասրահի ողջ հանդիսատեսը միաբերան հայհոյել է Բայդենին (Տեսանյութ, +18)MI6-ի ընդամենը մեկ շպիոնին հաջողվել է այդքան աղետներ բերել Ուկրաինայի գլխին. Ուկրաինական աղբյուրՎարչապետի պաշտոնը զավթածն անդառնալի քաղաքական հոգեւարքի մեջ է. Հենրիխ ԴանիելյանՀինգ դագաղ` Էյֆելյան աշտարակի ստորոտումԲուրյաթիայում մեքենավարը գնացքը քշել է մոլեգնող անտառային հրդեհի միջով (Տեսանյութ)Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նյութերըԴավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճած միակ հայ բռնցքամարտիկն էՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Բայդենի որդին նախկին կնոջը 3 միլիոն դոլարի ալիմենտ է պարտքԼեո Նիկոլյանը հացադուլի 41-րդ օրը մեկնեց ՖրանսիաՀայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարներըՌԴ-ն ցանկանում է քրեական գործ հարուցել Գարրի Կասպարովի դեմՇՏԱՊ. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել մայիսի 31-ից Սևանում անհետ կորած աղջկա դեպքիցՀայաստանի սահմանների անվտանգությունը Իրանի անվտանգության դոկտրինի անբաժանելի մասն է. Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարՉինաստանը ռեկորդային տեմպերով նետում է ԱՄՆ արժեթղթերըՇՏԱՊ. Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտորը Բրիտանական հակահետախուզությունը հանձնարարվել է կենտրոնանալ Ռուսաստանի և Չինաստանի վրա՝ ահաբեկիչների փոխարեն. TelegraphԻնչպես միշտ վերջում հաղթում է «Ռեալը», հիասթափեցնող է. «Բորուսիայի» գործադիր տնօրենԱնի Հովհաննիսյանը պարտություն կրեց ու զրկվեց օլիմպիական ուղեգրից 9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջըԴանա Ուայթը ցանկանում է Պուտինին հրավիրել UFC-ի մրցաշարինԱդրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումԿենդանակերպի այս նշանները հունիսին կունենան հզոր ֆինանսական հոսքերԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառըՎերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ ՍուրենյանԻրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին1992 թվականի հենց այս օրը ընդունվեց Արցախի Հանրապետության պետական դրոշըՄեր հաղթանակներն են ամրապնդում մեր կամքը՝ հասնելու խաղաղության ու անվտանգության․ Վեհափառ ՀայրապետՇՏԱՊ. պարեկի են դանակահարել. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղելՀայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնըՆշանակալի է Չիլինգարովի ավանդը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործումՀունիս ամսվա աստղագուշակ Ռուսական ուժերը ստրատեգիական ճեղքում եւ առաջխաղացում են իրականացրել Չասով Յարի հյուսիսում (Քարտեզ)Հուսիթիները մեկ օրում երկու անգամ հարվածել են ամերիկյան ավիակրին եւ այլ նավերի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода